Архив рубрики: էկոլոգիա

Ամենաթունավոր լիճն աշխարհում

Բերքլի Փիթը գտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում` ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ:

Աշխատանքները տեղանքում սկսվել են 1955 թվականին`Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ-ին հանքը փակվեց, կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ-ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով:
Այս լիճը համարվում է ամենաթունավորն աշխարհում, քանի որ ունի հետևյալ բաղադրությունը` պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ: 1995թ.-ին սագերի երամը նստեց լճի ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից հանեցին 342 սատկած սագ:
Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր, որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում:

Գիտնականները ենթադրում են, որ այդպիսի օրգանիզմների հետազոտությունը կօգնի գտնել քաղցկեղի դեմ պայքարի առավել արդյունավետ դեղամիջոցներ:

 

Աղբի վերամշակման եղանակները: Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր

 ÐŸÐ¾Ñ…ожее изображение

Սկիզբ է դրվել շշից շիշ, կենցաղային պարագաներ արտադրելու տեխնոլոգիային

 

Սննդարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները, տոպրակները էկոլոգիական խնդիր են ոչ միայն մեր երկրի համար։ Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք որպես կենցաղային աղբ շպրտվում եւ ապականում են շրջակայքը։ Պոլիէթիլենային տարաների վերամշակման ու ՊԷՏ (PET) ստանդարտի շշերի վերարտադրման մեխանիզմները գործածելի չեն Հայաստանում, թեպետ դրանք ամբողջությամբ ենթակա են վերամշակման։ Առաջին անգամ ՊԷՏ շիշը վերամշակվել է 1977թ. եւ վերածվել շշի կափարիչի։ Lավագույն դեպքում թափոնները հայտնվում են աղբավայրերում, իսկ ինչն ավելի վատ է՝ հայտնվում են բնության գրկում։
Այս երկու տարբերակն էլ բնապահպանական առումով թերեւս խնդիր են, աղբավայրում դրանց այրվելուց հետո թափոնը շատ վտանգավոր նյութեր է արտադրում։ Տարբեր գնահատականներով, Հայաստանում տարեկան կուտակվում է 6 հազար տոննա պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) թափոն Համաձայն ԵԱՀԿ—ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներն են։
Ըստ միջազգային գնահատականների՝ 2025 թվականին օվկիանոսներում պլաստիկ եւ ձուկ հարաբերակցությունը կլինի 1։3, իսկ 2050 թվականին օվկիանոսներում պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին։ Պլաստիկե աղբի պատճառով տարեկան միլիոնավոր թռչուններ եւ տասնյակ հազար ծովային կենդանիներ են սատկում։

Читать далее Աղբի վերամշակման եղանակները: Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Картинки по запросу Կլիմայական փոփոխություններ

Երկրաբանական մի շարք ցուցանիշների գնահատմամբ և գիտական տվյալներով՝ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում կլիմայի փոփոխություններ տեղի են ունեցել բազմիցս՝ հարյուր հազարից մինչև հարյուր միլիոն տարի մասշտաբներով։ Վերջին սառցապատումից հետո ընկած ժամանակաշրջանը՝ վերջին 8-10 հազար տարիները, բնորոշվում են պատմական կլիմայի փոփոխությամբ։ Այդ փոփոխությունը գնահատվում է ոչ միայն երկրաբանական, սառցադաշտաբանական և երկրաքիմիական ցուցանիշներով, այլև մշակութային հուշարձաններով և նշանավոր կլիմայական երևույթների տարեգրություն պարունակող գրառումներով։ Ժամանակակից կլիմայի փոփոխությունները նշվում են օդերևութաբանական կայանների ցանցում պլանաչափորեն կատարվող դիտարկումների հիման վրա, որոնց արդյունքների մշակումը և վերլուծությունները ցույց են տալիս, որ դիտվում է կլիմայի տաքացում։

Читать далее ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ

ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

Մանե Հակոբյան, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ, «Էկոդաշինք»-ի անդամ

Քսաներորդ դարի երկրորդ կեսից սկսած, գիտնականների կողմից առաջ քաշվեց այսպես կոչված «գլոբալ տաքացման» վտանգի, դրանում մարդկային գործունեության լուրջ դերի եւ հնարավոր ծանր հետեւանքների մասին հիպոթեզը: Սկզբում,  հատկապես ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո,  այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք մարդկային գործունեության արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը, հատկապես մեծ քանակությամբ աէրոզոլային   տարբեր նյութերի արտանետումը մթնոլորտ եւ այլն,  նպաստել Երկրի մթնոլորտի ստորին շերտերում այսպես կոչված «ջերմոցային էֆեկտի» եւ «գլոբալ տաքացման» պրոցեսներին եւ ինչ չափով, գիտնականների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան էին տալիս, ավելին, առաջարկում էին տարբեր մոդելներ բացատրելու համար իրենց այդ պնդումները:  Սակայն, հետագա  գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երկիր մոլորակի վրա կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործունեության գործոնը որեւէ շոշափելի դերակատարում չի կարող ունենալ:

Читать далее ԳԼՈԲԱԼ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ