Архив рубрики: Հոքեբանություն

Երևակայություն

Երևակայութնունը միայն մարդուն է հատուկ: Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է: Այն որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա: Երևակայությունը մի քանի գործընթացներից է կազմված:
Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է կրեատիվությունը, դիվերգենտ մտածողությունը: Երևակայության հիմքում են ընկած մտածողությունը, հիշողությունը, պատկերներն ու հույզերը, բայց դրա տարբերվող հատկանիշն է որևէ նոր երևույթի ստեղծումը: Երևակայության աշխատնքի հետևանքով առաջացած հույզերն իրական են. երևակայական կերպարից մարդ կարող է սարսափ ապրել և ունենալ նույն սրտխփոցը, որը կառաջանար իրական օբյեկտի հանդիպելուց:
Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը: Երեխայի կրեատիվությունը ճնշում են կոնֆորմիզմը, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը: Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից:

Читать далее Երևակայություն

Реклама

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Читать далее Զգայություններ և ընկալում

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Читать далее Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:

Կախված մարդու գիտակցական ընտրությունից և կարգավորման առանձնահատկություններից՝ առանձնացնում ենք կամածին, ոչ կամածին և հետկամածին ուշադրության տեսակներ։

Читать далее Ուշադրություն: Ուշադրությունը որպես իմացական գործընթաց, տեսակները, որակները և դրսևորումները նախադպրոցական տարիքում

Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խմբային խաղեր

Ուշադրությունն ու հիշողությունը զարգացնող խմբային խաղեր խաղացինք  1.1 և 3.2  դասարանի սովորողների հետ: Կարծես թե շատ ճարպիկ խումբ է հավաքվել Աշխեն Թադևոսյանի շուրջ: Նրանք և արագ ընկալում էին խաղի բովանդակությունը, և կանոններն ու խաղում մեծ հաճույքով: Սակայն, խաղի ընթացքում զարգացնում էին իրենց ուշադրությունը, հիշողությունը…

Իսկ խաղի փոքր ինչ բարդ տարբերակը, ավելի մեծ բառապաշարով, խաղացինք Լուսինե Պետրոսյանի և 3.2դասարանի սովորողների հետ: Ովքեր ևս լավ արդյունք ցուցաբերեցին:

Ահա խաղը.

Խաղի նպատակը-զարգացնել կրտսեր դպրոցականի ուշադրությունը, հիշողությունը:Խաղը նաև նպատակ ունի սովորեցնելու խմբային աշխատանքի հմտությունները:Սովորեցնում է հատուկ պլան ու կարգ ունեցող խաղեր խաղալ:

Մասնակիցների թիվը-մեկ դասարանական խումբ /20-25 հոգի/

Խաղի նկարագրությունը

Խաղավարը նախապես կազմում է բառերի շարք և հանձնարարում, որ իր բառերն ընթերցելու ժամանակ լինեն ուշադիր և ծափ տան այն ժամանակ, երբ լսեն մրգի կամ երաժշտական գործիքի անուն: Անհրաժեշտ է,որ բառերը հատուկ ուշադրությամբ ընտրել, որ սովորողները լարեն ուշադրությունն ու լսեն: Բառաշարքը պետք է կարդալ մի քանի անգամ: Սկզբում դանդաղ,ապա արագ: Այնուհետև կարելի է բաժանել խմբերի ու մրցույթ կազմակերպել: Իսկ ահա վերջում մասնակիցներին պետք է հանձնարարել ասել բառեր, որոնք մեր ընթերցած բառաշարքից են: Այստեղ մասնակիցները լարում և մարզում են իրենց հիշողությունը:

Հիշողության մարզում

Այսօր մարտի 29-ին Տաթև Ավետիսյանի հոգեբանության առարկայի առաջադրանքով մենք 2-րդ կուրսի ուսանողներս գնացել ենք 5-6 տարեկանների մանկապարտեզի խումբ: Նրանց հետ խաղացինք հիշուղությունը զարգացնող խաղեր: Սկսեցինք մի փոքր նախամարզանքից երեխաների հետ շրջան կազմեցինք ծանոթացանք յուրաքանչյուրի հետ, այնուհետև հանձնարարեցինք նրանց վազել այս կամ այն կողմ և ազդանշանից հետո վերադառնալ իրենց տեղերը: Բոլորին հաջողվեց հիշել իրենց տեղերը:

Դրանից հետո մենք նախապատրաստել էինք երեք հերոսներով քարտեր, որոնք բաժանելով հանձնարարեցինք երեխաներին ուշադիր նայել և վերհիշել դրանց գունավոր օրինակները: Երեխաները մեծ հաճույքով կատարեցին առաջադրանքը: Նրանք ուղղակի զարմանահրաշ հիշողություն  ունեին: Հեշտությամբ հիշեցին բոլոր գույները:
Բացի այդ խաղից ընկեր Տաթևը առաջարկեց խաղալ ևս մեկ խաղ ՙՙԻմ ստվերը՚՚ անունով:

Ընկեր Տաթևը ընտրելով
մի մասնակցի բացատրեց, որ նա արդեն իր ստվերն է և պետք է կրկնի իր շարժումները: Այնուհետև մենք նույնպես փորձեցինք բոլոր երեխաների հետ խաղալով: Երեխաները շատ ոգևորվեցին և զվարճացան: Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և երեխաների հիշողությունը մարզեցրեցինք: