Архив рубрики: Ուսումնական ճանբար

Մենք , Ջրափին ու նախագծերը

Նոր ծանոթություն ու ընկերներ: Երկրորդ օրն է՝ Ջրափիի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ենք. Միասին շրջում ենք, նախագծերի մասնակցում, միասին երգում ու պարում: Մեր խմբի հետ են նաև մեր ավագ դպրոցի սովորողներից մի քանիսը: Առավոտյան ռոբոտիքսի լաբորատորիայում, մի լավ ուսումնասիրեցինք թռչող սարքը, այլ տեխնիկայի մասին ընկեր Գնելը հետաքրքիր բացատրություններ տվեց: Այ, խեցեգործարանը ես էլ, մեր հյուրերն էլ շատ հավանեցինք, աշխատեցինք, ամեն մեկս իր դիզայնով բաժակ, ծաղկաման, կամ այլ իր պատրաստեց: Ջրափիի տղաներից մեկն ասաց, որ իրենց գյուղում կավահողային տարածքներ կան, ու ինքը այնտեղից կավ է բերում ու տանն ինքնուրոյն աշխատում, կավե իրեր պատրաստում: Ուսուցչուհին էլ ավելացրեց, որ այդ տղայի՝ Գարուշի տատիկը ոսկի ձեռքեր ունի, հորեղբայրը նկարիչ է, այնպես որ գեները անցել են Գարուշին: Այսօրվա երգուպարի ուսուցումը մայր դպրոցի բակում էր՝ բրուտանոցի դիմաց: Հանպատրաստից ստացվեց. դուրս եկանք բրուտանոցից՝ արև, ջերմություն, մենք էլ հենց այդտեղ սկսեցինք պարել ու երգել: Էդ էլ արեցինք, գնացինք հրաձգարան: Ոգևորված կրակում էինք, բայց միայն մի քանիսին հաջողվեց ճիշտ նշանակետին դիպչել: Հետո էլ թենիս խաղացինք ու գնացինք քոլեջ: Ճաշից հետո պարզվեց, որ մեր բարեկամները վաղը մեկնելու են առավոտյան 7:30-ին, նախատեսված 12:00-ի փոխարեն: Նրանք մեզ հրավիրեցին իրենց գյուղ, կարծում եմ՝ կայցելենք: Նաև իմացա, որ նրանք մեզ մոտ են՝ գարնանային նախագծային ճամբարին մասնակցելու:Exif_JPEG_420Exif_JPEG_420

Exif_JPEG_420 Exif_JPEG_420

download.jpg

download (1).jpg download (2).jpg

 

download (4).jpgdownload (5).jpg