Архив рубрики: Խոսքի Զարգացում

Առաջադրանքներ

Երեմիա, տնօրինություն, մանրէ, շորթել, թրթռուն, մրրկածուփ, փարթամ, պախուրց, ամբարտաբան, քրիստոնյա, անբասիր, այժմեական, անէական, երբևէ, երբևիցե, երգեցիկ, պղտոր, խոժոռ, մանրազնին, սիգապանծ։

Խորշել — գարշել, զզվել
անէանալ — չքանալ, անհետանալ
ուրախանալ — հրճվել, ցնծալ
զարհուրել — երկյուղել, սարսափել,
փայփայել — գորովել, փաղաքշել

ընչասեր — ագահ, աչքածակ
անվեհեր — արի, կտրիճ
վայրագ — անգութ, ժանտ
ուղղամիտ — անդար, ազնիվ
լկտի — անամոթ, լպիրշ

ստոր         բայ         ական- ստորգետնյա
նախա         գետին     ելի-  մակբայական
մակ              լուռ           ային — նախապատերազմյան
ան       պատերազմ        յա- անլռելի
անդր          բևեռ          յան- անդրբևեռային

բյուր           հատոր             յա- բյուրակնյա
երկու          տոհմ                 յակ- երկհատորյակ
լեռ               ակն                  որդ- լաեռնադահուկորդ
մանր           դահուկ            իչ- մանրանկարիչ
ազնիվ          նկար              իկ-  ազնվատոհմիկ

ձի                             ցավ                 արան- ձիարշավարան
կապույտ                 խուց                 յա- կապուտաչյա
վեմ                          արշավ               ություն- վիմագրություն
բանտ                      աչք                     իկ- բանտախցիկ
գլուխ                       գիր                   անք- գլխացավանք

Արևը և Լուսինը Աստծո զավակներն են․ Արևն աղջիկ է, Լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են աշխարհին գիշեր-ցերեկ հերթով հսկել։ Վիճակ են քցում, թե գիշերն իրենցից ով հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ Արևին, և քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի ձայնը լսելով՝ գալիս է Հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է Լուսնին և հրամայում, որ գիշերները նա հսկի։ Լուսինը, հասկանալի է, հանձն է առնում Հոր կամքը կատարել, ապա Աստված աղջկան  է դիմում՝ առաջարկելով ցերեկները հսկել։ Արևը, սակայն առարկում է՝ ասելով, թե ինքն իր աղջիկ տեղով օրը ցերեկով մարդկանց աչքին երևալուց ամաչում է։ Այդ դեպքում,- ասում է Հայրը,- <<եռքերիդ մեջ մի-մի խուրց ասեղ բռնիր, ով համարձակվի քեզ նայել, ասեղներով աչքերը ծակիր>>։

Վալսերի արքա- Յոհան Շտրաուս
Սկյուտարի սոխակ- Պետրոս Դուրյան
Տրոյական պատերազմի երգիչ- Հոմերոս
Գույների կախարդ- Մարտիրոս Սարյան
Հիվանդ հանճարեղ պատանի- Միսակ Մեծարենց
Սպիտակ տան տերը- Դոնալդ Թրամփ
Ֆուտբոլի առքա- Պելե
Ավարայրի երգիչ- Եղիշե
Հայերենի առաջին ուսուցիչ- Մեսրոպ Մաշտոց
Հայ երգի Մեսրոպ Մաշտոց- Կոմիտաս
Ամենայն հայոց բանաստեղխ- Հովհաննես Թումանյան
Նորավեպի Իշխան- Գրիգոր Զոհրապ

Реклама

Առաջադրաքներ

Բառախմբից առանձրացրեք գույն ցույց տվող բառերը.
Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, ձյունաթույրբիլբոսոր, բորբ, մավի, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, փիրուզ, բաղարջ, քիվ, դեղձանլաջվարդ, տամուկ, հիրիկ, մով, շողակն, խոյակ, ձյունաճերմակ, ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույնգորշ, արբշիռ, նշույլ, լուրթ:

Տրված արամատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին.
պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր, ակաս-պակաս, գրիչ-մրիչ, ծակ-մակ, սեղան-մեղան, առոք-փառոք, կարագ-մարագ, ալան-թալան, լոթի-փոթի, ոլոր-մոլոր, փալաս-փուլուս, լակոտ-լուկուտ:

Մի դեպք իմ մանկությունից

Картинки по запросу ջրվեժԵրբ հայրենի տան մասին խոսք է բացվում , մտաբերում եմ մի դեպք , որ հիշողությանս մեջ մանկությունից վառ է մնացել:

…Մեր տունը գյուղի ծայրին էր գտնվում, պատշգամբից երևում էր ամբողջ գյուղը : Մեր տնից վերև ձգվում էր անտառը, որտեղ մենք բոլոր ընկերներով  հաճախ էինք լինում, խաղեր խաղում, ճաշում և այդպես կարելի է ասել ամեն օր: Մի անգամ մենք ընկերներով մեծահասակների հետ որոշում ենք գնալ անտառի խորքերը՝ որս անելու: Առավոտյան արթնանում ենք, վերցնում որսորդական հրացանները, որոնք մնացել էին պապիցս, և ճանապարհ ընկնում: Ինձ հետ էին իմ ամենամոտ ընկերները և նրանց հայրերը ու հայրս: Մոտ երեք ժամ քայլեցինք, սակայն ապարդյուն. որսի շրջան չէր, և մենք ոչ մի կենդանի ու թրչյուն չխփեցինք: Բոլորս հոգնել էինք, նստոտեցինք անտառի մի բացատում՝ քիչ հանգստանալու: Հայրս մի ձայն լսեց մոտակայքից, բոլորս լարեցինք մեր լսողությունը, նա և մյուս մեծահասակները գնացին այդ ուղությամբ, մենք նույնպես հետևեցինք նրանց: Հայրս ասեց, որ այդ ձայնն ավելի շատ նման է ջրվեժի շառաչյունի: Մենք զարմացանք, որովհետև երկար ժամանակ ապրում էինք այս վայրերում ու ոչ մի ջրվեժի տեղ էլ չգիտեինք: Երբ տեղ հասանք, ապշեցինք. մեր առջև բացվեց բնության հրաշալիքը՝ գահավիժող ջրվեջը: Ես այդքան գեղեցիկ տեսարան կյանքումս չէի տեսել: Մենք բոլորս շտապում էինք  մոտենալ ջրվեժին: Մոտեցանք ու միանգամից նետվեցինք ջրերի մեջ: Վերադարձանք տուն և պատմեցինք բոլորին, նրանք նույնպես ապշած էին: Հաջորդ մի քանի  օրերին մենք տարբեր խմբերով գնում էինք ջրվեժի մոտ և ամբողջ օրն այնտեղ անցկացնում: Ես շատ եմ սիրում իմ գյուղը , տունը և ընկերներիս, ափսոս որ հիմա  այդ վայրերից շատ հեռու եմ: Հիմա գիտեմ որ իմ հայրենի աշխարհը շատ եմ կարոտում, այն ամենաթանկն է ինձ համար:

Շարունակել պատումը

Հնում ուռենին գեղանազ մի աղջիկ է եղել , իսկ բարդին սիգաճեմ պատանի։ Նրանք սիրել են իրար։ Բայց մի իշխանավոր որոշել էր բարդուց խլել ուռենուն……

Քանի որ նրանք շատ երջանիկ են , իսկ նա չի կարողանում լինել երջանիկ քանի որ նրա ընտրյալը իրեն չեր սիրում և նրանք պարտադրված էին ամուսնանալ  միմյանց հետ։ Այդ ամենին նա չեր կարողանում դիմանալ , այդ իսկ պատճառով նա գողացավ Եվային և տարավ շատ հեռու մի ամրոց որտեղ ոչ ոք չէր ապրում ։ Ադամը ով շատ էր սիրում Եվաին ,սկսեց փնտրել նրան բայց դա անոգուտ էր նա անքամ չէր էլ պատկերացնում թէ որտեղ կարող էր լինել Եվան։ Իշխանաորը պարտադրում է  Եվաին որպեսզի նա բաժանվի Ադամից և ամուսնանա իր հետ բայց Եվան միանգամից հրաժարվում է կատարել Իշխանաորի հրամանը , իշխանորը զայրանում է և հրամայում  իր ռազմիկներին որպեսզի սպանեն Ադամին , նրանք գտնում են և սպանում Ադամին և հենց այդ վայրում աճում է մի բարդի ։ Երբ Եվան իմանում է որ Ադամը մահացել է նա խելագարվում է  և նրան տանում էն հոքեբուժարան ։ Իշխանորը որոշ ժամանակ հետո այցելում է հոգեբուժարան և Եվաին ասում որ ինքն է սպանել Ադամին , այդ ամենը լսելով Եվան  ավելի է խելագարվում և հենց այդ պահին սպանում է իշխանավորին։ Նա փախչում է հոգեբուժարանից  և գնում այն վայրը որտեղ մահացել էր Ադամը , այդ վայրը այնքան գեղեցիկ էր , կաին շատ բույսեր և գեղեցիկ լճակ նա մոտենում է լճակին և  սկսում է լացել հետո նա  ինքնասպան  է լինում և այդ ժամանակ այդ նույն վայրում ուռենի է աճում ։ Եվ  այդպես Ադամը և Եվան դարձան ծառէր և նրանք շառունակում են հարատեվել իփրև ծառեի:

Դինո Բուցատի։ Երգը պատերազմի

 

Картинки по запросу Ô´Õ«Õ¶Õ¸ Բուցատի։ Երգը պատերազմիԱրքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:

-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց  նա:

Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում,  նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն  ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական  ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:

-Դա նրանց երգն է, Ձերդ Մեծություն,-պատասխանեց առաջին խորհրդականը, ով նույնպես պատված էր զենք ու զրահով` ըստ պատերազմական ժամանակի կանոնների: Եվ արքան ասաց.

-Բայց մի՞թե ավելի ուրախ բան չունեն երգելու: Չէ՞  որ Շրոդերը իմ բանակի համար հոյակապ օրհներգեր  է գրել:  Ինքս եմ դրանք լսել: Ա՛յ, դրանք իսկական զինվորական երգեր են:

– Ի՞նչ եք ուզում ձերդ մեծություն, -պատասխանեց ծեր խորհրդականը` սովորականից ավելի  կռանալով զենք ու զրահի ծանրության տակ, -զինվորներն էլ երեխաների նման քմահաճույքներ ու  տարօրինակություններ ունեն: Եթե անգամ նրանց տանք աշխարհի ամենագեղեցիկ  օրհներգերը,  միևնույն է, նրանք գերադասելու են իրենց երգը:

-Բայց այդ երգը բնավ էլ մարտականորեն չի հնչում, -առարկեց  թագավորը: -Անգամ կարելի է ասել, որ նրանք տխուր են` այդ երգը երգելիս: Իսկ դրա համար, ինձ թվում է, ոչ մի պատճառ չկա:

-Ոչ մի, -հաստատեց խորհրդականը` շողոքորթ  ժպիտով, ասես ուզենար ասել, թե թագավորի գործերը շատ հաջող են ինչպես երբեք: -Բայց, հնարավոր է, դա ընդամենը սիրո երգ լինի,ըստ երևույթին, այդտեղ ուրիշ բան չկա….

-Իսկ երգի խոսքերը որո՞նք են, -դարձյալ հարցրեց  արքան:

-Ճիշտն ասած, չգիտեմ, -պատասանեց ծեր կոմս Գուստավը, -ես կկարգադրեմ, որպեսզի ինձ զեկուցեն:

Գումարտակնեըը  հասնում էին սահմանի մոտ ու ջախջախիչ պարտության մատնում թշնամուն` մեծապես  ընդլայնելով թագավորության տարածքը. հաղթանակների համբավը տարածվում էր աշխարհով մեկ, արքայական հեծելազորի (որ ամեն օր ավելի էր հեռանում պալատի արծաթազօծ գմբեթներից) դոփյունը, խլանում էր անծիր հարթավայրերում: Իսկ զինվորական դետքերից`  անծանոթ աստղերի ներքո, էլի թևածում էր նույն երգը` ոչ թե ուրախ, այլ տխուր, ոչ թե հաղթական ու մարտական, այլ դառնությամբ լի: Զինվորները սնվում էին գերազանց, կրում էին նուրբ կտորե զինվորական հագուստ, փափուկ հայկական կաշվից երկարաճիտ  կոշիկներ, տաք վերարկուներ, իսկ  կուշտ ձիերը դյուրությամբ նրանց սլացնում էին մի ճակատամարտից մյուսը, տնից ավելի ու ավելի հեռու, հոգնելով  լոկ զավթված թշնամական դրոշների ծանրության տակ: Բայց գեներալներն հարցնում էին.

-Գրո՛ղը տանի, այդ ի ՞ նչ են երգում զինվորները: Մի ՞ թե չեն կարող երգել ավելի ուրախ մի բան:

-Այդպիսին  են նրանք բնույթով, ձերդ գերազանցություն, -պատասխանում էին Գլխավոր Շտաբի զգաստ կանգնած սպաները: -Անզուգական տղաներ են, բայց նրանք իրենց տարօրինակությունններն ունեն:

-Այդ տարօրինակությունը զվարճալիներից չէ, -մռայլվելով ասում էին գեներալները: -Աստված իմ, թվում է, հիմա  նրանք լաց կլինեն: Բայց ի ՞ նչ է նրանց  պակասում: Կարելի է կարծել, թե  դժգոհ են:

Բայց հաղթական գնդերի զինվորները, ընդհակառակը, ամեն մեկն առանձին վերցրած, ամեն ինչից գոհ էին: Իսկապես, ուրիշ էլ ի ՞ նչ կարող էին նրանք ցանկանալ: Հաղթանակ հաղթանակի ետևից, հարուստ ավարներ, անընդհատ նոր կանայք` իրենց տրամադրության տակ, հաղթական վերադարձն էլ արդեն սարերի ետևում չէր: Զինվորների պատանեկան դեմքերին, որ ուժ ու առողջություն էին ճառագում, գրված էր, որ թշնամին շուտով պիտի ջնջվի երկրի երեսից:

-Իսկ ո՞րն է  երգի տեքստը, -հետաքրքրվելով հարցնում էր գեներալը:

-Տե՞քստը: Տեքստը լրիվ տխմարություն է, -պատասխանում էին գլխավոր շտաբի սպաները` մշտապես  զգույշ ու քչախոս, ինչպես որ ընդունված է նրանց մոտ հնուց ի վեր:

–Հա, բայց ի՞նչ է ասվում  այդ տողերի մեջ:

-Ճշգրիտ չեմ կարող ասել, ձերդ գերազանցություն, -պատասխանում էր սպաներից մեկը: -Իսկ դու, Դիլեմ, գիտե ՞ ս:

-Այդ երգի բառե՞րը: Ճիշտն ասած`ոչ:  Բայց, կապիտան Մարրենն այստեղ է, նա, երևի….

-Ե՞ս… դժվարանում եմ ասել, պարոն գնդապետ, -պատասխանեց Մարրենը: -Սակայն մենք կարող ենք, եթե թույլ կտաք, հարցնել սերժանտ Պետերսին…

-Դե, էս ի՞նչ բան է, արևս վկա…, -բայց գեներալը նախընտրեց չշարունակել:

Ձողի պես ուղղաձիգ  սերժանտ Պետերսը, մի քիչ հուզված` սկսեց զեկուցել .

-Առաջին տան մեջ, ձերդ գերազանցություն, ահա թե ինչ է ասվում.

 Դաշտերում ու գյուղերում

Հնչեց թմբուկը` բո՛ւմ-բո՛ւմ,

Տարիները  թռան-անցան

Վերադարձի ճամփան

Վերադարձի ճամփան

Ընդմիշտ մնաց հեռվում:

Իսկ հետո, գալիս է երկրորդ տունը, որը սկսվում է այսպես. « Մեկ` այստեղով, մեկ` այնտեղով»:

-Ի՞նչ, ի՞նչ, -նորից հարցրեց գեներալը:

– Մեկ` այստեղով, մեկ `այնտեղով, – հենց այդպես, պարոն գեներալ:

-Ի՞նչ է դա նշանակում.«Մեկ` այստեղով, մեկ` այնտեղով»…

-Չեմ կարող ասել, ձերդ գերազանցություն, բայց երգի խոսքերը դրանք  են:

-Լավ…իսկ հետո ի՞նչ բառեր են գալիս:

Մեկայստեղովմեկ `այնտեղով,

Մենք գնում ենք առաջ,

Տարիները թռանանցան:

Այնտեղուր ես թողեցի քեզ,

Այնտեղու ես  թողեցի քեզ,

Հիմա խաչ է կանգնած:

Կա նաև երրոդ տունը, բայց այն գրեթե երբեք չեն երգում: Դրանում ասվում է, որ…

-Ո՛չ, ո՛չ, բավակա՛ն է, այդքանը բավական է, -ասաց գեներալը, ու սերժանտը լռեց`որպես իսկական զինվորական` դոփելով կրունկներով:

-Ըստ ինձ, դա այնքան էլ ուրախ երգ չէ, -իր կարծիքն արտահայտեց  գեներալը, երբ ենթասպան դուրս ելավ սենյակից: -Ամեն դեպքում, այնքան էլ պատերազմին սազական  չէ:

-Իրոք, սազական չէ, – պատշաճ հարգանքով հաստատեցին գլխավոր շտաբի գեներալները:
Ամեն  երեկո, մարտն ավարտվելիս, երբ, չհասցնելով սառչել`  մարտի դաշտը դեռևս ծխում էր, թագավորի մոտ էին ուղարկում սուրհանդակների, ու նրանք գլխապատառ սլանում էին` հաղորդելու լավ լուրեր: Քաղաքները զարդարված էին դրոշներով, անծանոթ մարդիկ գրկախառնվում էին փողոցներում, հնչում էին եկեղեցիների զանգերը, և սակայն, նա, ում վիճակվում էր գիշերով անցնել մայրաքաղաքի ծայրամասային թաղերով, լսում էր, թե ինչպես մեկը` տղամարդ, աղջիկ կամ կին, երգում էր այդ նույն երգը, որ հայտնի չէր, թե երբ էր ստեղծվել: Այն, իսկապես, բավական  տխուր երգ էր, որի մեջ  շատ համակերպություն կար: Դեռատի շիկահեր աղջիկները, խմբված լուսամուտների գոգերին` ինքնամոռաց երգում էին այն` ասես մոռանալով աշխարհում ամեն ինչի մասին:
Դեռ երբեք համաշխարհային պատմության մեջ, սկսած ամենահինավուրց ժամանակներից, չէին  եղել այդպիսի փայլուն հաղթանակներ, այդքան հաջողակ բանակներ, այդքան ընդունակ գեներալներ, ոչ ոք չէր հիշում նման սրընթաց առաջխաղացումներ, նվաճված հողերի այդքան առատություն: Անգամ ամենավերջին հետևակային զինվորը  պատերազմի ավարտից հետո կարող էր ունևոր մարդ դառնալ, այքան որ  շատ փայաբաժին էր հասնում նրան ավարից: Իրականանում էին ամենահամարձակ հույսերը: Քաղաքներում իրիկունները չէր լռում ցնծությունը, գինին հոսում էր գետի պես, աղքատները պարում էին: Իսկ երկու գինու բաժակի միջև` միշտ ուզում ես երգել, խմբով մի թեթև երգ կատարել` ընկերական  նեղ միջավայրում: «Դաշտերում ու գյուղերում…».- երգում էի մարդիկ, ընդ որում նաև` երրորդ տունը: Ու երբ, նոր գումարտակները`ուղղվելով ճակատ, անցնում էին Թագադրության  հրապարակով, արքան, գլուխը  վեր անելով մագաղաթե շնորհագրերից`  ականջ էր դնում այդ երգին ու չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր իր  տրամադրությունն ընկնում` ամեն անգամ դա լսելիս: Իսկ գնդերը քայլում էին դաշտերով ու գյուղերով, տարեց-տարի առաջանալով ավելի ու ավելի, ու ոչ մի կերպ չէին կարողանում վճռել, վերջապես, վերադառնալ ետ, թե ոչ,  մինչդեռ մեկը-մյուսի ետևից կորցնում էին նրանց, ովքեր գրազ էին գալիս` հավատացնելով, թե շուտով գալու է վերջին և ամենաուրախալի հրամանը: Հաղթանակներ, ճակատամարտեր, հաղթանակներ, ճակատամարտեր….Բանակներն հիմա գնում էին անհավատալիորեն հեռու, արդեն առաջանում էին վայրերով, որոնց մասին ոք ոք չէր իմացել, որոնք  այնպիսի խրթին անուններ էին կրում, որ դրանք արտասանելն  իսկ դժվար էր:
Ու դա շարունակվում է (մի հաղթանակից մյուսը)  մինչև այն ժամանակ, երբ Թագադրության  հրապրակում այլևս  մարդ չմնաց, թագավորական պալատի պատուհանններին մեխեցին տախտակներ, իսկ քաղաքի դարպասների մոտ արդեն լսվում էր թշնամական տարօրինակ մարտակառքերի դղրդյունը, որն ավելի ու ավելի էր մոտենում. իսկ հեռավոր հարթավայրերում, որտեղով  անցնում էին անհաղթ թագավորական զորքերը, աճում էին  անտառակներ, որ նախկինում չկային,  միօրինակ խաչերի փայտե անտառակներ, որ ձգվում էին  մինչ հորիզոն.խաչեր, խաչեր, ու  էլ ոչինչ: Քանզի, ոչ թե այդ զորքերի սրերի, համազարկի կամ  հեծելազորի հարձակողական ցասման մեջ էր պարփակված ճակատագիրը, այլ վերոհիշյալ երգի, որը թագավորին ու իր գեներալներին, միանգամայն տրամաբանորեն,  թվում էր պատերազմին ոչ  այնքան համապատասխան: Դրա անպաճույճ նոտաների ու բառերի մեջ  հնչում էր ճակատագրի ձայնը, հնչում անդադար, տարեց-տարի,  ու նախազգուշացնում մարդկանց: Բայց արքան, զորապետերը, բազմափորձ նախարարները ասես խուլ լինեին` հարյուրավոր հաղթանակների փառքով արբած, այն զինվորների, որ երեկոյան, հոգնած քայլում էին ճանապարհներով, դեպի երախը մահվան, երգելով:

Առաջադրանքներ

1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն  քաղաքում  բացվել է  մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Կա  նաև  մի  ինքնաթիռ,  որ  պատրաստված  է 1870 թվին,   այսինքն`  առաջին  իսկական  ինքնաթիռից  մի  քանի  տասնյակ  տարի  հետո:  Այն  գնել  է  թանգարանի  հիմնադիր   Ժան  Կլոդ   Բոդոն  հնավաճառների  շուկայից  10  ֆրանկով: Նման  հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է:

Читать далее Առաջադրանքներ