Սոցիալականացում և անձ

Image result for սոցիալականացումՍոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։

Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։

Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

Читать далее Սոցիալականացում և անձ

Когда Бог смеется

СОВЕТ НАСРЕДДИНА

Собрав сведения о Мулле Насреддине, халиф назначил его главным советником при суде. Поскольку его власть держалась не на компетентности, а на покровительстве халифа, Насреддин стал настоящим наказанием всех тех, кто приходил к нему на консультацию. Приведем один яркий пример.

— Насреддин, ты опытный человек, — сказал один подхалим. — Не знаешь ли ты средства от глазной боли? Я давно мучаюсь глазной болью.

— Поделюсь с тобой своим опытом, — ответил Насреддин. — Когда у меня болел зуб, ничего не помогало, пока я его не удалил.

Նասրեդինի խորհուրդը

Մոլլա Նասրեդինի մասին տեղեկություններ հավաքելուց հետո խալիֆը նրան նշանակեց գլխավոր խորհրդատու ։ Քանի որ նրա իշխանությունը հենված էր ոչ թէ իրավասության այլ խալիֆի հովանաորության վրա , Նասրեդինը դարձավ իսկական պատիժ բոլոր նրանց համար ովքեր գալիս էին նրա մոտ խորհրդակցելու : Մի վառ օրինակ բերենք ։

_ Նասրեդին դու փորձառու մարդ ես , _ ասաց մի կեղծաոր , _ Աչքի ցավի համար ինչ միջոց գիտես ? Ես երկար եմ տառապում աչքի ցավից ։

_ Կարող քեզ հետ իմ փորձով , _ պատասխանեց Նասրեդինը , _ Երբ իմ ատամը ցավում էր , ոչինչ չեր օգնում մինչև ես նրան չհեռացրի ։

Սոցիալական դեր

Սոցիալական դեր

Image result for սոցիալական դերեր

Կախված սոցիալական հարաբերություններից՝ տարբերում ենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ու ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերեր:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերերը կապված են դիրքի, մասնագիտության կամ գործունեության հետ (դասախոս, աշակերտ, վարսահարդար, վաճառող): Դրանք ստանդարտացված, անդեմ դերեր են՝ կառուցված իրավունքների ու պարտավորությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե ով է կատարում այդ դերերը: Առանձնացվում են սոցիալ-դեմոգրաֆիական դերեր՝ ամուսին, կին, դուստր, որդի, թոռ և այլն: Կինն ու տղամարդը նույնպես սոցիալական դերեր են, որոնք սահմանված են կենսաբանորեն և հասարակական նորմերով ու սովորույթներով ամրապնդված առանձնահատուկ վարք են ենթադրում:
ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ դերերը կապված են միջանձնային հարաբերությունների հետ, դրանք կարգավորվում են էմոցիոնալ մակարդակում՝ լիդեր, վիրավորված, շահագործվող, սիրված, անտեսված և այլն:
Կյանքում, միջանձնային հարաբերություններում յուրաքանչյուր մարդ հանդես է գալիս որևէ գերիշխող, հիմնական սոցիալական դերով, յուրահատուկ սոցիալական ամպլուայով, որին սովոր են շրջապատողները: Այդ տիպիկ կերպարը փոխելը շատ դժվար է՝ թե՛ հենց իր, թե՛ շրջապատող մարդկանց համար: Որքան ավելի երկարատև է տվյալ սոցիալական խումբը, այնքան ավելի են սովորում այդ խմբի մասնակիցները յուրաքանչյուրի դերին ու ստերեոտիպային վարքին:

Սոցիալական դեր

«Դեր» բառը շատերն ասոցացնում են դերասանության հետ, բայց այս դեպքում դա ֆունկցիաների փունջ է: Խոսենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐԵՐԻ մասին. առօրյայում սոցիալական դերերն աննկատելի են, բայց մենք հստակ ամեն օր ապրում ենք դրանցով: Եվ այսպես, ի՞նչ է սոցիալական դերը: Դա մի վարք է, որն ակնկալվում է հասարակությունում որոշակի դիրք ունեցող մարդուց:
Սոցիալական դերը սոցիալական ԴԻՐՔԻ դինամիկ նկարագիրն է: Այն հարմարեցված է սոցիալական սպասումներին և ակնկալվող հատուկ նորմերին: Սոցիալական դիրք ունեցողներն ակնկալում են, որ հատուկ նորմերի կատարումն ապահովում է ՌԵԳՈՒԼՅԱՐ և ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ վարք, որը կկողմնորոշի նաև այլ մարդկանց վարքը:
Ժամանակակից հասարակությունն անհատից պահանջում է մշտապես փոփոխել վարքի մոդելը կոնկրետ դերեր իրագործելու համար: Դրա հետ կապված՝ այնպիսի նեոֆրոյդիստներ, ինչպիսիք են, օրինակ, Ադորնոն ու Հորնին պարադոքսալ մի եզրակացության եկան. ժամանակակից հասարակությունում «նորմալ» անձը նևրոտիկն է: Ըստ նրանց՝ ներկայում մեծ տարածում ունեն այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ անհատից պահանջվում է միաժամանակ մի քանի իրար հակասող դեր տանել:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, 3 կուրս