Архив рубрики: Թումանյան

Պոեմներ

Մարոն

Լոռեցի Սաքոն

Մեհրի

Մերժված Օրենք

Հառաչանք

Անուշ

Դեպի Անհունը

Պոետն Ու Մուսան

Հին Կռիվը

Սասոինցի Դավիթը

Սասոինցի Դավիթը Բ. Մասը

Թմկաբերդի Առումը

Հազարան Բըլբուլ

Թումանյանի բալլադները

Շունն ու կատուն 

Անբախտ վաճառականներ

Արև և Լուսին

Ախթամար

Օրորոցագող

Երկինք ու Երկիր

Անիծած Հարսը

«Պողոս-Պետրոս»

Արծիվն ու կաղնին

Որբը

Փարվանա

Լուսավորչի կանթեղը

Հոգեհան

Գառնիկ ախպեր

Չարի վերջը

Հսկան

Էսպես չի մնա

Արտույտի երգը

Մուկիկի մահը

Մի կաթիլ մեղրը

Աղավնու վանքը

Աղջկա սիրտը

Մոծակն ու մրջյունը

Թագավորն ու չարչին

Քառյակներ (Հովհաննես Թումանյան)

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս

Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս

Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

1917, Հունվարի 15

Առատ կլինի կինը արդ,
Կնկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

1917 Հունվարի 16

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917, Փետրվարի 9

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

1917, Նոյեմբերի 7

Թումանյանի թարգմանությունները

Բանաստեղծություններ
Ջրահեղձը /Ա. Պուշկին/
Օլեգի երգը /Ա.Պուշկին/
Աքերմանի դաշտերում /Ա. Միցկևիչ/.
Գեղջուկի մտածմունքը /Ա. Կայլցով/.
Հիվանդ եմ, մայրիկ /Հիմենս/.
«Ատում եմ քեզ և քո գահը…» /Ա. Պուշկին/.
Մանուկներին /Լոնգֆելլո/.
«Կուզեի հալվել, ձուլվել իմ երգին…» /Ամմար/.
Վալախական լեգենդ /Մ. Գորկի/.
Էլեգիա /Ի. Ճավճավաձե/.
Գարուն /Ի. Ճավճավաձե/.
Վարդը /Վ. Գյոթե/.
Հովվի հրաժեշտը /Ֆ. Շիլլեր/.
Ձմեռվա իրիկունը /Ա.Պուշկին/.
«Մի երգ կա մանկուց…» /Ռյուկկերտ/.
Հեռու~, հեռու կըթըռցնեմ /Հ. Հայնե/
Փոթորիկ /Թոմաս Հուդ.
«Լերանց շարքերը…» /Վ. Գյոթե.
Ծովի երգը /Ալ. Բլոկ/.

Փոխադրություններ
Իրիկուն.
Գրիչ.
Առաջին ձյունը.
Ծիտիկի օրորքը.
Շունը.
Աշուն.
Ծաղիկները
Մարտը
Փիսիկի գանգատը.
Թռչունի մտածմունքը.
Ամենից լավ տունը
Կույրերի կարծիքը.
Բզեզի դպրոցը

Հեքիաթներ
Ոսկի քաղաքը /Հնդկական/.
Փոքրիկ ձկնորսը /Ճապոնական/.
Լեզուն կտրած ծիտիկը /Ճապոնական/.
Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը /իտալական/
Որոտ թագավորը /իտալական.
Աստղերից իջած կինը /հնդկական.
Գեղեցկուհի Վասիլիսան /ռուս. ժողովրդական/.
Կախարդի քսակը /իռլանդական/.
Անգին քարը /արաբական/.

Գրիմմ եղբայրների հեքիաթները
Լուսերեսն ու Վարդերեսը
Սագարած աղջիկը
Զարմանալի աշուղը
Գորտը
Անտառի տնակը.
Հենզելն ու Գրետելը
Կարմրիկը
Մոխրոտը
Ճերմակ օձը
Կարմիր ծաղիկը /ռուսական/
Աներևույթ թագավորությունը /գերմանական/
Ոսկի բանալին /գերմանական/
Երեք արջի հեքիաթը /Լև Տոլստոյ/

Պոեմներ
Մծիրի  /Մ. Լերմոնտով/
Շիլիոնի կալանավորը /Ջ. Բայրոն/
Հայավաթի երգը /Հ. Լոնգֆելլո/
Ռուսականբիլինաներից
Մուրոմեց Իլյան կռվում է Վլադիմիր իշխանի հետ
Սվյատագորը
Սերբականվիպերգ
Թե ինչ ուղարկեց թուրքի սուլթանը Մոսկովի ցարի ընծաների փոխարեն
Մարկոն Ռամազանին գինի է խմում
Մարկոն վերացնում է պսակի հարկը
Մարկոն վար է անում

Պատմվածքներ
Մժղուկը /Մամին-Սիբիրյակ
Համլիկի աղոթքը /Կլավդիա Լուկաշևիչ
Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները /Է. Ռասպե/
Ի~նչ լավն էին, ի~նչ թարմ էին վարդերը… /Տուրգենև/
Պառավ ձին /Լև Տոլստոյ/
Արծիվը /Մ. Բրոուն/

Քառյակներ
Խաքանի «Անցա` քարը սըրտիս վրա` ջըրի պես…»
«Ծուխըդ կելնի պատուհանից երբևէ…»
«Ասում են` թե հազար տարին մի անգամ…»
«Եկ Խաքանի, ու հեռացիր էս չարության զնդանից…».
«Նա որ գընաց ու ետ չեկավ իր մոտից…»
«Հոգուդ հավքը հանկարծ թըռավ` ի՞նչ ես դու…»

Թումանյանը և Կոմիտասը

Թումանյանի զավակները

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938թթ.

ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԾնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույնքաղաքի Սակրավորների ուսումնարանում:Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916թ.կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918թթ.

ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել  Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938թթ.

ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Ներսիսյան դպրոցից հետո  ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, /Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին/, նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939թթ.

ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման: 

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968թթ.

ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին  տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966թ.: Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957թթ.

ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

 

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981թթ.

ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927թթ.

ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում:Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988թթ.

ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ծնվել է Թիֆլիսում: Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ: Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989թթ.

ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ծնվել է Թիֆլիսում: Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, 3 կուրս