Архив рубрики: hayoc lezu

Շրջասություններ

Նաիրի երկրի երգիչ-Վահան Տերյան
Աշնան ու թախծի երգիչ-Վահան Տերյան
Սև ցելերի սերմնացանը-Ակսել Բակունց
Ռուսաիան պոեզիայի արեգակ-Պուշկին
Պատմության հայր-Հերոդոտոս
Վասպուրականի արծիվ-Խրիմյան Հայրիկ
Կենսախինդ Հայ-Վիլյամ Սարոյան
Հայ գրականության նահապետ-Ավետիք Իսահակյան
Հայաստանի Սոխակ-Գոհար Գասպարյան
Հիպոկրատի աշակերտ-բժիշկներ
Հողմնաղացների Ասպետ-Դոն Կիխոտ
Բոսվորի հիվանդ-Թուրքիա
Ազատության կղզի-Կուբա
Պարսկաստանի վարդ-Շիրազ
Կիլիկիայի արծվաբույն-Զեյթուն

 

Բարև Աշուն

…Աշուն էր, այն բազմաթիվ աշուններից մեկը, որոնք հաջորդում են իրար: Բնությունն իր զարմանահրաշ գույները շռայլորեն տարաժել էր ամենուր:
Բայց այդ աշունը նման չէր նախորդ աշուններին: Նման չէր իր ջերմությամբ, իր գույներով, և իր երբեմն մոլեգնող քամիներով: Այդ աշուն անձրևներ գրեթե չէին գալիս, այն անձրևները, որոնք թափանցիկ վարագույրի նման կախվում էին երկնքից ու պատմում աշնան հեքիաթը, որը բերել էին հեռուներից: Այդ աշունը ստիպում էր զգալ այն, ինչ երբեք չէիր զգացել ու դա տարօրինակ էր:

7abf8bdf58bdbb103a804419532f2313
Նա էլ էր դա զգում: Զգում էր, որ երբեմն սիրտը սովորականից արագ էր բաբախում, որ նրա հոգու հանդարտ ծովի այլակները փրփրադեզ ալիքներ էին դառնում,իսկ սրտում մի նոր հուզում էր մոլեգնում: Ինչու՞: Ի՞նչն էր պատճառը: Ինչու՞ ամեն անգամ նրա զգացմունքների օվկիանը նրան տանում էր այնտեղ: Ամեն անգամ նրան այդ հարցն էր հուզում, բայց սրտի խորքում ,մի անթաքույց բերկրանք լռեցնում էր այդ «Ինչու՞ն»
Քամի էր դրսում…տերևները դողում էին ծառի ճյուղերին, հոգևարքի նմանվող վերջին ճիգերն էին գործադրում, որ չպոկվեն: Բայց ոչ…տերևները պոկվում էին և հեզաճկուն ու սեթևեթող պարով իջնում գետնին: Մայթերը ծածկվել էին երփներանգ գորգերով: Քամին մոլեգնում էր…տերևները օդում շուրջպար բռնեցին, դիպան նրա պատուհանին ու ջարդված ապակու նման թափվեցին գետնին: Նա անհանգիստ մոտեցավ պատուհանին, նայեց դուրս: Մի ակնթարթում նրա թախծոտ ու գեղեցիկ աչքերը բոցավառվեցին ու այնտեղ երևաց ջինջ մի ժպիտ: Արագ հագավ բաճկոնն ու քամու պես թեթև ու արագ քայլերով դուրս եկավ տնից: Քամին նրան ուղեկցում էր այնտեղ:
Երկինքը ջինջ էր, ամպի ոչ մի ծվեն չէր լողում երկնակամարում: Ծիրանագույն արևը շռայլում էր, միգուցե այդ աշնան համար, իր վերջին ջերմությունը: Բնությունը խոսում էր այդ օրը, բայց այդ լեզուն միայն նա էր հասկանում: Չքնաղ էր նա, վաղորդյան ծաղիկների նման նուրբ ու հեզիկ: Նրա շագանակագույն աչքերի անհատակ ծովում կար մի թախիծ` գերող ու կախարդիչ: Անգամ նրա վարդի պես փթթուն ծիծաղը անկարող էր թաքցնել այդ թախիծը:
Չհասկացավ, թե ինչպես հայտնվեց այնտեղ, այն փոքր անտառ հիշեցնող այգում, որի մասին գիտեին երկուսով: Նա կանգնել էր այգու կենտրոնում … արևի ոսկեփայլ շողերը շոյում էին նրա դեմքը: Հանդարտ էր ամեն ինչ…ու էլի ինչու՞: Հենց այդ պահին քամին երկինք բարձրացրեց տերևները, օձագալար պտույտներով մոտեցավ այդ փերուն, ագահաբար գրկեց նրա սլացիկ մարմինը: Քամու մատները, ասես մի սիրատենչ երիտասարդ, շոյեցին նրա փարթամ մազերը, հպվեցին նրա վարդագույն շրթունքներին: Ինչքա՜ն սեր կար այդ պահին, ինչքա՜ն երջանկություն ու հույզեր: Կարծես ողջ բնությունը քարացած լիներ: Միայն քամին էր, որ խաղում էր այդ փերու մազերի հետ, փարվում նրա մարմնին, շշնջում կցկտուր բառեր: Իսկ նա…նա չէր դիմադրում: Անխոս ու լուռ կանգնել էր այնտեղ, խնդուն աչքերն ավելի քան խոսուն էին: Կարծես երկար էր սպասել այդ պահին, կարծես այդ ամենն արդեն ծանոթ էր նրան:
Հանկարծ մի թովիչ ձայն ասաց.
_Փակի´ր աչքերդ:
Ու նա փակեց աչքերը: Երկար թարթիչներ թիթեռնիկների նման իջան նրա այտերին: Քամին դադարեց: Փերին բացեց աչքերը ու կարծես մշուշի միջից տեսավ մի տղամարդու: Այդ նա էր…քամին. կարծես երազ լիներ: Միանգամից փակեց աչքերը, սակայն հետո, երբ բացեց, ցնորքն անհետացավ: Տերևները շրջանաձև բարձրացան երկինք ու երկնքի լազուրում երփներանգ տառերով գրեցին երեք բառ… ես սիրեւմ եմ քեզ:
Ու այսպես` յուրաքանչյուր աշուն, նրա աղջկական սրտի նուրբ ելևէջները երգում են ծանոթ մի երգ: Ու նրանք հանդիպում են աշխարհից կտրված այն այգում, կարոտած փարվում մեկմեկու ու շշնջում երեք բառ. «Ես սիրում եմ քեզ»: իսկ քամին ամեն անգամ գեթ մի պահ մարմին է առնում և իսկույն անհետանում`ինչպես գիշերվա երազ…

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանելուկը որպես բանահյուսական ժանր

fc48158c4a6eab4e64d347d72b7021fe_w870_h390

Հանելուկը բանահյուսական ժանրի ստեղծագործություն է, որը փոխանցվել է նաև գրականությանը։  Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք և այլն։ Հանելուկն առարկան կամ երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում և գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։ Հանելուկը չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ բանաձև է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր հնադարում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Միջնադարում մի քանի հարյուրի հասնող հանելուկներ է հորինել Ներսես Շնորհալին։

Читать далее Հանելուկը որպես բանահյուսական ժանր

Առաջադրանք

1. Շարքի բառերը գրիր միասինանջատ կամ գծիկով
1) 
քաջ առողջփութեռանդասուլիստարեցտարի
2) 
քարոզարշավտեղից տեղհետ կանչելթել ասեղ
3) 
տուն-տեղփոխզիջումկրակմարիչձայն-ծպտուն
4) 
ժամ-պատարագթոռնորդիգլուխ հանելծովից ծով:

   2.Կազմի’ր  բարդ և ածանցավոր  վեց  բառ     զարդ  արմատով:

Զարդատուփ, արդուզարդ, զարդանկար

Զարդարանք, զարդեղեն, անզարդ

3. Կազմի’ր  երկու  նախադասություն  շահ  համանունով:

Նադիր Շահը գրավեց Թմուկ բերդը ի շնորհիվ իր խորամանկության:

Նա չհամաձայնվեց մասնակցել այդ նախագծին, քանի որ ոչ մի շահ չուներ դրանից:

   4. Կազմիր  վեց   բառ  անք-որդ, -վածք,-ոց  վերջածանցներով:

Զարդարանք, աշխատանք, արտադրանք, անարգանք, հարդարանք, պճնանք:

Երկրորդ, վարորդ, հետևորդ, որսորդ, հաճախորդ, բաժանորդ:

Գործվածք, սանրվածք, պահվածք, խառնվածք, հյուսվածք, կոտրվածք:

Դպրոց, դարբնոց, թևնոց, մռռոց, կտոց, խռռոց:

Հեքիաթ փոքրիկ պանդայի մասին

  1. Բամբուկենիների մեջապրում էր պանդաներիընտանիքը՝ հայր պանդան,մայր պանդան և դուստրպանդան։ Երբեմն փոքրիկպանդան ձանձրանում էր ևշատ էր ուզում ընկերներունենալ։

Ոչ շատ հեռվում ապրում էրեղջերուների ընտանիքը՝ մայրեղջերուն, հայր եղջերուն և նրանցերկու փոքրիկները։ փոքրիկներնամբողջ օրը խաղում էինմիամյանց հետ ու վազվզումմարգագետնում։

Читать далее Հեքիաթ փոքրիկ պանդայի մասին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

1)մրգահյութից զովացուցիչ ըմպելք- օշարակ

2)մեղք գործել- մեղանչել

3)ծաղիկ աճեցնելու ծաղկաման- թաղար

4)գինի մատուցող անձ- մատրվակ

5) մեկի մոտ սովորել- աշակերտել

6)ծարավից տանջվել,տոչորվել- պապկել

7)հագուստի, գոտու ծայրերը միացնող օղկեռ- ճարմանդ

8)ամառանոց եկած անձ- հովեկ

9)մեղուների բույն- փեթակ

10)տնային բաց ոտնաման- հողաթափ

11)դաս տալ, ուսուցանոլ- դասավանդել

12)խիտ թփերով  ու ծառերով պատված տեղ- թավուտ

13)չորանալ և կծկվել- սմքել

14)ճամփորդների հանգրվանելու վայր- Իջևան

15)մեկ ցողունին աճած  պտուղների ամբողջություն- ողկույզ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

Եռագույն, հնաոճ, նրբակազմ, ոսկեձույլ, քարեկերտ, քաղցրահամ, եկամտաբեր, շանթահար, լրջմիտ, ձեռակերտ, փետրազարդ, մշտավառ, ինքնուս, անվանացանկ, աղեղնաձև, հնամաշ, ինքնակամ, ընթերցասեր, երախտամոռ, բարձրաստիճան։