Архив рубрики: Հայոց պատմություն

Փետրվարյան ապստամբություն

Փետրվարյան ապստամբություն, 1921 թվականի փետրվարի 13-ին սկիզբ առած հակախորհրդային շարժում Խորհրդային Հայաստանում։ Ճնշվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումով։ Խորհրդային մամուլում հիշատակվում էր որպես Փետրվարյան խռովություն։

Ապստամբության սկիզբ

Չկարողանալով դիմադրել թուրքական հարձակմանը և տեղի տալով բոլշևիկյան Ռուսաստանի ճնշմանը՝ 1920 թվականի դեկտեմբերին դաշնակցականները Հայաստանի Հանրապետությանկառավարումը հանձնում են կոմունիստներին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին շուրջ 1000 դաշնակցականներ, որոնցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարկվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։

Բոլշևիկյան ուժերի կողմից սպանված Երևանի բանտարկյալները

1921 թվականի փետրվարի 13-ին դաշնակացականների գլխավորությամբ Հայաստանում բռնկվեց քաղաքացիական ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածիստորոտում վերաբնակված սասունցիները։ Նրանք օգտվել էին այն հանգամանքից, որ Կարմիր բանակի զորամասերը դուրս էին եկել Հայաստանից՝ Վրաստանը խորհրդայնացնելու նպատակով։ Ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի քանի շրջաններ։ Փետրվարի 16-18-ը ապստամբները նախկին խմբապետերի գլխավորությամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան Երևան, որտեղ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանինախագահությամբ։

Читать далее Փետրվարյան ապստամբություն

Реклама

ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔ

Թուրքիայի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում՝ հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա, դարձյալ նրա պատկերն է՝ «Հայրենիքը պարտական է քեզ» գրությամբ:

Ո՞վ է Մուստաֆա Քեմալը, որին թուրքերն Աթաթուրք՝ թուրքերի հայր կոչեցին, որը վայելում է բոլոր թուրքերի սերը և որին պարտական է իր հայրենիքը:

Թուրքերն իրոք գիտեն մեծարել իրենց հերոսներին: Իսկ Մուստաֆա Քեմալն իսկապես հերոս է՝ թուրք ժողովրդի հերոսը: Նա մոխրացած, մասերի բաժանված ու պատերազմի հետևանքով ծնկի եկած Թուրքիայի բեկորները հավաքեց ու նոր զորեղ պետություն կերտեց:

Մուստաֆա Քեմալը (Ալի Ռըզաօղլու Մուստաֆա) ծնվել է 1881 թվականի մայիսի 19-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքի Խոջա Քասըմ փաշա թաղամասի Իսլահանե փողոցում գտնվող տանը, որտեղ այժմ նրա անվան թանգարան է գործում: Քեմալ պատվանունը, որ նշանակում է կատարյալ, նրան հետագայում տվել է մաթեմատիկայի ուսուցիչը, քանզի դպրոցում Քեմալը բարձր առաջադիմություն էր ցուցաբերել:

Քեմալի հայրը ոստիկան էր: Նրանց ընտանիքը Հունաստան է տեղափոխվել XIX դարավերջին, հավանաբար՝ Փոքր Ասիայից: Շատ պատմաբաններ պնդում են, որ Քեմալը հրեական արմատներ ունի, ոմանք էլ պնդում են, թե սլավոնական արմատներ ունի՝ որպես փաստարկ բերելով կապույտ աչքերն ու մազերի բաց գույնը: Գերիշխող է այն տեսակետը, որ Քեմալը սերում է Իսպանիայից Թուրքիա տեղափոխված և իսլամ ընդունած հրեական տոհմից:

Մոր խորհրդով պատանի Քեմալը նախ կրոնական դպրոց է հաճախում: Ապա, չցանկանալով հոգևորական դառնալ, թողնում է և մասնավոր աշխարհիկ դպրոց ընդունվում: Հայրը Քեմալին վաճառականի ապագա էր կանխատեսում:

Ի վերջո, Քեմալն ինքն է ընտրություն կատարում և ծնողներից գաղտնի 1893 թ. ընդունվում է Սալոնիկի ռազմական դպրոց, երեք տարի անց՝ Մոնաստրիի ռազմական ակադեմիա: Իսկ 1905 թ. ավարտում է Ստամբուլի Օսմանյան ռազմական քոլեջը:

Դեռ ուսումնառության տարիներին Քեմալն աչքի ընկավ հակամիապետական հայացքներով: Նա քոլեջն ավարտելուն պես ձերբակալվում է, սակայն շատ չանցած՝ միջնորդությամբ ազատ է արձակվում և որպես կապիտան ծառայության անցնում Դամասկոսում գտնվող թուրքական զորամասերից մեկում: Այստեղ էլ շարունակում է ընդհատակյա գործունեությունը:

1907 թվականին նա, անդամակցելով «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, առաջիններից մեկն էր, որ արձագանքելով երիտթուրքերի կոչերին՝ ըմբոստացավ Աբդուլ Համիդի վարչակազմի դեմ և անցավ թուրքական հեղափոխության կողմը:

Հեղափոխությունից հետո Քեմալն աչքի ընկավ Լիբիայում և Ստամբուլում հակահեղափոխական շարժումները ճնշելու գործում:

1911 թ. սկսվեց իտալա-թուրքական պատերազմը: Քեմալը, իր հրամանի տակ ունենալով ընդամենը 28.000 սվին, հաջողությամբ դիմագրավում է հնգապատիկ առավելություն ունեցող իտալական զորքերին:

Այս պատերազմում Քեմալը վիրավորվեց և մասամբ կորցրեց ձախ աչքի տեսողությունը:

Ապա Քեմալն աչքի ընկավ Բալկանյան պատերազմում, որի ավարտին ստացավ փոխգնդապետի զինվորական կոչում:

1915 թ. մարտին փայլեց Քեմալի աստղը: Երբ անգլիացիները ձեռնարկեցին Դարդանելի օպերացիան, Մուստաֆա Քեմալն իր ստորաբաժանումով Գալիպոլիի ճակատամարտում ջախջախեց անգլիական զորքն ու փրկեց Ստամբուլը ներխուժումից՝ դրանով իսկ փրկելով Թուրքիան:

Գալիպոլիի ճակատամարտից հետո Քեմալը նետվեց կովկասյան ճակատ: Զորեղ հակագրոհով վերցրեց Մուշն ու Բիթլիսը՝ ռուսական բանակի համար ստեղծելով շրջապատման վտանգ:

1917 թվականին Քեմալն է ուղեկցել ապագա սուլթան, արքայազն Մեհմեդ Վահիդեդդինին դեպի Ավստրո-Հունգարիա և Գերմանիա կատարած ճանապարհորդության ընթացքում:

1918 թվականին Քեմալը, որպես բանակի հրամանատար, Սիրիայում պատերազմում էր անգլիացիների դեմ: Նա կարողացավ Հալեպի մատույցներում կանգնեցնել անգլիացիների առաջխաղացումը:

Image result for Մուստաֆա քեմալ Աթաթուրք

Ի դեպ, Մուստաֆա Քեմալը միակ թուրք զորավարն է, որ պարտություն չի կրել Առաջին աշխարհամարտի ժամանակ: Սակայն Թուրքիան պարտվեց պատերազմում: 1920 թ. օգոստոսի 10-ին Անտանտի երկրները Սևրում ստորագրեցին պայմանագիր, որով Թուրքիան մասնատվում էր Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հայաստանի միջև:

Դա Թուրքիայի օրհասական պահն էր և թվում էր՝ ոչ ոք և ոչինչ այլևս չի փրկի կործանվող կայսրությունը: Մանավանդ որ անգլիական, ֆրանսիական, հունական զորքերը գրավել էին Ստամբուլն ու Իզմիրը:

Բայց ասպարեզ իջավ հերոսը, որ նախաձեռնեց ազգայնական շարժումը: Մուստաֆա Քեմալն իր շարժումը սկսեց հայոց Կարինից, երբ Սանասարյան վարժարանում ժողով հրավիրեց՝ նախկին օսմանյան բանակի ազգայնական սպաների և գործիչների մասնակցությամբ: Ներկայացնելով իր ծրագիրը՝ բոլորին զենքի կոչեց ու սկսեց պայքարը:

Մինչ այդ՝ դեռ 1919 թ., նա հեռացավ օսմանյան բանակից՝ հայտարարելով, որ պետությունը վտանգի մեջ է և իշխանությունները կործանման են տանում Թուրքիան: Անգամ դատարանը նրան հեռակա մահվան դատապարտեց: Բայց Քեմալը չընկրկեց:

1919 թ. սեպտեմբերի 4-ին նա Սվասում համաժողով հրավիրեց: Կազմեց Ազգային ուխտը, որը Քեմալին հետագա գործունեության իրավասությամբ օժտեց:

1919 թ. դեկտեմբերին Քեմալի նախաձեռնած շարժումը հաղթեց Օսմանյան կայսրության վերջին ընտրություններում: Նա պառլամենտում ընդունել տվեց Ազգային ուխտի մասին բանաձև, ապա լուծարեց պառլամենտը: Թուրքիայում երկիշխանություն հաստատվեց: Սակայն սուլթանական կառավարությունը դատապարտված էր: Քեմալը հաղթանակ հաղթանակի հետևից տարավ:

Ձեռնարկած պատերազմի շնորհիվ Մուստաֆա Քեմալը կարողացավ հաղթել թե՛ ֆրանսիացիներին, թե՛ անգլիացիներին, թե՛ հույներին ու հայերին: Նա կարողացավ դիվանագիտական կարևոր պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ, որի արդյունքում Լենինի կառավարությունից ստացավ մեծ օգնություն՝ զենք-զինամթերք, հանդերձանք, նյութական այլ միջոցներ:

Միայն 1920 թ. Մոսկվան քեմալականներին մատակարարեց 6000 հրացան, ավելի քան 5 միլիոն փամփուշտ, 17.600 ռումբ, ինչպես նաև՝ 2006 կգ ոսկե ձուլակտոր: 1921-1922 թթ. Մոսկվայի տրամադրած օգնության ծավալները մեծացան: Որպես փոխհատուցում ռուսների տրամադրած օգնության, Քեմալի կարգադրությամբ 1920 թ. սեպտեմբերին թուրքական բանակը ներխուժեց Հայաստանի Հանրապետություն:

Ցավոք, ՀՀ իշխանությունները չկարողացան արժանի դիմադրություն կազմակերպել, և թուրքերն առանց դժվարության առաջ գնացին ու գրավեցին Կարսը, Ալեքսանդրապոլը: Հատկապես ամոթալի էր Կարսի խայտառակ անկումը, երբ թշնամուց ավելի մեծ ուժերով ու լավ սպառազինված հայոց բանակը, առանց կռվի, հանձնեց Կարսի բերդը:

Քեմալն իր նվաճումներն ամրագրեց 1921 թ. Ռուսաստանի հետ կնքած Մոսկվայի և Կարսի եղբայրության և բարեկամության պայմանագրերով:

Աթաթուրքի նպատակը Թուրքիայում աշխարհիկ զորեղ պետության ստեղծումն էր: Նա հռչակեց թուրքական հանրապետության ծնունդն ու բարեփոխումների ենթարկեց երկիրը: Մեծ ուշադրություն դարձրեց կրթական խնդիրներին: Տարրական կրթությունը Թուրքիայում հռչակվեց պարտադիր և անվճար: Նա հազարավոր դպրոցներ բացեց երկրի տարածքում:

Մուստաֆա Քեմալը կանանց տվեց տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, ինչպես նաև ընտրական իրավունք (1934 թ.): Ի դեպ, այս առումով Թուրքիան առաջ անցավ եվրոպական շատ երկրներից:

Նրա երազանքն աշխարհիկ ու ազգայնական Թուրքիայի կերտումն էր: Երբ բացահայտվեց Քեմալի դեմ կազմակերպված մահափորձը, նա հայտարարեց. «Իմ մահկանացու մարմինը կվերածվի փոշու, բայց Թուրքիայի Հանրապետությունը հավերժ կմնա»:

1923 թ. Լոզանի պայմանագրով աշխարհի զորեղ երկրները ճանաչեցին Քեմալի իշխանությունն ու թուրքական պետության ինքնիշխանությունը: 1923 թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն: Դա թուրքերի ազգային տոնն է:

Աթաթուրքը Թուրքիան փորձեց դարձնել ազգային պետություն՝ ձուլման քաղաքականություն վարելով հայերի, քրդերի, մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Թուրքիայում ընդունված օրենքով երկրի բոլոր քաղաքացիները համարվեցին թուրքեր: Կան միայն կրոնական փոքրամասնություններ, որոնց թվում դասվեցին նաև երկրի քրիստոնյա հայերը:

Թուրքական հասարակությանը եվրոպականացնելու համար նա անգամ հագուստի մասին օրենք ընդունեց, որով սահմանեց պետական պաշտոնյաների և ուսանողների համար հագուստի չափորոշիչներ՝ պարտադրելով հրաժարվել ֆեսից և արևելյան հագուկապից:

Աթաթուրքը մահացավ լյարդի ցիռոզից, 1938 թ. նոյեմբերի 10-ին, Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Դոլմաբախչեում՝ Թուրքիայի ամենամեծ պալատում, որը կառուցել են հայազգի Պալյանները: Այսօր էլ, եթե այցելեք թանգարանի վերածված այդ պալատը, պատերին կախված բոլոր ժամացույցները կազդարարեն Աթաթուրքի մահվան ժամը՝ 9:05:

Աթաթուրքի կտակի համաձայն՝ նրա կարողության մեծ մասը փոխանցվեց Թուրքիայի լեզվաբանական ընկերությանն ու Թուրքիայի պատմական ընկերությանը։

Քեմալի կյանքի մեծ սերն իր խորթ հոր քրոջ դուստրն էր՝ Ֆաքրիեն: Երբ Ֆաքրիեն ամուսնալուծվեց, նրանք հանդիպեցին, սիրեցին միմյանց, բայց չամուսնացան: Հետագայում Քեմալը հանդիպեց ու սիրահարվեց եվրոպական փայլուն կրթություն ստացած Լաթիֆեին: Նրանք ամուսնացան: Իսկ Ֆաքրիեն վշտից ինքնասպան եղավ:

Չնայած Լաթիֆեն իր եվրոպական հագուկապով ու կեցվածքով թուրքական հասարակության սիրելին դարձավ, Քեմալը երջանկություն չգտավ Լաթիֆեի գրկում: 1925 թ. նրանք ամուսնալուծվեցին:

Քեմալը երեխաներ չուներ: Նա որդեգրել է 13 երեխայի՝ 1 տղայի և 12 աղջկա: Նրանց մեջ նաև հայուհի կար՝ Սաբիհա Գյոկչենը, որ դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն և հայտնի էր իր հայատյացությամբ:

Իսկ վերջում` զավեշտի մասին:

Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1981 թվականը հայտարարեցին Աթաթուրքի տարի՝ Աթաթուրքին հռչակելով գաղութարարության դեմ պայքարի առաջամարտիկ: Իսկ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը 1934 թվականին Աթաթուրքին առաջադրեց Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Թուրք-հայկական պատերազմ

Image result for Թուրք Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ պատերազմԹուրք-հայկական պատերազմ, 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև։

1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։

Պատմություն

Թուրքական արշավանք 1920, Թուրքիայի զավթողական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ։

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի նկատմամբ՝ ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների (և Հայաստանի Հանրապետությունը, և Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների (տես Հույն-թուրքական պատերազմ 1919-22) ու հայերի դեմ:

1919-ի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ ժամանակ պատերազմի գաղափարը չէր սատարում Խորհրդային Ռուսաստանը։ 1920-ի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լևոն Շանթիգլխավորած հայկական և Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց Հայաստանի Հանրապության վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը։

Այդ պայմաններում Սևրում 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային (10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։

Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ 1914-ի սեպտեմբերին Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցիլուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերիմեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսամետությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։

1919 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիդամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1919-ի նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։

Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս։

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ քարոզչությունից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրքական բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութական և քաղաքական օգնությունը և այլն։ Սակայն պարտության մեջ դեր խաղացած գլխավոր հանգամանքը Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիան էր։

Պատճառներ

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։

Մայիսյան հերոսամարտեր

Картинки по запросу Մայիսյան հերոսամարտ
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական 
ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում 
վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին 
հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
 
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը:
Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:
 
Սարդարապատի ճակատամարտը
 
Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը:
Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:
Հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, և մշակել թուրքերի շրջապատման պլան. խմբի կազմում էին Երզնկայի հետևակային գունդը, Մակուի առանձին գումարտակը, Խնուսի գնդի 1 վաշտը, 2 էսկադրոն (ընդամենը 4 հրանոթով), որոնք Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հաղթանակով:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:
 
Բաշ Ապարանի ճակատամարտը
 
Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:
 
Ղարաքիլիսայի ճակատամարտը
 
Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:

Հայաստանի առաջին հանրապետության կազմավորումը

 

Похожее изображениеՀայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել: 1920 թվականի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին` Զանգեզուր, օգոստոսին` Նախիջեւան, առանց հայկական զինված ուժերի դիմակայության:

Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների` իբրեւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը: Ուղիղ տասն օր հետո Փարիզի արվարձան Սեւրում առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:

Կարճ ժամանակ անց սակայն` օգոստոսի 24-ին, Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության` այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր: 20 թվականի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկյանից, հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով:

Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցինՍարիղամիշը, ապա` Կաղզվանը: Հայկական բանակը Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր գրավեց Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավեց նաեւ Կարսի բերդը: Շուրջ 3 հազար հայ զինվորներ եւ 120 սպաներ գերի ընկան:

Նոյեմբերի 7-ին ընկավ նաեւ Ալեքսանդրապոլը: Իսկ արդեն Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը: 1920-ի նոյեմբերի 24-ին կազմվեց է նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը:

ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Картинки по запросу ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Կան պատմական իրադարձություններ, որոնց հայությունն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն դրանք ոչ անմիջականորեն, բայց էապես ազդել են հայ ժողովրդի ճակատագրի վրա: Նման իրադարձությունների շարքը կարելի է դասել 1918 թվականի մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի բազմակողմ հաշտության պայմանագիրը:

Այդ պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի թագավորության միջև: Պայմանագիրը կնքվել է իրավահավասար հինգ լեզուներով՝ ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, թուրքերեն, բուլղարերեն: Ճիշտ է, պայմանագրում հանդես է գալիս հինգ պետություն, սակայն այն համարվում է երկկողմ, քանզի իրավական առումով կնքված է Խորհրդային Ռուսաստանի և Առաջին համաշխարհային պատերազմում որպես դաշնակիցներ հանդես եկող Առանցքի երկրների (Քառյակ դաշինք) միջև: Սույն պայմանագրով Խորհրդային Ռուսաստանն իրեն պարտված էր ճանաչում պատերազմում և դուրս էր գալիս պատերազմից:

Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն առաջին հերթին խայտառակ պայմանագիր էր Խորհրդային Ռուսաստանի համար: Դա բոլշևիկյան իշխանությունների իրականացրած առաջին մեծ հարվածն էր Ռուսաստանին և ոչ միայն Ռուսաստանին: Գրավելով իշխանությունը՝ բոլշևիկներն անմիջապես ցույց տվեցին, որ իրենց համար չկան սրբություններ ու սահմաններ: Նրանք պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ հանուն իշխանության պահպանման և ամրապնդման:

Առաջին համաշխարհային պատերազմում, մինչև 1917 թվականի գարունը, Ռուսաստանը հաղթում էր թե՛ Արևմտյան, թե՛ Կովկասյան ճակատներում: Ռուսական զորքերը արևմուտքում և Բալկաններում գերակա դիրքեր ունեին թշնամիների նկատմամբ, իսկ Կովկասյան ռազմաճակատում, աջակից ունենալով հայությանը, գրավել էին ողջ Արևմտյան Հայաստանը:

Սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում հեղափոխությունը հաղթանակեց, և Ժամանակավոր կառավարությունը երկրի ներքին խնդիրներին անդրադառնալու համար ստիպված էր զինադադար խնդրել: Իսկ 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկները գրավեցին իշխանությունն ու ստանձնեցին հսկայական երկրի միանձնյա կառավարումը:

Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Լենինի կառավարությունը պատրաստ էր մեծ զիջումների և անպատիվ խաղաղության գնով բոլոր ուժերն ուղղել Ռուսաստանի ներքին խնդիրների լուծմանը և քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակն ապահովելուն:

Արդեն 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկում, իր նախկին դաշնակիցներից անջատ, բանակցություններ սկսեց Առանցքի երկրների հետ: Ռուսներն իրենք էին խաղաղության դիմաց հողեր առաջարկում նախկին թշնամիներին՝ պատրաստ մեծ զոհողությունների գնով ապահովել այնքան բաղձալի խաղաղությունը՝ Ռուսաստանում բոլշևիկյան իշխանության հաստատման ու ամրապնդման համար:

Լենինի լիազորությամբ բոլշևիկների կողմից բանակցությունները վարում էր ազգությամբ հրեա դիվանագետ Իոֆֆեն:

Պայմանագրի՝ Գերմանիայի կողմից առաջ քաշած նախագծով Մերձբալթիկան և Լեհաստանն անցնում էին Գերմանիային:

Համաշխարհային պատմության մեջ դժվար է գտնել ևս մեկ նման դեպք, երբ պատերազմում պարտված ու ջախջախված երկիրը (Գերմանիան), ուղղակի բախտի բերմամբ, մեծ ձեռքբերումներ է ունենում և պատերազմից դուրս գալիս որպես հաղթող երկիր:

Օգտվելով Ռուսաստանի թուլությունից՝ բանակցությունների ժամանակ Քառյակ միության երկրներն ավելի մեծ պահանջներ դրեցին Ռուսաստանի առջև, ինչը կատարելուց բոլշևիկները հրաժարվեցին, այնուամենայնիվ, հետ քաշեցին զորքերը այն բնագծերը, որոնք պատրաստ էին զիջել: Սակայն դա դաշնակիցներին չխանգարեց փետրվար ամսին ողջ ճակատով դարձյալ հարձակման անցնել, ինչը ստիպեց Ռուսաստանին հաշտության պայմանագիրը ստորագրել Գերմանիայի պահանջներին համապատասխան:

Փետրվարի 22-ին կնքվեց զինադադար և Ռուսաստանին տրվեց 48 ժամ վերջնագիրը ստորագրելու համար:

Ի վերջո, Ռուսաստանը տեղի տվեց, և Պետերբուրգից Բրեստ մեկնեց բոլշևիկյան կուսակցության ներկայացուցիչ, ազգությամբ հրեա Սոկոլնիկովը՝ ստորագրելու Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը:

Պայմանագիրը ստորագրվեց մարտի 3-ին և Ռուսաստանի կողմից վավերացվեց մարտի 8-ին՝ ՌԿ(բ)Կ 7-րդ համագումարում:

Ռուսաստանը ոչ միայն հսկայական տարածքներ էր զիջում արևմուտքում, այլև պարտավորվում էր Թուրքիային վերադարձնել Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված հայկական հողերը: Ավելին, Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնում թուրքերին վերադարձնել նաև 1878 թվականին Ադրիանապոլսի և Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին կցված Կարսի, Արդահանի շրջանները: Ի դեպ, Բրեստ-Լիտովսկի պայմանագրում Հայկական հարցին վերաբերում է 4-րդ հոդվածը:

Ուշագրավ է, որ Կարսի և Արդահանի շրջանները Թուրքիային հանձնելու պահանջը ներկայացրին ոչ թե Թուրքիայի, այլ Գերմանիայի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրեց շուրջ 1 միլիոն քկմ տարածք, իր բնակչության շուրջ կեսը, նախկին ռուսական կայսրության տնտեսական հզորությունների երրորդ մասը:

Սակայն Ռուսաստանի նվաստացումները Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ չավարտվեցին: 1918 թվականի օգոստոսին Բեռլինում կնքված համաձայնագրով բոլշևիկները պարտավորվեցին Գերմանիային վճարել հսկայական՝ 6 միլիոն մարկ ռազմատուգանք:

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը ողբերգություն էր ոչ միայն Ռուսաստանի, այլև շատ ուրիշ ազգերի, հատկապես՝ հայերի համար

Միաժամանակ Անդրկովկասում ձևավորվել էր առանձին իշխանություն՝ Անդրկովկասյան Սեյմը, որը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրի՝ հայկական հողերի մասին հոդվածները: Այդ հոդվածները քննարկելու համար Տրապիզոնում Սեյմի ներկայացուցիչները (Չխենկելի, իսկ հայկական կողմից՝ Ա.Խատիսյան, Հովհ.Քաջազնունի) մարտի 17-ին առանձին բանակցություններ սկսեցին Թուրքիայի հետ:

Թուրքերը պահանջում էին Անդրկովկասի անկախությունը Ռուսաստանից, Կարսի և Արդահանի մարզերի հանձնումը, ինչպես նաև հրաժարվում էին հայկական ցանկացած ինքնավարության նախագծից, թեկուզ՝ Թուրքիայի կազմում:

Չխենկելին, ունենալով արտակարգ լիազորություններ, պատրաստակամություն հայտնեց բավարարել թուրքերի բոլոր պահանջները:

Ապրիլի 9-ին Անդրկովկասն անկախ հռչակվեց: Սակայն դրանով բանակցություններն ավարտվեցին, քանի որ Սեյմի հայ պատվիրակությունը հրաժարվեց ընդունել թուրքական պահանջները:

Այս խայտառակ պայմանագրի գործածությունը, բարեբախտաբար, կանխվեց ռազմաճակատում Անտանտի երկրների զորքերի հաջողությունների շնորհիվ: Նախ՝ 1918 թվականի նոյեմբերի 18-ին, Գերմանիայում հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում նոյեմբերի 13-ին Բրեստ-Լիտովսկի հաշտությունը չեղյալ հայտարարվեց, առհասարակ Գերմանիան, իրեն պարտված ճանաչելով, դուրս եկավ պատերազմից:

Իսկ Օսմանյան Թուրքիան, իրեն պարտված ճանաչեց պատերազմում և 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրեց Մուդրուսի հաշտության պայմանագիրը, որով հրաժարվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրից:

Փետրվարյան հեղափոխություն

Փետրվարյան հեղափոխություն (նաև` Փետրվարյան բուրժադեմոկրատական հեղափոխություն), ռուսական ինքնակալության տապալմանը և Ռուսաստանի ողջ գործադիր-կարգադրիչ և օրենսդիր իշխանությունները իր մեջ կենտրոնացնող` Ժամանակավոր կառավարության ստեղծմանն հանգեցրած` պետրոգրադցի բանվորների և կայազորայինների զանգվածային հակակառավարական երթեր։ Հեղափոխության իրադարձությունները ընդգրկում էին 1917 թվականի փետրվարի վերջից- մարտի սկիզբը (Հուլյան տոմարով) հարող ժամանակահատվածը։

 

Նախապատմություն[խմբագրել 

Փետրվարյան հեղափոխությանը նախորդել է Ռուսաստանում 1905–07 հեղափոխությունը, սակայն Ռուսական կայսրության վարչապետ Պյոտր Ստոլիպինի մշակած Գյուղատնտեսական ռեֆորմը թույլ տվեց առժամանակ մարել ժողովրդի անհանգստությունը և զարգացնել կայսրության տնտեսությունը։ 1914թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը Ռուսաստանին ստիպեց տնտեսությունը մցնել ռազմական դրության մեջ, ինչն էլ հանգեցրեց ճգնաժամի։ Երկրում հասունացող համընդհանուր ճգնաժամը իր ոլորտի մեջ առավ նաև միապետական ուժերին, առևտրաարդյունաբերական խոշոր և լիբերալ բուրժուազիային։ Հեղափոխությունը կանխելու նպատակով ինքնակալությն ուժեղացրեց հալածանքները, Գերմանիայի հետ սկսեց հաշտության գաղտնի համաձայնության գալ։ Բուրժուազիան դեմ էր հաշտությանը և ձգտում էր էլ ավելի եռանդով շարունակել պատերազմը։ Այսպես կոչված «Պրոգրեսիվ բլոկը» որոշեց վերահաս հեղափոխությոնը կանխել ցարին փոխելու միջոցով։ Իմպերիալիստական բուրժուազիայի պարագլուխները մտադիր էին ձերբակալել Նիկոլայ II-ին, նրան ստիպել հրաժարվել գահից՝ հօգուտ անչափահասակ որդու՝ Ալեքսեյի, իսկ որպես խնամակալ նշանակել ցարի եղբորը՝ մեծ իշխան Միխայիլին։ Հեղափոխության օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հասունացումը փաստ դարձավ։

Ցույց Նեվսկու պողոտայում

Հեղափոխությունը[խմբագրել

1917 թվականի հունվարի 9(22)-ին բոլշևիկների կոչով երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և քաղաքացիական գործադուլներ։ Ամենախոշոր գործադուլը, որին մասնակցեց 145 հազար բանվոր, կայացավ Պետրոգրադում։ Դա ինքնակալության դեմ զանգվածային գործողությունների և բաց քաղաքացիական պայքարի անցման սկիզբն էր։ Կառավարոթյունը հեղափոխությունը կանխելու համար դիմեց ծայրահեղ միջոցների։ Ընդդիմադիր կուսակցություններից միայն բոլշևիկների կուսակցությունն էր, որ զանգվածներին հետևողականորեն նախապատրաստում էր ինքնակալության դեմ վճռական մարտի։ Չնայած պատերազմի տարիներին բոլշևիկների նկատմամբ ցարիզմի կիրառած ոստիկանական տեռորին, լենինյան կուսակցությոնը շարունակում էր վճռական դեր խաղալ՝ զանգվածներին նախապատրաստելով հեղափոխության։ 1917 թվականի սկզբին բոլշևիկների կուսակցության շարքերում կար 24 հազար անդամ։ 1916 թվականի նոյեմբերից Պետրոգրադում նոր կազմով (Ալեքսանդր Շլյապնիկով, Պյոտր Զալուցկի, Վյաչեսլավ Մոլոտով) գործունեությունը վերսկսեց ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական բյուրոն, որը մշտական կապ էր պահպանում Վլադիմիր Լենինի և Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի հետ։ Ուժեղացավ կապը տեղական կազմակերպությունների հետ։ Փետրվարի 17 (մարտի 2)-ին, բոլշևիկների ղեկավարությամբ գործադուլ արեցին Պուտիլովյան գործարանի բանվորները։ Գործարանի վարչությունը որոշեց ամսի 22-ին փակել գործարանը։ Պետրոգրադի բոլշևիկյան կոմիտեն (Ալեքսանդր Սկորոխոդով, Կիրիլ Շուտկո, Նիկոլայ Տոլմաչև և ուրիշներ) բանվորներին կոչ արեց ամսի 23-ը (մարտի 8-ը)՝ կանանց միջազ– գային օրը, նշել քաղաքացիական միտինգներով։ Դեպի քաղաքի կենտրոն շարժվող պոտիլովյան բանվորների ցույցին միացան մյուս գործարանների բանվորները։ Հաջորդ օրը գործադուլավորների թիվը հասավ 214 հազարի։ Փետրվարի 25 (մարտի 10)-ին շարժումը վերաճեց ընդհանուր քաղաքացիական գործադուլի։ Երեկոյան Պետրոգրադի շրջանի հրամանատար գեներալ Խաբալովը Նիկոլայ II-ից հրաման ստացավ՝ «Վերջ տալ անկարգություններին»։ Պետրոգրադ բերվեցին լրացուցիչ զորամասեր։ Փետրվարի 26 (մարտի 11)-ին քաղաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան արյունալի ընդհարումներ։ Փետրվարի 27 (մարտի 12)-ին համընդհանղւր քաղաքացիական գործադուլը վերաճեց զինված ապստամբության։ Երեկոյան ապստամբած ժողովրդի կողմն անցած զինվորների թիվն անցավ 66 հզ–ից։ Ապստամբները գրավեցին կամուրջները, կայարանները, հեռագրատունը, գլխավոր փոստը, գլխավոր զինանոցը, գրավեցին մի շարք կառավարական հիմնարկներ, զինաթափեցին ոստիկանությանը, ձերբակալեցին ցարական մինիստրներին, վարչական կարևոր պաշտոններ զբաղեցնող գեներալների, բանտերից ազատեցին քաղաքական բանտարկյալներին։ Հեղափոխությունը մայրաքաղաքում հաղթանակ տարավ։

Ժամանակավոր կառավարության ստեղծումը[խմբագրել 

ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական, բյուրոն հրապարակեց «Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին» հռչակագիրը։ Նրանում կոչ էր արվում ստեղծել ժամանակավոր հեղափոխական կառավարություն, երկրում հաստատել ժողովրդավարական հանրապետություն, 8-ժամյա բանվորական օր, բռնագրավել կալվածատիրական հողերը, անհապալ վերջ տալ իմպերիալիստական պատերազմին։ Հաղթական հեղափոխությունը խորտակեց Ռոմանովների միապետությունը։ Հեղափոխական իրադրության պայմաններում Պետրոգրադի պրոլետարիատը ձեռնամուխ եղավ բանվորների դեպուտատների խորհրդի ստեղծմանը։ Փետրվարի 27-ի երեկոյան Տավրիկյան պալատում տեղի ունեցավ Բանվորների և զինվորների դեպուտատների Պետրոգրադի խորհրդի առաջին նիստը։ Սակայն իրադրությունը Պետրոգրադում դասավորվեց այնպես, որ խորհուրդը չդարձավ ժամանակավոր կառավարությունը ստեղծող մարմինը, ինչպես նախատեսում էին բոլշևիկները։ Խորհրդում ճնշող մեծամասնություն կազմեցին մանրբուրժուական սոցիալիաոները՝ էսէռներն ու մենշևիկները։ Վլադիմիր Լենինը դա բացատրում էր նրանով, որ հեղափոխությունը շարժման մեջ ներգրավեց միլիոնավոր ու միլիոնավոր մանրբուրժուական զանգվածների։ Պետրոգրադի խորհուրդըը, որի կազմում փետրվար–մարտ ամիսներին ընտրվել էր 2800 դեպուտատ, մայրաքաղաքում դարձավ փաստական իշխանություն, որի կարգադրություններն էր կատարում ապստամբած ժողովուրդը։ Էսէռների ու մենշևիկների համաձայնությամբ կառավարության կազմամբ զբաղվեց փետրվվարի 28-ին ստեղծված IV Պետական դումայի ժամանակավոր կոմիտեն Ռոձյանկոյի ղեկավարությամբ։ Բուրժուական կուսակցությունների պարագլուխներից կազմված այդ կոմիտեն բանակցությունների մեջ մտավ ցարական կառավարության հետ և ձերբակալված մինիստրների փոխարեն մինիստրություններ ուղարկեց իր կամակատարներին։ Մարտի 1-ին Պետրոգրադի խորհրդի գործկոմն իր էսէռամենշևիկյան մեծամասնությամբ որոշեց, իրավունք տալ Պետ․ դումայի ժամանակավոր կոմիտեին իր հայեցողությամբ կազմելու կառավարություն։ Այնուհետև որոշման մեջ նշվում էր, որ խորհրդի ներկայացուցիչներն այդ կառավարության մեջ չեն մտնի։ Բուրժուազիան եռանդով գործի անցավ։ Ռոձյանկոն և մյուսները խորհրդի համաձայնությունից բացի ցանկացան ստանալ նաև ցարի համաձայնությունը։

Ժամանակավոր կառավարության առաջին կազմի ղեկավար` իշխան Գեորգի Լվովը

Այդ նպատակով բուրժուական հայտնի գործիչներ Գուչկովը և միապետական Շուլգինը ուղևորվեցին Պսկով, որտեղ այդ օրերին գտնվում էր Նիկոլայ II։ Նրանք ստացան ցարի հրաժարականը՝ հօգուտ իր եղբոր՝ Միխայիլի։ Բայց, նկատի ունենալով ապստամբած ժողովրդի զայրույթը միապետոթյան դեմ, Միխայիլ Ռոմանովը ևս հրաժարվեց գահից, հայտարարելով, որ ինքը դրան կհամաձայնվի միայն Սահմանադիր ժողովի որոշմամբ։ Մարտի 2(15)-ին ստեղծվեց բուրժուական ժամանակավոր կառավարությունը իշխան Գեորգի Լվովի գլխավորությամբ։ Դա բուրժուազիայի և կալվածատերերի կառավարություն էր։ Նոր կառավարությունը սկզբից ևեթ վարեց հակաժողովրդավարական քաղաքականություն, փորձեց խեղդել հեղափոխությունը, չլուծեց և մտադիր չէր լուծելու ժողովրդին հուզող որևէ կենսական հարց։ Նրա գլխավոր հոգսն էր հաղթական ավարտի հասցնել իմպերիալիստական պատերազմը։ Անտանտի իմպերիալիստները ի դեմս ժամանակավոր կառավարության տեսան իրենց եռանդուն դաշնակցին և շտապեցին ճանաչել նրան։ Մարտի 9(22)-ին այդ կառավարությունն առաջինը ճանաչեցին ԱՄՆ–ը, 11(24)-ին՝ Անգլիան և Ֆրանսիան։ Երկրում հաստատվեց երկիշխանություն։ Տեղի ունեցավ երկու դիկտատուրաների՝ բուրժուազիայի և պրոլետարիատի ու գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրաների մի յուրատեսակ միահյուսում։ Բուրժուազիայի կողմից իշխանության գրավումը հիմնականում բացատրվում էր հաղթական հեղափոխության շնորհիվ շարժման մեջ մտած բուրժուազիայի ու պրոլետարիատի միջև տատանվող մանրբուրժուական ալիքի բարձրացմամբ, էսէռամենշևիկյան կուսակցությունների համաձայնողականությամբ, պրոլետարիատի և գյուղացիության անբավարար կազմակերպվածությամբ ու գիտակցականությամբ։ Այդ գործում իր դերը խաղաց նաև օտարերկրյա կապիտալիստների օգնությունը։ Փետրվարյան հեղափոխության մեջ վճռական նշանակություն ունեցավ Պետրոգրադի պրոլետարիատի հաղթանակը։ Դրան առաջինն արձագանքեց Մոսկվան։ Փետրվարի 28 (մարտի 13)-ը Մոսկվայում հեղափոխության բռնկման առաջին օրն էր։ Ապստամբականներին միացան զորամիավորումները։ Ձեռնարկություններում ստեղծված բանվորական ջոկատները զինվորների օգնությամբ արդեն մարտի 1(14)-ի երեկոյան գրավեցին քաղաքի հանգուցային կետերը․ Կրեմլը, զինանոցը, կայարանները, կամուրջները, պետական բանկը։ Մարտ ամսվա ընթացքում հեղափոխությունը հաղթականորեն տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Ծավալվեց բանակի ժողովրդավարացման գործը, ճակատում և թիկունքային զորամասերում առաջացան զինվորական կոմիտեներ։ Հեղափոխությունը ընդգրկեց Ռուսաստանի ծայրամասերը։ Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանը վերածեց պատերազմող բոլոր երկրների մեջ ամենաազատ երկրի, զանգվածներին հնարավորություն տվեց լայնորեն օգտվել քաղաքացիական իրավունքներից։

Հետևանքներ[խմբագրել 

Ընդհատակից դուրս եկած բոլշևիկյան կուսակցությունը վիթխարի աշխատանք տարավ զանգվածների շրջանում, օգնեց նրանց ազատվելու մանրբուրժուական պատրանքներից և անցնելու սոցիալիստ, հեղափոխության դիրքերը։ Մարտի 5(18)-ին նորից սկսեց լույս տեսնել «Պրավդա» թերթը։ Սկսվեց արհմիությունների զանգվածային ստեղծումը, առաջացան ֆաբրիկագործարանային կոմիտեներ, ձևավորվեցին բանվորական միլիցիայի ջոկատներ։ Ամբողջ երկրով մեկ բանվորները և գյուղացիները ստեղծեցին իշխանության ժողովրդական մարմիններ։ Մարտ ամսվա ընթացքում առաջացավ 600 խորհուրդ։ Դա կարևոր նշանակություն ունեցավ հեղափոխ զանգվածների կազմակերպման, հեղափոխության հետագա զարգացման, պետական իշխանոթյունը բանվոր դասակարգին անցնելու համար։ Փետրվարյան հեղափոխության կողմից առաջադրված, սակայն մինչև վերջ չլուծված խնդիրները պահանջում էին հեղափոխության հետագա զարգացումը։ Բուրժուական ժամանակավոր կառավարությունը չէր կարող ժողովրդին տալ ո՝չ խաղաղություն, ո՝չ հող, ո՝չ իսկական ազատություններ։ Եթե բուրժուազիան մենշևիկների և էսէռների օգնությամբ հեղափոխության կծկման կուրս էր վերցրել, ապա բոլշևիկները կոչ էին անում հեղափոխությունը առաջ տանել մինչև իշխանությունը պրոլետարիատի և չքավոր գյողացիության ձեռքն անցնելը։ Վլադիմիր Լենինը մարտյան «Նամակներ հեռվից» աշխատության մեջ առաջ քաշեց սոցիալիստ, հեղափոխությանը անցնելու կուրսը, որը բազմակողմանիորեն հիմնավորեց Ապրիլյան թեզիսներում։ Չնայած պատմական ինքնատիպությանը, Փետրվարյան հեղափոխոթյունը հաստատեց լենինյան ստրատեգիական կուրսի, տակտիկական լոզունգների ճշտությունը։ Հեղափոխությունը ամբողջ աշխարհում հեղափոխական–ժողովրդավարական շարժման հզոր խթան հանդիսացավ։ Ռուսաստանի բանվորների և գյուղացիների կողմից ցարիզմին հասցված հարվածը ուղղված էր նաև կապիտալիզմի համաշխարհային սիստեմին։ Վերացնելով ցարական միապետությունը և կյանքի կոչելով Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդները՝ Փետրվարյան հեղափոխությունը անհրաժեշտ հասարակական քաղաքական նախադրյալներ ստեղծեց անցնելու հեղափոխության նոր՝ սոցիալիստ, փուլին։