Архив рубрики: Քաղ. Սոց. հիմունքներ

Հետազոտման պլան

Նպատակը- Իմանալ հասարակության կարծիքը << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի մասին։
Աշխատանքային ժամանակահատվածը- 10 օր
Ուսումնասիրության օբյեկտն ու առարկան- Հասարակությունը
Աշխատանքային գործիքներ- Թերթիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
Տարիքային խումբ ու քանակ- 15-60 տարեկան, 150 մարդ
Խնդիրները- 1․ Չշտել հասարակության կարծիքը
2․ Տեղեկացենել այդ ուսումնական հաստատության մասին։

Реклама

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔ (ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ)

Картинки по запросу պահանջմունք


Պահանջմունք
, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։

ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք
։

Մասլոուի պահանջմունքների բուրգը․․․

Картинки по запросу պահանջմունք

 

ՍԵՑԻԱԼԱԿԱՆ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐ։ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻ։

Ծրագրի անվանում՝ Մշակույթը որպես փոփոխությունների բանալի
Գլխավոր հայտատու` Ընտանիք և Համայնք ՀԿ
Համահայտատու` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, ՔԶՀՀ

Image result for թիրախ խմբեր

Ծրագրի նպատակ
Աջակցել Մեծամոր (Ամրավիր), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշ) համայնքներում բնակվող աղքատ և խոցելի ընտանիքների երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը և հասարակության մեջ ներառմանը` մշակութային կյանքին մանակցելու միջոցով:

Թիրախային խմբերը և շահառուները
Ծրագրի ուղիղ շահառուներն են համարվում Մեծամոր (Արմավիրի մարզ), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) բնակվող 7-18 տարեկան խոցելի համարվող ընտանիքների երեխաները:Յուրաքանչյուր համայքից առնվազն 50 շահառու երեխաներ աղքատ, սոցիալապես անապահով և մարգինալացված ընտանիքներից կներառվեն ծրագրում:
Ծրագիրը հատուկ շեշտադրում է դնում այն ընտանիքների վրա, որոնք կարող են ենթարկվել խտրական վերաբերմունքի (գենդերային, կրոնական, էթնիկ, ազգային ծագման, հաշմանդամության և այլ պատճառներով) և հատուկ ուշադրություն է դարձնում սակավ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքներին: Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական խմբերը՝

  • Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ,
  • Էթնիկական և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաներ,
  • Միգրանտների, փախստականների կամ տեղահանվածների երեխաներ:

Ծրագրի թիրախ խմբեր են համարվում Մեծամոր, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները, մշակութային և պետական այն հաստատությունները, որոնք իրենց համայնքներում մշակութային կյանքը զարգացնելու հիմնական գործառույթներ են իրականացնում, ինչպես նաև իրենց համայնքում մշակութային կյանքին մասնակցելու հնրավորություններ են ընձեռում: Ծրագրի թիրախ խումբ են համարվում նաև մոտ 15 այնպիսի կազմակերպություններ, որոնք ցանկանում են բարելավել իրենց ծառայությունների որակը և մատչելիությունը:
Ծրագրի անուղղակի շահառուներ են համարվում թիրախ և հարակից համայնքների այն բնակիչները, ովքեր մասնակցում են համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին:

Հիմնական գործողությունները

Գործողություն 1.1. Մեծամոր (Արմավիր), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշ) համայքներում բնակվող խոցելի ընտանիքների 7-18 տարեկան երեխաների հավաքագրում` յուրաքանչյուր համայնքից 50 երեխա: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի սոցիալական աշխատողները համապատասխան տվյալները կհավաքագրեն սոցիալական աջակցության կենտրոններից և դպրոցներից: Նրանք կայցելեն ցուցակագրված երեխաների ընտանիքներ, կներկայացնեն ծրագիրը և երեխաներին կներառեն ծրագրում՝ հաշվի առնելով ծրագրին մասնակցելու ընտանիքի ցանկությունը:
Գործողություն 1.2. Մշակութային խմբակների ստեղծում (օր.` տիկնիկային թատրոն, մանկական երգչախումբ, նկարչական խմբակ և այլն)՝ ըստ երեխաների կարիքների, մշակութային կրթության կազմակերպման և մշակութային արժեքների փոխանցման նպատակով, որոնց թվում նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքները: «Ընտանիք և համայք» ՀԿ-ն կկազմակերպի արվեստի, թատրոնի, երգչախմբի, փայտագործության, բատիկայի, կարպետագործության (կախված համայքից) մշակութային խմբակներ: Յուաքանչյուր համայնքում կգործի 3 խմբակ: Յուրաքանչյուր խմբակը կգործի շաբաթական առնվազն 2 անգամ:
Գործողություն 1.3. Երեք համայքների ընդհանուր առմամբ մինչև 150 երեխաների համար ՔԶՀՀ-ն կկազմակերպի այցելություններ դեպի մշակութային կենտրոններ և տեսարժան վայրեր (ընդհանուր առմամբ երեք այցելություն):
Գործողություն 1.4. Երկօրյա բաց-տարածք քննարկումների կազմակերպում թիրախ համայնքների պետական և մշակութային կազմակերպությունների հետ՝ տարբեր մշակութային արժեքների նկատմամբ հանդուրժողականության և փոխհարգանքի բարձրացման համար, ինչպես նաև բացահայտելու համար նորարարական մոտեցումները, ամրապնդելու փորձի փոխանակումը և համագործակցությունը` ուղղված խոցելի ընտանիքների երեխաների մշակութային կյանքի մատչելիության ապահովմանը: ՔԶՀՀ-ն կազմակերպի բաց տարածքային քննարկում` տեղական ինքնակառավարման, մշակութային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ վեր կհանվեն խոցելի երեխաների մշակութային ներառման հետ կապված խնդիրները, կսահմանվեն հիմնախնդիրների լուծումները և ոլորտում երկարաժամկետ գործունեության իրականացման համար ստանձնած պարտավորությունները:
Գործողություն 2.1. Սոցիալական աշխատողների կողմից շահառուներին սոցիալական աջակցության տրամադրում: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի սոցիալական աշխատողները կաշխատեն ծրագրում ներառված երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ լուծելու համար իրենց առջև ծառացած սոցիալական հիմնախնդիրները, ինչպես նաև հանդես կգան որպես միջնորդ՝ շահառու ընտանիքների և համապատասխան պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:
Գործողություն 2.2. Ամառային ճամբարների կազմակերպում: Շահառու երեխաներից մինչև 60 երեխա կընտրվեն մասնակցելու համար հնգօրյա ճամբարային ծրագրին: ՔԶՀՀ-ի կողմից կկազմակերպվի 2 ճամբար, որից յուրաքանչյուրին կմասնակցեն 30 երեխաներ (10 երեխա յուաքանչյուր համայքնից): Ճամբարը նպատակ ունի միմյանց հետ համախմբել ծրագրի թիրախ համայնքների երեխաներին և վերապատրաստման դասընթացների միջոցով ներգրավել նրանց համայքնային գործունեության մեջ: Վերապատրաստման դասընթացմներ կիրականացվեն հետևյալ թեմաներով՝ քաղակացիական մասնակցություն, համագործակցություն ՏԻՄ-երի հետ, կամավորություն, համայնքային ակտիվություն և այլ թեմաներ: Այս բաղադրիչը հիմք կհանդիսանա երեխաների հետագա ակտիվության զարգացման համար համայնքներում մշակութային կյանքը խթանելու գործում տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության մեջ ներգրավվելու միջոցով:
Գործողություն 2.3. Շահառու երեխաների մշակութային արտադրանքի հայրանացում իրենց և հարակից համայնքներում: Որպես մշակութային արտադրանք կներկայացվեն արվեստի գործերը, ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև կկազմակերպվեն համերգներ, տիկնիկային ներկայացումներ և այլ: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն կկազմակերպի առնվազն 6 «Մշակութային գնացք» խորագիրը կրող «Երեխաները երեխաների համար» մշակութային միջոցառումը, որը կներառի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես ինչպես ծրագրի թիրախ, այնպես էլ 6 հարակից համայնքներում: «Մշակութային գնացք» մշակութային միջոցառման շարքը նպատակ ունի քաջալերել երեխաներին կիսվել իրենց հաջողված պատմություններով, ինչպես նաև իրենց ստեղծագործական և մշակութային արտադրանքով ոչ միայան իրենց, այլև հարակից համայնքներում՝ խթանելու համար մշակութային կյանքն այդ համայնքներում: ՔԶՀՀ PR մասնագետը կհանրայնացնի մշակութային արտադրանքը սոցիալական ցանցի և իտերնետ հարթակի միջոցով:
Գործողություն 2.4. Համայնքում մշակութային ծառայություններ մատուցողների, քաղաքականություն մշակողների և շահառու երեխաների միջև երկխոսության հարթակի ստեղծում՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու և համայնքի անդամների ակտիվ մասնակցությունը խթանելու համար: «Խոցելի երեխաների ինտեգրում մշակույթի միջոցով» մոդելը կստեղծվի և կկիրարռվի «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից՝ համայնքում երեխաների դերի բարձրացման, տեղական կազմակերպությունների և ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը խոցելի խմբերի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բարեփոխելու և այն խթանելու համար, ինչպես նաև խթանելու համար առողջ երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի միջև:
Գործողություն 2.5. Ծրագրի հաղորդակցման և տեսանելիության գործողությունները կկազմակերպվեն բարձացնելու համար հանրային իրազեկվացությունը և նպաստելու համար ծրագրի արդյունքների տարածմանը: Այն ներառում է մեդիահաղորդակցում, սոցիալական ցանցի գործածում, հաջողված պատմությունների, միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում և այլ:

Սպասվող արդյուքները և դրական փոփոխությունը, որը կբերի ծրագիրը

Այս ծրագիրը կնպաստի երկու կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդմանը, որոնց կողմից կստեղծվի «Խոցելի երեխաների ինտեգրում մշակույթի միջոցով» մոդելը, որը հետագայում կկիրառկվի այլ համայնքներում ևս: Ծրագիրը զգալի ազդեցություն կունենա «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի շահառուների վրա, որոնց հետ կազմակերպությունը աշխատում է երկար տարիներ: Ակնկալվում է, որ ծրագրի անմիջական շահառուները հետագայում խոցելի խմբերի հետ ամենօրյա աշխատանքի շրջանակում կներգրավեն նաև հասակակցի կրթության գործողություններում:

Ծրագրի ինստիտուցիոնալ կայունությունը ապահովվելու է տեղական ինքնակառավարման մարմինների և մշակութային կազմակերպությունների միջև զարգացած համագործակցությամբ, որը կհաստատվի Համագործակցության վերաբերյալ հուշագրի կնքմամբ: Ծրագրի շրջանակներից դուրս համայքներում գործող մշակութային կառույցները հաշվի կառնեն խոցելի երեխաների կարիքներն իրենց ռազմավարական պլանավորման գործընթացներում:

Ծրագրի արդյունքում կապահովվի երեխաների ինտեգրացիան համայնքներում, որը կլինի ծրագրի կարևորագույն նախապայմանը և ազդեցությունը: Շահառու երեխաներն առավել ակտիվ կմասնակցեն համայնքային կյանքին, ներգրավված կլինեն շահագրգիռ կողմերի կրթական նախաձեռնություններում, ինչը կբարելավվի իրենց ինքնաճանաչումը և կամրապնդի վստահությունը: Համայնքը կունենանա նաև երկարաժամկետ օգուտ, այն է՝ խոցելի և մարգինալացված ընտանիքների երեխաների նկատմամբ բարեփոխված վերաբերմունք, կարծրատիպերի նվազեցում՝ ազգային փոքրամասնությունների մշակույթի վերաբարյալ առավել տեղեկացված լինելու և համայնքային մշակութային միջոցառումներում ներգրավված լինելու միջոցով:

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Related image

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի`   բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով, այնպես էլ մի շարք միջազգային առանձնահատուկ փաստաթղթերով։ Նշված խմբերի իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են ինչպես միջազգային հզոր կառույցների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, վերջինիս մի շարք մասնագիտացված կառույցները, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և այլն։

 

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի`   բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով, այնպես էլ մի շարք միջազգային առանձնահատուկ փաստաթղթերով։ Նշված խմբերի իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են ինչպես միջազգային հզոր կառույցների, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպությունը, վերջինիս մի շարք մասնագիտացված կառույցները, «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և այլն։

Բնակչության ծայրահեղ խոցելի խմբին կարող ենք դասել`   կալանավորված անձանց և դատապարտյալներին, թմրամոլներին, մարմնավաճառներին, փախստականներին, մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված անձանց, ազգային փոքրամասնություններին, հղի կանանց, մայրերին ու երեխաներին և այլն։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

Մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման և հսկողության իրականացման կարգը, ինչպես նաև այդ հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները սահմանվում են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» 1997թ. փետրվարի 3-ի ՀՀ օրենքով։ Ըստ քննարկվող օրենքի`   ՄԻԱՎ-ը վիրուս է, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) առաջացման։ ՁԻԱՀ-ը հիվանդություն է, որը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանական համակարգի գործունեության խանգարմանը, որի հետևանքով օրգանիզմը դառնում է ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ։ Փաստորեն, ՄԻԱՎ-ով վարակվածը այն մարդն է, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը և համախտանիշի արտաքին նշանների բացակայության պատճառով վարակի աղբյուր է դառնում և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող անձ։ ՄԻԱՎ-ով վարակվածը`   որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող անձ, իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն ու սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում։ Ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից`   ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային։ Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին, իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն, հաստատում ՀՀ-ում ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման նպատակային ծրագրերը, ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածության մասին և նմանատիպ այլ միջոցառումներ։ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով սահմանվում են ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների երաշխիքները։ Մասնավորապես, անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք դառնալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար`   բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Այսպես, ՄԻԱՎ-ով վարակված անձինք ունեն հետևյալ իրավունքները. 

  • ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ,
  • ստանալ ոչ խտրական վերաբերմունք,
  • պահանջել բժշկական գաղտնիության պահպանում`   բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
  • շարունակել աշխատել`   բացառությամբ ՀՀ Կառավարության կողմից սահմանված դեպքերի,
  • ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին։

 

 

Փախստականները`   որպես բնակչության ծայրահեղ խոցելի խմբի ներկայացուցիչներ, ՀՀ քաղաքացի չհանդիսացող այն անձինք են, ովքեր ըստ ռասայական, կրոնական, ազգային պատկանելության, սոցիալական որևէ խմբի պատկանելության կամ անդամակցելու, կամ քաղաքական համոզմունքների համար հալածանքի ենթարկվելու, կամ հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում են իրենց քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և նույն երկյուղի պատճառով չեն կարող կամ չեն կամենում վերադառնալ այդ պետություն կամ ստանալ իրենց երկրի պաշտպանությունը։ Իսկ փախստականի կարգավիճակ հայցողն այն անձն է, ով դիմում է կամ մտադրություն ունի դիմելու ՀՀ Կառավարության լիազորած պետական մարմնին`   ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Ի կատարումն «Փախստականների մասին» 1999թ. մարտի 3-ի ՀՀ օրենքի 8, 9 և 10 հոդվածների`   ՀՀ Կառավարության 2000թ. փետրվարի 23-ի թիվ 86 որոշմամբ սահմանվում է ՀՀ տարածքում փախստականի կարգավիճակ հայցողին հատուկ և ժամանակավոր կացարաններում տեղավորելու, բժշկական զննման ենթարկելու, բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու կարգը։ Ըստ նշված կարգի`   փախստականի կարգավիճակ հայցողին ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու և փաստաթղթային ստուգումներ անցկացնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նրան տեղավորում է հատուկ կացարանում`   մեկամսյա ժամկետով։ Առողջական վիճակը հետազոտելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցողը պարտավոր է ենթարկվել բժշկական զննման, որի արդյունքում հիվանդություն հայտնաբերելու դեպքում փախստականի կարգավիճակ հայցողը սահմանված կարգով բուժվում է համապատասխան մասնագիտացված բժշկական հիմնարկում։ Բժշկական հետազոտության անցկացման ամբողջ ժամանակահատվածում փախստականի կարգավիճակ հայցողը կարող է շփվել այլ անձանց հետ`   բացառապես բժշկի թույլտվությամբ։ Հարկ է նշել, որ մասնագիտացված բժշկական հիմնարկներում բժշկական հետազոտության կազմակերպումը, ինչպես նաև փախստականի կարգավիճակ հայցողին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում են անվճար`   ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին։
Կալանավորված անձինք և դատապարտյալները`   որպես բնակչության առավել խոցելի խավի ներկայացուցիչներ, նույնպես ունեն բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք։ Այդ նպատակով ՀՀ Կառավարությունը 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով բժշկական անձնակազմին դրանց ներգրավելու կարգը»։ Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենսդրությանը, սանիտարական օրենսդրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան։ Այդ նպատակով քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումներն իրենց առջև դրել են մի շարք խնդիրներ։ Դրանցից հիմնականերն են.

 

  • ապահովել ու կազմակերպել կալանավորված անձանց և դատապարտյալների համար անհրաժեշտ բժշկական օգնություն,
  • պարբերական բժշկական զննությունների և հետազոտությունների միջոցով կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության նկատմամբ ապահովել բժշկական հսկողություն, հնարավորության դեպքում նաև իրականացնել բուժական առողջարարական միջոցառումներ,
  • կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացնել բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն,
  • ծանր հիվանդության պատճառով պատժի կրումը հետաձգելու կարիք ունեցող դատապարտյալների նկատմամբ սահմանել բժշկական հսկողություն և այլն։

 

 

Կալանավորված անձինք և դատապարտյալները առողջապահության ոլորտում ապահովված են մի շարք երաշխիքներով։ Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ ընդունվելիս նրանք պետք է ստանան բժշկական խորհրդատվություն և տեղեկատվություն`   բժշկական օգնություն ստանալու մասին։ Իսկ այդ հիմնարկներում գտնվելու ընթացքում բժշկական օգնություն ստանալը նրանց համար պետք է հասանելի լինի ցանկացած պահի և առանց խոչընդոտների։
Անհրաժեշտ է հիշատակել Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1955թ. օգոստոսի
30-ին Ժնևում ընդունված «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները», որոնք հավանության են արժանացել Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից, 1957թ. հուլիսի 31-ի 663 C (XXIY) և 1977թ. մայիսի 13-ի 2076 (LXII) բանաձևերով։ Հաշվի առնելով պետությունների իրավական, տնտեսական և աշխարհագրական պայմանների բազմազանությունը`   պարզ է, որ ոչ բոլոր կանոններն են հնարավոր կիրառել ամենուրեք և միաժամանակ։ Ամեն դեպքում, որպես ընդհանուր սկզբունք, այդ կանոնները պետք է կիրառել անաչառորեն և, հետևապես, բացառել ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնական, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ընտանեկան ծագման կամ սոցիալական դրության խտրականությունը։ Կարելի է որպես օրինակ բերել այդ կանոններից հետևյալները.

 

  1. սանիտարական հարմարությունները պետք է բավականաչափ լինեն, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ մաքրության և բարեկեցության պայմաններում կարողանա իր բնական պահանջները բավարարել, երբ անհրաժեշտ է,
  2. յուրաքանչյուր հիմնարկ իր տրամադրության տակ պետք է ունենա առնվազն հոգեբուժության բնագավառում պատրաստված մեկ որակյալ բուժաշխատող,
  3. բժշկական սպասարկումը պետք է կազմակերպել առողջապահության տեղական կամ պետական մարմինների հետ սերտ փոխհարաբերություններում,
  4. հիվանդ բանտարկյալներին, ովքեր մասնագետի միջամտության կարիք ունեն, պետք է տեղափոխել հատուկ բժշկական հաստատություններ կամ քաղաքացիական հիվանդանոցներ,
  5. բանտի հիվանդանոցները պետք է զինված լինեն նորագույն բուժսարքավորումներով, դեղորայքով, որոնք անհրաժեշտ են հիվանդների պատշաճ խնամքի և բուժման համար, ինչպես նաև ապահովված լինեն բավականաչափ որակյալ անձնակազմով,
  6. կանանց հիմնարկները պետք է ունենան հղի կանանց և մայրերին խնամելու համար հատուկ մասնաշենքեր։ Հնարավորության դեպքում հարկավոր է հոգալ, որ ծննդաբերությունը լինի ոչ թե բանտային, այլ սովորական հիվանդանոցային պայմաններում։ Իսկ եթե երեխան ծնվում է բանտում, ապա այդ մասին չպետք է հիշատակել ծննդյան վկայականում և այլն։

Ազգային փոքրամասնությունը ինքնիշխան պետության տարածքում բնակչության մեծամասնությունից ռասայական, էթնիկական, ազգային, կրոնական, լեզվական կամ էական այլ հատկանիշներով տարբերվող խումբն է, որն իշխող դիրք չունի և թվով զիջում է տվյալ երկրի հիմնական բնակչությանը։ Ի դեպ, նշված սահմանումը «ազգային փոքրամասնություն» տերմինի պայմանական բնութագիրն է, քանի որ միջազգային մակարդակով պետությունների միջև համաձայնեցված սահմանում գոյություն չունի։ Հարց է ծագում, թե ով է որոշում անձի պատկանելությունը ազգային փոքրամասնությանը։ Այսպես, յուրաքանչյուր ոք կարող է ազատ որոշել, թե արդյոք ցանկանում է համարվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Սակայն այդ ազատությունն ունի իր սահմանները, և ցանկացած անձ չի կարող կամայականորեն ընտրություն կատարել ազգային փոքրամասնության պատկանելության հարցում։ Անձի ընտրությունը`   որևէ ազգային փոքրամասնությանը պատկանելուն, պետք է հիմնված լինի այդ մարդու ինքնության հետ կապված այնպիսի օբյեկտիվ չափանիշների վրա, ինչպիսիք են`   լեզուն, կրոնը, մշակույթը և այլն։
Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների առողջության պահպանման իրավունքին, ապա հայտնի է, որ էթնիկական, ռասայական կամ բնիկ փոքրամասնությունները հաճախ են տառապում տարբեր հիվանդություններով և նրանց մահացության թիվը ավելի մեծ է նույն երկրի տարածքում բնակվող մարդկանց մեծամասնության մահացության համեմատությամբ։ [1] Այդ անհամաչափությունը պայմանավորված է առողջապահության ոլորտում առկա անարդարություններով։ Ահա թե ինչու Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակը [2] իր հաշվետվություններում պարբերաբար նշել է, որ`   «Առողջապահության բնագավառում փոքրամասնությունների և հիմնական բնակչության միջև տարբերությունները ոչ միայն անխուսափելի և ակնհայտ են, այլև ավելին`   անարդարությունները միշտ առկա են» [3]։ Ազգային փոքրամասնությունների առողջության պահպանման իրավունքի պաշտպանությունը ներառում է.

 

  • խտրականության բացառումը բոլոր ոլորտներում, ներառյալ`   առողջապահության, կրթության, աշխատանքի, սոցիալական և այլն,
  • առողջության պահպանման և սոցիալական ծառայություններից օգտվելու հավասարությունը,
  • արտահայտվելու, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, այդ թվում`   լեզվի օգտագործումը մասնավոր կյանքում և հասարակական վայրերում, ինչպես նաև վարչական մարմինների հետ հարաբերվելիս,
  • օրենքի, դատարանների առջև նրանց`   որպես անհատի հավասարության ճանաչումը,
  • հավասար մասնակցությունը տնտեսական, մշակութային, սոցիալական, հասարակական կյանքին և այլն։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐ

Related image
Սոցիալական խումբը երկու կամ ավել մարդկանցից կազմված հանրույթ է, որի անդամ-ները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային) նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու համար:

Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի լինում: Յուրաքանչյուր խումբ ազդում է հասարակության վրա, բայց իր հերթին, կրում է հասարակության, նրա մեջ մտնող մյուս մեծ ու փոքր խմբերի ազդեցութունները: Հուզականորեն հագեցված են ինչպես ներխմբային, այնպես էլ միջխմբային հարաբերությունները:

Ընդհանուր (խմբային) նպատակներին հասնելով`   խմբի անդամները բավարարում են բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Ահա թե ինչու կարելի է ասել, որ մարդկանց յուրաքանչյուր հանրույթ խումբ է դառնում, եթե նրա անդամներն ունեն որոշ ընդհանուր գծեր և միավորվել են ընդհանուր պահանջմունքեր բավարարելու նպատակով: Հետե¬վաբար, միմյանցից մեկուսացված մարդկանց որևէ բազմություն դեռևս սոցիալական խումբ չի կազմում: Խումբ առաջանում է միայն այն դեպքում, հենց որ երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ գործունեություն կատարել: Խումբը առկա է այն դեպում, երբ նրա անդամները ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ, ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացք¬¬ների ու վարքի վրա, ստեղծում են կայուն`  փոխադարձ կապեր:
Խումբն այն միկրոմիջավայրն է (միկրո–հուն. փոքր), որի օգնությամբ անհատը մի  կողմից`  ընկալում է հասարակական ներգործությունները, սոցիալականացնող ուժերի ազդեցությունը, մյուս կողմից`  հենց խնբային գործունեության մասնակից դառնալու դեպքում է, որ անձը  կարողանում է դրսևորել իր օժտվածության, ընդունակությունների և կարողությունների շատ կողմեր, իրագործում է այն մտահաղացումներն ու իդեալները, որոնք նրանում ձևավորվել են սոցիալ-հոգեբանական հասունացման նախորդ փուլերում:
Սոցիալական խմբերը միայն առաջին հայացքից են պարզ ու հասկանալի թվում: Երբ փորձում ենք սահմանել կամ գոնե բնորոշել դրանք, ապա տեսնում ենք, որ յուրաքանչյուր սոցիոլոգ և սոցիալական հոգեբան տալիս է խմբի իր ուրույն սահմանումը: Ոմանք հիմնականում նշանակություն տալիս են խմբի նպատակներին: Մեկ ուրիշը կարող է ուշադրություն դարձնել փոխօգնության գործոնի վրա, երրորդը կարևոր է համարում խմբի կառուցվածքը, չորրորդը`  այն հանգամանքը, որ խմբի անդամները հոգեբանորեն նույնանում են խմբի հետ: Խմբի այդ և բազմաթիվ այլ կողմեր, հատկություններ, ներխմբային գործընթացներ, անկասկած կարևոր են: Բայց այդ բոլոր չափանիշների մեջ պետք է ընտրել հիմնականը, բնորոշը, կենտրոնականը: Այդպիսին, անշուշտ, խմբային գործունեությունն է, որն իրագործվում է փոխներգործության (ինտերակցիայի) ձևով: Եթե չկա խմբի երկու կամ ավելի անդամների գործունեություն, ապա չկա նաև խումբ: Այսպիսով, սոցիալական խումբը երկու կամ ավելի անհատներից կազմված հանրույթ է, որի անդաներից յուրաքանչյուրն ազդում է մյուսների վրա և, իր հերթին կրում է նրանց ազդեցությունը:
Սոցիալական հոգեբանության համար, իհարկե, ավելի հետաքրքիր են այն խմբերը, որոնք գոյություն ունեն երկար ժամանակահատվածում: Երբ խմբի գոյությունը երկար է տևում, ապա նրանում, բացի փոխներգործությունից, առաջանում են նաև այլ երևույթներ.
  • ընդհանուր նպատակներ,
  • ներքին կառուցվածք, որի մեջ կարևոր տեղ է գրավում լիդեր-ենթակա կապերի համակարգը,
  •  ուժեղ կոնֆորմիստական ճնշում, որ կատարում է խումբն իր անդամների վրա,
  • յուրաքանչյուր անդամի վարքի մեջ այնպիսի փոփոխությունների առաջացում, որոնք պայմանավորված են տվյալ խմբում իրենց անդամությամբ և խմբային գործունեությանը մասնակցելով: Այս հատկությունները առանձնապես նկատելի են լավ կազմակերպված խմբերում