Архив рубрики: Տնտեսագիտության հիմունքներ

Գործնական աշխատանք

1.Ինչ է կոչվում Ֆորս-մաժոր:

Ֆորս մաժորը (ֆր.` Force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ: Օրենսդրության մեջ այս եզրույթը հիմնականում չի օգտագործվում և որպես հայերեն անալոգ գործածվում է «անհաղթահարելի ուժ» եզրույթը: Ֆորս մաժորի ընդհանուր կանոնի համաձայն` կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե գործել են որոշակի հանգամանքների պայմաններում: Հետևաբար, հարկ է պարզել «որոշակի հանգամանքներ» հասկացությունը: Այդ հանգամանքները նախ պետք է լինեն անկանխատեսելի, այսինքն` կողմերը գործարք կնքելիս չպետք է կանխատեսած լինեն կամ հնարավորություն ունենան կանխատեսելու նման հանգամանքների առկայությունը: Կա նաև մի շատ էական պայման. այդ հանգամանքները պետք է չկանխվող լինեն, այսինքն` կողմերը դրանք կանխելու, վերացնելու հնարավորություն չպետք է ունենան:

Читать далее Գործնական աշխատանք

Փողի գործառույթները

Մի շարք տնտեսագետներ այդ թվում նաև Մարքսը առանձնացնում եմ փողի 5 գործառույք.

1) Առժեչափ

2) Շրջանառությոն միջոց

3) Կուտակման միջոց

4) Վճարման միջոց

5) Համաշխարհային փող

Այլ տնտեսագետներ դիտարկում են փողի 2-ու գործառույթ որպես շրջանառության միջոցի և հաշվառկման միջոցի, ինչպես նաև 2-ու  լրացուցիչ գործառույք կուտակման միջոցի և հետաձգված վճարման միջոցի։ Տնտեսագետների մի մասնել առանձնացնում է փողի երեք գործառույթ`առժեչափ շրջանառության և խնայողության միջոց։

Շրջանառության մեջ փողի քանակը և պետությունը

Շրջանառության մեջ փողի քանակը վերահսկվում է պետության կողմից, որը փողի առժեքի հարաբերական կայունության գլխավոր երաշխավորն է։ Շրջանառության մեջ փողի քանակի ավելացումը կարող է նվազեցնել նրա միավորի գնողունակությունը։ Դա վերաբերվում է փողի բոլոր տեսակներին, քանի որ մասնավոր բանկերի ապակենտրենացված համակարգը ապահովագրված չէ չէկային փողերի մեծ քանակի թողարկումից, գոյություն ունի պետական բերահսկողություն, ինֆլացիայի հիմնական պատճառնեըից է փողի առաջարկի անհիմն մեծացումը։ Դա կանխելու համար անհրաժեշտ է իրականացնել արցյունավետ դրամավարկային և ֆիսկալ քաղաքականությունը ։

 

Կապիտալի կուտակում

Կապիտալի կուտակումը ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյալ արժեքի խոխարկումն է կապիտալի. լրացուցիչ արտադրամիջոցներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների վեարտադրության պրոցես է որը կոչվում է կապիտալիզացիա։ Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյալ արժեքի չափից, այն կապիտալի և եկամուտի բաժանելու հարաբերակցությունից, աշխատուժի շահագործման աստիճանից, աշխատանքի արտադրողականության մակարդակից և գործող կապիտալի մէծությունից։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսը իրականանում է կապիտակի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ այս երկու պրոցեսներն ել զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլյաների առաջացմանը։

Տնտեսական հարաբերությունների տեսակները

Տնտեսական հարաբերությունները ըստ իրենց բնութագրիչների բաժանվում են հետևյալ տեսակների

1) Ավանդական տնտեսական համակարգ, այս համակարգը հիմնված է բնական, գյուղատնտեսական արտադրության վրա։ Բոլոր տնտեսական խնդիրները լուծվում են սովորություններին և ավանդույթներին համապատասխան։ Ավանդական տնտեսության հիմնական գծերն են. արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և սեփականատիրոջ անձնական աշխատանքը։

2) Պարզունակ տեխնոլոգիան կապված բնական ռեսուրսների վերամշակման հետ։

3) Տնտեսական համայնություն, բնաիրային փոխանակություն։

4) Ձեռքի աշխատանքի գերակշռություն։

 

Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող 8 սկզբունքներ

1) Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների ոգտագօրծեւմը միշտ մեծ ծախսեր է պահանջեւմ։

2) Որոշում կայացնողներտ նպատակաուղված ընտրություն են կատարում այդ իսկ պատճառով նրանք մտնտեսեն։

3) Ընտրությունը կատարվում ե տնտեսական խթանների փոփոխության ազդեցությամբ։

4) Տնտեսագիտական մտածելակերպը սահմանային մտածելակերպ է։

5) Չնայած ինֆորմացիան կարող է սգնել ավելի լավ ընտրություն կատարել դրա ձեռքբերումը ծախս է պահանջում

6) Տնտեսական գործուղությունները հաճախ ստեղծում են երկրորդական հետեվանք իլրումն իրենց անմիջական հետևանքի։

7) Բարիքի կամ ծառայության արժեքը սուբեկտիվ է։

8) Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է։

Միկրո և մակրո տնտեսություն

Միկրոէկոնոմիկան կամ միկրոտնտեսագիտություն, գիտություն, որն ուսումնասիրում է տնտեսական գործակալների գործունեությունը իրենց արտադրական, բաշխիչ, սպառողական և փոխանակման գործունեության ընթացքում։ Միկրոէկոնոմիկան զբաղվում է հետևյալ հիմնական ուղղությունների ուսումնասիրությամբ։

  1. Սպառողի հիմնական խնդիրը — ինչու են գործակալները ընտրում հենց տվյալ բարիքների հավաքածուն (որպես օրենք վերջնական սպառման նպատակով)։
  2. Արտադրողի հիմնական խնդիրը — ինչպես և ինչու արտադրող գործակալները ընտրում են տվյալ արտադրության գործոնների հավաքածուները և արտադրության կառուցվածքները։
  3. Շուկայական հավասարակշռությունը և շուկայի կառուցվածքը։
  4. Ընդհանուր հավասարակշռություն — ինչպես և ինչու են ձևավորվում ապրանքների և ծառայությունների գները, ինչպես է ընթանում տարբեր ենթադրությունների փոխանակությունը, երբ է շուկան տնտեսապես արդյունավետ։
  5. Տեղեկատվության ասիմետրիան — ինչպես և ինչու տնտասական գործակալների տեղեկատվական բազմությունների անհամատեղելիությունը կարող են հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
  6. Արտաքին էֆեկտներ (էքստերնալներ) — ինչպես և ինչու սեփական ընտրության հնարավորությունը կարող է անուղղակիորեն ազդել այլ գործակալների որոշումների վրա և հանգեցնել տնտեսական անարդյունավետությանը։
  7. Հասարակական բարիքներ — ինչպես և ինչու տնտեսական բարիքների որոշ ձևերի առկայությունը կարող է հանգեցնել տնտեսական արդյունավետությանը։

Читать далее Միկրո և մակրո տնտեսություն