Архив рубрики: Ընդհանուր աշխատանքային գործնեության հմտություններ

Մոտիվացիոն նամակ

Ես Գրետա Հովակիմյանն եմ, մասնագիտությամբ` նախադպրոցական կրթության դաստիարակ եմ: Աշխատել եմ տարբեր տարիքի երեխաների հետ : Դասավանդել եմ HIP-HOP ոճի պարեր  , ունեմ որոշակի աշխատանքային փորձ նաև մանկապարտեզում, հավելյալ տեղեկության համար կից ներակայացնում եմ իմ անձնական թերթիկը (cv-Հովակիմյան Գրետա):
Հարգելի´ պարոն Բաբաջանյան , տարբեր աղբյուրներից շատ եմ լսել Ձեր ղեկավարած դպրոցի գործունեության մասին : Հավանում եմ կրթության և դաստիարակության վերաբերյալ Ձեր դպրոցում կիրառվող մոտեցումները և մեթոդները, կրթական ծրագիրը:
Աշխատելով կրթական ոլորտում՝ ձեռք եմ բերել երեխաների հետ շփման և նրանց գործունեության  կազմակերպման փորձ:
Կարծում եմ՝ երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու համար, պետք է նրանց լավ ընկերը դառնալ, ձեռք բերել վստահությունը:
Հուսով եմ՝ կարդարացնեմ աշխատանքային պարտականությունների նկատմամբ Ձեր սպասումները։ Կսպասեմ դրական պատասխանի։

Հարգանքով՝ Գրետա Հովակիմյան

 

Реклама

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ (ԸՆԴՈՒՆՎԱԾ Է 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ)
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔԸ(ԸՆԴՈՒՆՎԱԾ Է 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ)

Աշխատանքի փնտրման կայքեր

Rezume.am

Jobs.am

Staff.am

Ashxatanqner.com

GorcKa.am «#ԳործԿա»ԳործԿա.հայ

Worknet

List.am

my-job-search-hye.pdf

Աշխատանք Հայաստանում | Работа в Армении | Job in Armenia

Petak.am

Accountant.am

Սոցիալականացում և անձ

Image result for սոցիալականացումՍոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։

Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։

Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։

Читать далее Սոցիալականացում և անձ

Սոցիալական դեր

Սոցիալական դեր

Image result for սոցիալական դերեր

Կախված սոցիալական հարաբերություններից՝ տարբերում ենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ու ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերեր:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ դերերը կապված են դիրքի, մասնագիտության կամ գործունեության հետ (դասախոս, աշակերտ, վարսահարդար, վաճառող): Դրանք ստանդարտացված, անդեմ դերեր են՝ կառուցված իրավունքների ու պարտավորությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե ով է կատարում այդ դերերը: Առանձնացվում են սոցիալ-դեմոգրաֆիական դերեր՝ ամուսին, կին, դուստր, որդի, թոռ և այլն: Կինն ու տղամարդը նույնպես սոցիալական դերեր են, որոնք սահմանված են կենսաբանորեն և հասարակական նորմերով ու սովորույթներով ամրապնդված առանձնահատուկ վարք են ենթադրում:
ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ դերերը կապված են միջանձնային հարաբերությունների հետ, դրանք կարգավորվում են էմոցիոնալ մակարդակում՝ լիդեր, վիրավորված, շահագործվող, սիրված, անտեսված և այլն:
Կյանքում, միջանձնային հարաբերություններում յուրաքանչյուր մարդ հանդես է գալիս որևէ գերիշխող, հիմնական սոցիալական դերով, յուրահատուկ սոցիալական ամպլուայով, որին սովոր են շրջապատողները: Այդ տիպիկ կերպարը փոխելը շատ դժվար է՝ թե՛ հենց իր, թե՛ շրջապատող մարդկանց համար: Որքան ավելի երկարատև է տվյալ սոցիալական խումբը, այնքան ավելի են սովորում այդ խմբի մասնակիցները յուրաքանչյուրի դերին ու ստերեոտիպային վարքին: