Архив рубрики: Նախադպրոցական մանկավարժություն

Բնագիտությունը մանկավարժության մեջ

  1. Բնության մեջ գործող փոխադարձ կապը:
  • Դիտումներ բնության մեջ (Էքսկուրսիա), ծառայություն կենդանի անկյունում և

պարտեզում: Աշնանը բնության մեջ կատարվող փոփոխությունները:

Բուսական աշխարհ` խոտեր, ծառեր, թփեր, ծաղիկներ, կենդանական

աշխարհ, ընտանի և վայրի կենդանիներ, թռչուններ և ձկներ:

  • Երկիր մոլորակը: Իմ փողոցը: Իմ բակը: Իմ մանկապարտեզը: Իմ քաղաքը,

գյուղը: Հայաստան աշխարհը:

Читать далее Բնագիտությունը մանկավարժության մեջ

Ուսուցման մեթոդներ

Ուսուցման մեթոդներ

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ: Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:

Ներկայումս նախադպրոցական կրթության դիդակտիկայում լայն տարածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները` խաղային, գործնական, ակտիվ ուսուցման մեթոդները: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:

Читать далее Ուսուցման մեթոդներ

Ուսուցման մեթոդներ

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ: Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:

Ներկայումս նախադպրոցական կրթության դիդակտիկայում լայն տարածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները` խաղային, գործնական, ակտիվ ուսուցման մեթոդները: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:

Խաղային մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական և հոգեհարազատ բնույթով:

Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները, որոնք կատարում են երկու կարևոր գործառույթ.

— նպաստում են գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը,

— խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը:

Խաղի յուրաքանչյուր տեսակ երեխայի զարգացմանը նպաստող ուրույն մեթոդ է: Հետաքրքիր խաղային մեթոդ է երևակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխան գիտելիքներ և կարողություններ է ձեռք բերում դերային գործողությունների միջոցով:

Ուսուցման գործնական մեթոդների խմբին են դասվում տարատեսակ վարժությունները, փորձերը, հետազոտությունները և մոդելավորումը:

Ակտիվ ուսուցման մեթոդները (փոխգործուն մեթոդները) նպաստում են երեխաների ազատ և ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն կողմնորոշմանը: Այդ մեթոդները զույգերով, խմբով մտավոր աշխատանքի եղանակներն են` ուղղված համատեղ որոնումների և մտորումների քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը:

Ուսուցման փոխգործուն մեթոդները համապատասխանում են երեխայակենտրոն ուսուցման սկզբունքներին և արդյունավետ են:

Փոխգործուն մեթոդները բացառում են որևէ մեթոդի առաջնայնությունը, գերակայությունը, ինչպես նաև մեկ մեթոդի գերակշռությունը մյուսների նկատմամբ:

Փոխգործուն ուսուցման սկզբունքներն են.

— փոխազդեցությունը, փոխուսուցումը,

— երեխայի ակտիվությունը,

— համագործակցությունը,

— ինքնարտահայտման խրախուսումը,

— հետադարձ կապը:

Փոխգործուն մեթոդների առանձնահատկություններն են.

— երեխայի իմացական գործընթացների կազմակերպումը,

— հետաքրքրությունների բացահայտումը,

— համագործակցային կարողությունների զարգացումը,

— անհատական առանձնահատկությունների բացահայտումը,

— հաղորդակցական ունակությունների ձևավորումը,

— տրամաբանական մտածողության զարգացումը,

— ինքնուրույնության խրախուսումը,

— վերլուծական կարողությունների ձևավորումը:

Փոխգործուն մեթոդների արդյունավետ կիրառման ընդհանուր բանաձևեր չկան: Ցանկացած խումբ, պարապմունք եզակի է և անկրկնելի: Դաստիարակի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել կոնկրետ իրավիճակին, իր ունեցած մեթոդական զինանոցից ընտրել համապատասխան մեթոդը` ելնելով իրականացվող աշխատանքի նպատակներից:

Հարցեր ու հարցադրումներ

Երեխաների մասնակցությունը և ակտիվ ներգրավումն ապահովելու, նրանց մտածողության խթանման և սովորելու հմտությունների զարգացման համար չափազանց կարևոր դեր ունեն առաջադրվող հարցերն ու հարցադրումները: Հարցերը կամ հարցադրումները երեխաների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը  հիմնավոր ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելու կարևոր գործոն են: Հարցերը պետք է լինեն`

— հստակ,

— նպատակաուղղված,

— հակիրճ,

— տեղին,

— երեխաների մակարդակին համապատասխան,

— տրամաբանական հաջորդականությամբ,

— մտածելու տեղիք տվող:

Ուսուցման ընթացքում շատ կարևոր է կիրառել երեխայի մտածողությունը խթանող հարցեր, որոնց անվանում ենք բաց հարցեր: Ի տարբերություն փակ հարցերի, որոնք նպատակաուղղված են ստուգելու երեխայի հիշողությունը կամ սահմանափակելու պատասխանի ընտրության հնարավորությունը, բաց հարցերը հնարավորություն են տալիս երեխային ազատ մտածելու, սեփական տեսանկյունից հարցերը դիտարկելու և իր կարծիքը հայտնելու:

Փակ հարցերը ենթադրում են մեկ ճիշտ պատասխան, ուստի խորհուրդ չի տրվում այս տիպի հարցերը հաճախ օգտագործել և սահմանափակել երեխայի ինքնարտահայտման հնարավորությունները:

Մանկավարժները պետք է խթանեն երեխայի մտածողության ակտիվությունը բաց հարցերի միջոցով, որոնք չեն ենթադրում միանշանակ պատասխան:

Օրինակ`

— Ի՞նչ զգացիք երաժշտությունը լսելիս:

— Ի՞նչ է բերում գարունն իր հետ:

— Ինչպե՞ս կօգնեիր հիվանդ տիկնիկին:

— Ինչպիսի՞ ավարտ կառաջարկեիր այս պատմության համար:

— Ի՞նչ կանեիր հերոսի փոխարեն:

— Ինչպե՞ս կբնութագրեիր գլխավոր կերպարին և այլն:

Խորհուրդներ դաստիարակին.

  • Համոզվե՛ք, որ երեխաները հասկացել են հարցը:
  • Հարցը ձևակերպե՛ք հակիրճ:
  • Հարցը ձևակերպե՛ք հստակ:
  • Կշռադատե՛ք հարցի բարդությունը և երեխաներից պատասխաններ ստանալու հնարավորությունը:
  • Մի՛ տվեք անորոշ հարցեր:
  • Մի՛ ուղղորդեք երեխաներին դեպի Ձեր նախընտրած պատասխանը:
  • Մի՛ պատասխանեք հարցերին ինքներդ:

Ինչպե՞ս են երեխաները սովորում

Ինչպե՞ս են երեխաները սովորում

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում և լավ է հասկանում:

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական տեմպով, սովորելու իր ուրույն ոճով և ընտանեկան մշակույթով: Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառությունը պետք է համապատասխանի երեխայի զարգացման հնարավորություններին և միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը:

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ շփվելով: Նա սովորում է գործողության միջոցով: Երեխաները ֆիզիկական աշխարհի և սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների և մարդկանց հետ խաղային փոխգործությունների միջոցով:

Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ ինֆորմացիա հաղորդել: Սակայն 5-6 տարեկան երեխաներին սովորեցնելու ճիշտ ձևը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ: Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի և ուղղորդողի դեր ստանձնի: Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է դնեն խթանող, խրախուսող պարապմունքների և նյութերի վրա: Նրանք պետք է ուշադիր հետևեն երեխաներին, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց հասկանալի, և ինչը` ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա, դաստիարակները պետք է առաջարկեն երեխաների մտածողությունը խթանող հավելյալ առաջադրանքներ:

Երեխաներին կարելի է նույն բանը այնքան կրկնել տալ, մինչև նրանք անսխալ արտասանեն ինֆորմացիայի որոշ հատվածները, ասենք` բանաստեղծությունը, այբուբենը կամ մեկից քսան թվերը: Սակայն երեխաների նման պատասխանները չեն նշանակում, թե նրանք ինֆորմացիան հասկացել ու յուրացրել են:

Մեխանիկական կրկնությունների միջոցով գիտելիքներ ձեռք բերելիս, երեխաները չեն կարողանում հետագայում դրանք կիրառել և չեն դրսևորում մտածողության բարձր մակարդակի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են վերլուծելը, համեմատելը և պրոբլեմներ լուծելը:

Երեխայի զարգացման կարևորագույն նախապայմանը զարգացման բոլոր ոլորտների` ֆիզիկական, սոցիալական, հուզական և իմացական, փոխկապվածությունն է: Մի ոլորտում առաջընթացն ազդում է մյուս ոլորտների առաջընթացի վրա և իր հերթին ենթարկվում դրանց ազդեցությանը: Կարևորագույն նախապայմանը խախտվում է, երբ ուսումնական հաստատությունը շեշտը դնում է իմացական զարգացման վրա` նվազեցնելով երեխայի զարգացման մյուս ոլորտների նշանակությունը:

Որպեսզի երեխաները յուրացնեն որոշակի ինֆորմացիա, անհրաժեշտ է, որ այն կապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետ և համապատասխանի նրա զարգացման մակարդակին: Երբ ուսումնասիրվող նյութը կապված է լինում երեխայի իրական կյանքի հետ, դա ոչ միայն նպաստում է նյութի և հասկացությունների ամբողջական ընկալմանը, այլ նաև խթանում է երեխայի հետաքրքրասիրությունը:

Երբ երեխաները զգում են, որ սովորածն առնչվում է իրենց կյանքի հետ, ավելի հետևողականորեն են կատարում առաջադրանքը և պատրաստ են լինում սովորելու ավելին: