Архив рубрики: Դիպլոմային

Հրաշալի արկղիկ ։ Դիպլոմային նախագիծ

ՀՐԱՇԱԼԻ ԱՐԿՂԻԿ ։ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Դիպլոմայինների աշխատանք
Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ
Թեմա ՝ << Հրաշալի արկղիկ>>
Ուսանող՝ Գրետա Հովակիմյան
Ղեկավար՝ Նելլի Գեղամյան
Բովանդակություն

Ներածություն
1. Բնագիտական փորձեր ։ Դրանց դերը երեխայի զարգացման մեջ։
1.1. ԲՆագիտության ուսումնասիրությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար
1.2. Փորձերի և խաղերի կազմակերպման գործընթացը
2. Կախարդական արկղիկ:
2.1. Արկղիկի համար նախատեսված պարագաները կախված տարիքային խմբից
2.2. հետազոտություն, Գսրծնականի արդյունքներ
Եզրակացություն
Հավելված

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նախադպրոցական տարիքում երեխայի անհատականության զարգացման գործում ուսուցողական գործունեության հետ մեկտեղ մեծ նշանակություն ունի խաղային գործունեությունը: Երեխայի համար խաղային գործունեությունը գիտելիքների որոնման, գիտելիքների ձեռքբերման աշխատանք է՝ ինքնուրույն կամ չափահասի նրբանկատ առաջնորդությամբ:
Մեր խնդիրն է որպես ապագա նախադպրոցական տարիքի երեխաների դասդիարակի, խթանել գիտելիքի որոնման այդ գործընթացը, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման համար: Հնարավորություններ ստեղծել երեխայի համար մտքով ներթափանցելու տարբեր ոլորտներ և հետաքրքրություն առաջացնել այդ ոլորտներում՝ լինի դա բնագիտական, հյումանիտար կամ արվեստի ոլորտ:
Երեխաների նախադպրոցական տարիքի զարգացմանն առնչվող հետազոտությունները փաստում են, որ նախադպրոցական կրթությունը դրական է ազդում թեև երեխայի զարգացման, թե արդեն դպրոցում տարրական կրթության որակի վրա. բարձրացնում է երեխայի՝ դպրոցին հարմարեցումը, ընկալունակությունը և ուսումնական առաջընթացը:
Նախադպրոցական կրթության հիմնական նպատակն է հիմք ստեղծել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացման համար՝ նրան նախապատրաստելով դպրոցին:
Պարզ է, որ երեխաներն առավել օգուտ են քաղում հասակակիցների հետ համագործակցությունից, երբ նրանց ընկերները մի քիչ ավելի տարիքով են կամ մի քիչ ավելի իրազեկ, քան իրենք: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նախադպրոցական տարիքի երեխաների խաղերը տարատարիք խմբերում ավելի բարդ են, քան նույն տարիքային խմբերում: Սա ենթադրում է, որ տարատարիք միջավայրում ավագ երեխաները հաճախ այնպիսի գործունեություն են ապահովում կրտսեր երեխաների ՄԶԳ-ների շրջանակներում, որոնք դրդում։

ԳԼՈՒԽ 1 . ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ

1.1. Երեխաների բնագիտական և էկոլոգիական պատկերացումների
ձևավորման կարևորությունը
Երեխաները բնությունից օժտված են գիտնականներին հատուկ քննախույզ հետաքրքրասիրությամբ։ Նրանք իրենց շրջապատող աշխարհի մասին տեղեկություններ են որոնում, փորձում են այդ աշխարհը հասկանալ հետազոտելու և փորձերի միջոցով: Երեխաների բնական հետաքրքրասիրությունն առաջնորդում է նրանց դեպի արդյունավետ ուսումնառություն:
Երեխայի աշխարհաճանաչողությունը սկսվում է բնաճանաչողությամբ:
Նախադպրոցական տարիքում արդեն պետք է սկսել երեխաներին ծանոթացել կենդանի և անկենդան բնության փոխհարաբերություններին, բնության մեջ կենդանի օրգանիզմների փոխազդեցության և փոխադարձ կապերին՝ նպաստելով երեխայի կողմից այն բանի ըմբռնմանը, որ երկիրը մեր ընդհանուր տունն է, իսկ մարդը բնության մի մասնիկը և այն պետք է պահպանել ու խնամել:
Նախադպրոցականներին բնությանը և նրա երևույթների հետ ծանաոթացումը նպաստում է նաև անրա էկոլոգիական կուլտուրայի ձևավորմանը, որը դրսևորվում է բնության, շրջակա միջավայրի նկատմամբ հուզական դրական վերաբերմունքով և հարաբերություններով, երեխաների կողմից որոշակի բարոյական նորմերի պահպանումով:
Բնագիտական և էկոլոգիական տարրական գիտելիքների համակարգի բովանդակությունը պետք է բացատրվի նախադպրոցականին յուրահատուկ գործունեության ձևերով՝ խաղով, աշխատանքով, էքսկուրսիաներով և գործնական այլ պարապմունքներով:
Այս տարիքում խոսքի զարգացումը նպաստում է այնպիսի մտավոր գործողությունների կատարման հմտությունների զարգացմանը, ինչպիսիք են վերլուծությունը և համադրումը, ընդհանրացումը, համեմատումը, դասակարգումը և այլն:

1.2. Բնագիտական, էկոլոգիական դաստիարակության խնդիրները
Նախադպրոցականների բնագիտական, էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը պետք էկազմակերպվի կենդանի բնության մեջ, թանգարաններ, կենդանաբանական, բուսաբանական այգիներ այցելելու հիման վրա, քանի որ բնագիտական, էկոլոգիական դաստիարակությունը առաջին հերթին ենթադրում է
ձևավորել և զարգացնել երեխաների իմացական հետաքրքրությունները, ճանաչողական ընդունակությունները և բնապահպանական տարրական կարողությունները:
ձևավորումը բնության երևույթների, բուսական և կենդանական աշխարհի փոխկապակցության վերաբերյալ գիտելիքներ, պատկերացումներ և հասկացություններ,
երեխաների մեջ ձևավորել հուզական հոգատար վերաբերմունք բնության օբյեկտների նկատմամբ, բնաթյան մեջ ճիշտ վարքագծի դրսևորման դրդապատճառներ, սովորույթներ և հմտություններ,
ձևավորել իրեն բնության մի մասը զգալու, կենդանի բնության նկատմամբ ապրումակցման զգացմունք,
ձևավորել գեղեցիկը տեսնելու ընդունակություն:

1.3. Երեխաների բնագիտական և էկոլոգիական պատկերացումների
ձևավորմանը նպաստող միջավայրը
Յուրաքանչյուր նախադպրոցական հաստատություն պետք է ունենա բնագիտական կենտրոն մանկապարտեզում կամ անկյուն՝ խմբասենյակում: Աշխատանքը բնագիտության կենտրոնում պետք է կազմակերպվի այնպես, որ երեխաները մասնակցեն բնագիտական դիտարկումներին ու փորձերին, քանի որ ուսումնառության այլ ոլորտներում և հետագա ողջ կյանքում չափազանց օգտակար են լինելու այս տարիքում գործնականում ձեռք բերված կարողություններն ու հմտությունները. դիտարկելու, համեմատելու, նկարագրելու, կանխագուշակելու, դասակարգելու, չափումներ կատարելու, գրանցելու և այլն:
Այս կենտրոնը հաճախակի կարող է փոփոխվել ըստ հետաքրքրությունների, եղանակային փոփոխությունների և թեմատիկ պարապմունքների:
Փորձերի միջոցով երեխաներին կարող են ներկայացվել բնական տարբեր երևույթներ, օրինակ՝ ֆիզիկայի այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ մագնիսականությունը, ջրի հատկությունները, ձգողականությունը և այլն:
Պահարանում տարածք պետք է հատկացվի սարքավորումների, գործիքների, մուլյաժների (ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների) համար, որոնք կգրավեն երեխային, կշարժեն նրա հետաքրքրությունը, իսկ դաստիարակին կօգնեն արդյունետ կազմակերպելու երեխաների հետ տարվող աշխատանքները:
Այստեղ կարող են պահվել մագնիսներ, կողմնացույց, ժամացույցներ (ավազի, արևի, սլաքով, էլեկտրոնային), հեռադիտակ, կշեռքներ (հորիզոնական, սլաքով), խոշորացույցներ, մանրադիտակ, ջերմաչափեր (օդի և ջրի) և այլն:

Օգտագործվող նյութերն ու պարագաները պետք է պահել խելամտորեն պիտակավորված տուփերում: Մանր նյութերը (օրինակ՝ ընդեղեն, ավազ, քարերի տեսակներ, մանր կոճակներ, ուլունքներ և այլն), որոնք կարող են վտանգ ներկայացնել տարիքով ավելի փոքր երեխաների համար, անհրաժեշտ է պահել փակվող տուփերում և 3-5 տարեկան երեխաների հետ աշխատանքները կազմակերպել մեծահասակի պարտադիր հսկողությամբ:
Բնագիտության կենտրոնում պետք է ունենալ փոքր չափի տարբեր սարքեր` քանդվող-հավաքվող, զանազան առարկաների մասեր, որոնք հավաքելով երեխան որևէ բան կարող է ստանալ: Կարևոր չէ, թե ինչ կստանա, կարևորը ընթացքն է, երբ նա մտածում է, ստեղծագործում, ստեղծում, փորձեր է կատարում, իրերի, առարկաների հետ աշխատելու փորձ է ձեռք բերում, վարժվում է գործիքներով անվտանգ աշխատելուն:
Մեծահասակների հետ (դաստիարակ, վարպետ, ծնող) նորոգելով աթոռ, սեղան և այլ մանր իրեր՝ երեխան աստիճանաբար սովորում է գործածել սղոցն ու մուրճը, դուրն ու աքցանը:
Խումբը պիտի ունենա գյուղատնտեսական փոքրիկ գործիքներ` բահեր, փոցխեր, դույլեր, ցնցուղներ, աղբաման, որոնք տեսանելի և հասանելի տեղում պիտի դրված կամ կախված լինեն:
Խմբասենյակի մի անկյունում երեխաները կարող են բույսեր աճեցնել, բնագիտական փորձեր կատարել: Ցանկալի է, որ հաստատությունն ունենա փոքրիկ այգի/բակ, որտեղ երեխաները կկարողանան ծաղիկներ աճեցնել, ծառեր խնամել, տարբեր սերմեր ցանել: Բակում երեխաները կարող են ծնողների հետ ծառեր, այլ բույսեր տնկել, մշակել, շրջապատը մաքրել: Ծառ ու ծաղիկ տնկող, կենդանիներ խնամող երեխան շրջակա միջավայրը պահպանելու, այդ միջավայրում ապրելու մշակույթ ձեռք կբերի: Բնության հետ շփվելու, բնագիտական գործունեության ընթացքում և այդ գործողությունների արդյունքում կձևավորվեն նաև աշխատանքային հմտություններ:

ԳԼՈՒԽ 2.
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ
ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ՝ «ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՐԿՂԻԿ»

2.1. Բնագիտական փորձերի և խաղերի կազմակերպման գործընթացը
Հետազոտման ամենատարածված մեթոդը դիտարկումն է: Այն շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների նպատակաուղղված, պլանավորված ընկալումն է: Ճանաչողական այդ բարդ գործունեությանը մասնակցում են երեխայի՝ ընկալելու, մտածելու և խոսելու կարողությունները:
Դիտողականությունը համարվում է ուշադրության «քույրը»: Կարելի է ասել, որ դիտումը ուշադրության և մտածողության համաձուլումն է: Երեխաները մեծ հետաքրքրությամբ են դիտում շրջապատը: Սակայն նրանք տեսնում, նկատում են ոչ ամեն ինչ, նույնիսկ շատ հաճախ ոչ ամենագլխավորը:
Դաստիարակը պետք է սովորեցնի ոչ միայն նայել, այլև տեսնել սովորականի մեջ անսովորը: Դաստիարակի հետևողական աշխատանքով է պայմանավորված, թե արդյո՞ք երեխան կցանկանա ավելին իմանալ: Դիտարկվող երևույթը հասկանալու համար էական նշանակություն ունեն երեխայի փորձը, գիտելիքները և կարողությունները:
Դիտումները լինում են կարճաժամկետ՝ մի քանի րոպե տևողությամբ, և երկարատև, երբ դրանք ձգվում են օրեր, նույնիսկ շաբաթներ։ Դիտարկման այս ձևը երեխաներից պահանջում է որոշակի գիտելիքներ, երևույթները վերլուծելու և պարզ հետևություններ կատարելու կարողություններ:
Դաստիարակը դիտումներ կարող է կազմակերպել ամբողջ խմբի, ենթախմբի կամ մեկ երեխայի հետ: Դա կախված է դիտարկման բովանդակությունից և այն խնդիրներից, որոնք դաստիարակը դրել է իր առջև: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է, որ դիտարկումն անցնի երեխաների բարձր ակտիվության պայմաններում, և նրանց մտածելու, առաջադրված հարցերին պատասխանելու հնարավորություն տրվի:
Նախապատրաստում
Դիտումներին նախապատրաստվելը սկսվում է դիտարկվող առարկայի ընտրությունից: Դիտարկվող բույսը կամ կենդանին պետք է գտնվի լավ վիճակում:
Եթե դիտարկումն անցկացվում է խմբասենյակում’ պարապմունքների ժամանակ, ապա դիտարկվող առարկան պետք է լավ լուսավորված լինի, տեղադրվի այնպես, որ հնարավոր լինի մոտենալ դրան:
Եթե դիտարկվում է կենդանի, անհրաժեշտ է նրա համար ստեղծել ազատ և բնական պայմաններ:
Եթե դիտարկումն անցկացվում է առաջին անգամ, չպետք է շտապել հարցեր դնել երեխաների առջև: Անհրաժեշտ է, որ մեկ-երկու րոպե նրանք ինքնուրույն դիտեն օբյեկտը, բավարարեն առաջացած հետաքրքրությունը, ստանան առաջին տպավորությունները, նոր միայն կարողանան արտահայտվել:

Բնագիտաակն զրույցներ
Դիտումների անհրաժեշտ մասն են կազմում զրույցները: Ելնելով դիդակտիկ խնդիրներից՝ տարբերում են զրույցի երկու տեսակ՝
նախապատրաստական
և ամփոփիչ:
Նախապատրաստական զրույցը նախորդում է դիտումներին և էքսկուրսիաներին: Նման զրույցը նպատակ ունի հարստացնելու երեխաների փորձը: Այն ապահովում է կապը գիտելիքի և հետագա գործունեության միջև:
Ամփոփիչ զրույցն ուղղված է փաստերի համակարգմանը և ընդհանրացմանը:
Հետազոտական աշխատանք
Երեխաները մեծ հետաքրքրություն են դրսևորում հետազոտական աշխատանքի նկատմամբ: Այն արդյունավետ կազմակերպելու տեսակետից կարևոր են փորձերը: Դրանք օգնում են զարգացնելու երեխաների մտածողությունը, տրամաբանությունը, երևակայությունը: Փորձերի միջոցով նրանք կարողանում են սեփական ուժերով հայտնաբերել անկենդան և կենդանի բնության միջև առկա կապերը:
Հետազոտությունները երեխաներին հնարավորություն են տալիս գտնելու «ինչպե՞ս», «ինչո՞ւ» հարցերի պատասխանները:
Պրակտիկան ցույց է տալիս, որ այն, ինչ ձեռք է բերվում փորձով, հիշվում է երկար: Կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա իր անձնական փորձը ձեռք բերի:
Մեծերիս համար շատ հարմար է, որ ամեն ինչ ինքներս անենք, իսկ երեխաներին միայն դիտողի դերում պահենք: Սակայն այս դեպքում երեխայի ակտիվությունը նվազում է: Որքան էլ հետաքրքիր լինեն դաստիարակի գործողությունները, այնուամենայնիվ, երեխան շուտ է հոգնում դիտելուց:
Ամփոփում, քննարկում
Փորձից առաջ երեխաներին պետք է բացատրել, թե հատկապես ինչ ենք հետազոտելու: Անհրաժեշտ է առաջարկել նրանց նախապես ծրագրել հետազոտության արդյունքները, իսկ վերջում երեխաներին ընդգրկել ակտիվ քննարկումների մեջ, միասին եզրահանգումներ կատարել:
Դաստիարակի առաջ խնդիր է դրված հետազոտության արդյունքները կապել երեխաների’ մինչ այդ ունեցած փորձին: Անհրաժեշտ է նրանց հասկացնել զննության օրինաչափությունները, ինչը հիմք է էկոլոգիապես գրագետ, անվտանգ պահվածք մշակելու համար:

2.2. «Կախարդական արկղիկի» համար նախատեսված պարագաները

Բնագիտական փորձերի կատարման նպատակով մշակել ենք բնագիտական փորձեր կատարելու համար նախատեսված նյութերի և այլ պարագաների հավաքածու, որն առաջարկում ենք ունենալ յուրաքանչյուր խմբում:
Այն անվանել ենք «Կախարդական արկղիկ»: Այնտեղ կտեղադրվեն բնագիտական դիտարկումների, փորձերի, հետազոտությունների համար պիտանի ամենատարբեր իրեր, նյութեր և առարկաներ՝ կախված երեխայի տարիքային խմբից:
Նշենք, որ արկղիկի այսպես ասած «տարիքային համապատասխանությունը» որոշել և նյութերն ընտրել ենք՝ առաջնորդվելով նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման պետական չափոփոշիչներով:
Ներկայացնենք 5-6 տարեկանների տարիքային խմբի համար նախատեսված արկղիկի պարունակությունը բաժիններով.
Մանր առարկաներ, իրեր
Մանր տարբեր նյութերից պատրաստված առարկաներ (պլաստմասե, երկաթե, ռետինե գնդիկներ, ամրակներ, այլ մանր մասեր)։
Նյութեր
Նյութեր՝ ձեթ, ացետոն, նավթ, կալիումի պերմանգանատ, աղ, շաքարավազ, սովորական ավազ։
Գործիքներ
Փոքր և մեծ փորձանոթներ, խոշորացույց, կաթոցիկ..
Անվտանգության բաժին՝
Ձեռնոցներ, անձեռոցիկներ:

2.2. Հետազոտություն: Գործնական փորձարկման արդյունքները

Այսպիսով ներկայացնում ենք մեր կողմից կատարված բնագիտական փորձերը, որոնց ընթացքում զարգանում է երեխայի տեսողական, լսողական, շոշափելիքի և հոտառական զգայարանները։

Բնագիտական փորձերի փաթեթ
Ձվով փորձ
Այս փորձի համար մեզ պետք է`երկու բաժակ ջուր , ձու և աղ։ Առաջի ջրով լի բաժակի մեջ կդնեմք ձու և կտեսնենք որ ձուն իջնում է ներքև ,միուս բաժակի մեջ ավելացնում ենք աղ և խառնում, հետո ձուն դնում ենք աղաջրով բաժակի մեջ և տեսնում ենք որ ձուն մնում է վերևում։
Փղի ատամի մածուկ
Այս փորձի համար մեզ պետք է `ամանի հեղուկ , շիշ կամ բաժակ , սոդա և քացախ։ Բաժակի մեջ լցնում ենք ամանի հեղուկ մեկ գդալ սոդա և խառնում , հետո ավելացնում ենք քացախ և տեսնում որ դա փրփրում է և այդպես մենք ստանում ենք փողի ատամի մածուկ։
Սուզվում է , չի սուզվում
Այս փորձի համար մեզ պետք է մեկ մեծ աման ջուր և խաղալիքներ ծանր և թեթև։ Մենք հերթականությամբ խաղալիքները դնում ենք ջրի մեջ և տեսնում ենք որ թեթև խաղալիքները չեն սուզվում իսկ ծանր խաղալիքները սուզվում են։
Փուչիկով փորձ
Այս փորձի համար մեզ պետք է`շիշ , քացախ փուչիկ և սոդա։ Շշի մեջ լցնում ենք քացախ, իսկ փուչիկի մեջ սոդա ,փուչիկը ամրացնում ենք շշի վրա և ուղում այնպես որպեսզի սոդան լցվի շշի մեջ ,մենք կտեսնենք որ փուչիկը փչվում է։
Մագնիսով փորձ
Այս փորձի համար մեզ պետք է` մագնիս, երկու ափսե, պլասմասաից և երկաթից իրեր։ Պլասմասաից և երկաթից իրերը խառնում ենք, մագնիսը մոտիկացնում ենք իրերին որսնք երկաթից են կկպնեն մագնիսին իսկ որոնք պլասմասաից չեն կպնի և հետո մենք կառանձնացնենք երկաթից և պլասմասաից իրերը աօոեների մեջ։
Մոմով փորձ
Այս փորձի համար մեզ պետք է`մոմ և բաժակ։ Մոմը վառում ենք և բաժակով փակում , մենք կտեսնենք որ մոմը հանգում է քանի որ բաժակի մեջ օդ չկա։
Գույներ
Այս փորձի համար մեզ պետք է` ափսե , գունավոր շոկոլադներ և տաք ջուր։ Ապսեի եզրերով շարում ենք շոկոլադները և կենտրոնում լցնում տաք ջուր ,մենք կտեսնենք որ գույները կամաց-կամաց խառնվում են ջրին և միանում միմյանց կարծես շրջանաձև ծիածան լինի

Վործնական աշխատանքների Արդյունքներ

Բնագիտական հունվարիկներ

Ձվով փորձ

Ձվով փորձը կատարելուց առաջ երեխան ներկայացնում է, թե ինչ նյութեր են անհրաժեշտ փորձը կատարելու համար: Այնուհետև բացատրում է, թե առաջին հերթին ինչ պետք է անել, պատմում է, որ հում ձուն անհրաժեշտ է դնել ջրով լի բաժակի մեջ: Տեսնում է, որ ձուն սուզվեց, այնուհետև բացատրում է, թե ինչու ձուն սուզվեց: Երեխան բացատրում է ձվի սուզվելը նրանով, որ ձվի խտությունը բարձր է ջրի խտությունից։
Երկրորդ ջրով լի բաժակի մեջ նա ավելացնում է մի քանի գդալ աղ և խառնում, այնուհետև ձուն դնում է բաժակի մեջ և տեսնում, որ ձուն չի սուզվում, նա բացատրում է թե ինչու ձուն չի սուզվում: Պատճառաբանությունը ըստ երեխայի այն է, որ աղի ջրի խտությունը ավելի բարձր է քան ձվի խտությունը,այդ իսկ պատճառով ձուն չսուզվեց:
Այս փորձի ընթացքում երեխան հասկանում է թե ինչպես է իրեն պահում առարկան ցածր և բարձր խտության հեղուկների մեջ:

Փղի ատամի մածուկ

Փղի ատամի մածուկ փորձի համար երեխան աշխատում է մայրիկի հետ քանի որ նրանք առաջի անգամ են այս փորձը կատարում, առաջին հերթին մայրիկը ներկայացնում է թե ինչ նյութեր են անհրաժեշտ փորձի համար: Մայրիկը երեխային խնդրում է ամանի հեղուկ լցնել տարայի մեջ այնուհետև հարցնում է շատ է կցրել թե քիչ ,երեխան մտածում է և պատասխանում, այնուհետև ավելացնում են ջրածնի պերօքսիդ, քանի որ մայրիկը գիտի որ այդ նյութը վտանգավոր չէ, թույլ է տալիս, որ երեխան լցնի այն տարաի մեջ: Այնուհետև մայըիկը խնդրում է որ երելան մի փոքր ետ նստի և ավելացնում է կալցյումի պերմանգանատ(մարգանցովկա) այնուհետև խառնում են և տեսնում, որ մաժուկը կամաց-կամաց բարձրանում է և թափվում , մաժուկը շատ տաք է այդ իսկ պատճառով մայըիկը չի թույլատրում երեխային դիպչել։
Փորձի արդյունքում երեխան տարրական պատկերացում է կազմում, քիմիական նյութերը իրար խառնելու արդյունքում առաջացած նոր նյութերի վերաբերյալ: Հասկանում է, որ քիմիական երևույթի ընթացքում մեկ նյութը կարող է փոխակերպվի այլ նյութի: Բացի այդ երեխայի մոտ առաջանում է հեղուկները և նյութերը խառնելու արդյունքում ստացված նյութերի նկատմամբ հետաքրքրություն :

Սուզվում է չի սուզվու

Սուզվում է չի սուզվում փորձի համար երեխան առաջին բերթին թվարկում է փորձի համար անհրաժեշտ իրերը ,այնուհետև անցնում փորձին : Երեխային խնդրեցին ջրով լի մեծ տարաի մեջ տեղադրել տարբեր իրեր և տեսնենք արդյոք այդ իրերը կսուզվեն, թե ոչ: Առաջին հերթին նա ջրի մեջ դնում է պլասմասից խաղալիքներ և տեսնում որ չեն սուզվում , այնուհետև երկաքից իրեր է դնում ջրի մեջ և տեսնում է, որ սուզվում են: Այնուհետև երեխան փորձում է բացատրել այս կամ այն առարկայի սուզվելու կամ չսուզվելու պատճառները; Երեխան եզրակացրեց, որ պլասմասից նյութերը ավելի թեթև են քան երկաթից նյութերը: Փորձը թույլ է տալիս երեխային տրամաբանել, խթանում է մտածել մարմինների կառուցվածքի և ըստ այդմ դրանց հեղուկում կամ այլ միջավայրում գտնվելու պայմանների վերաբերյալ:

Փուչիկով փորձ

Փուչիկով փորձը սկսելուց առաջ երեխան թվարկում է, թե ինչ նյութեր են անհրաժեշտ փորձը կատարելու համար: Առաջին հերքին շշի մեջ լցվում է քացախ, իսկ փուչիկի մեջ սոդա ,հետո մայրիկի օգնությամբ փուչիկը ամրացվում է շշին: Այնուհետև երեխան բարձրացնում է փուչիկը և ամբողջ սոդան լցվում է քացախի վրա: Փուչիը սկսվում է լցվել գազով և վքնել: Այս դեպքում երեխայի մոտ զարմանք և ուրախություն է առաջանում, ինչը և խթանում է հետագայում այդպիսի երևույթների պատճառները ուսումնասիրելու ցանկությունը: Երեխային առաջարկվում է բացատրել, է թե ինչու փուչիկը փչվեց:

Նագնիսով փորձ

 

Մոմով փորձ

Մոմով փորձը սկսելուց առաջ երեխան թվարկում է անհրաժեշտ նյութերը: Փորձը կատարելու համար առաջին հերթին մոմը ամրացվում է ափսեի վրա, այնուհետև մոմը վառումեն և փոքր բաժակով այն փակում: Երեխային առաջին տպավորությունը զարմանքն է, այնուհետև երեխային բացարտվում է, որ մոմը հանգավ բաճակի մեջ օդ չլինելու պատճառով։ Փորձը թույլ է տալիս ձեռք բերել ննախնական պատկերացումներ այրման պրոցեսսի վերաբերյալ:

 

Գույներով փորձ

 

Եզրակացություն

Դիտարկելով կատարված աշխատանքը, ուսումնասիրելով բնագիտական գիտելիքների ձևավորման խնդիրը վաղ տարիքում, մենք անդրադարձանք այն հարցին, թե որքան կարևոր դեր է խաղում բնագիտական և էկոլոգիական պատկերացումների ձևավորումը երեխայի մոտ դեռ վաղ տարիքում: Հասկացանք, թե որքան կարևոր է դեռ վաղ տարիքից ձևավորել երեխայի մոտ պատկերացում կենդանի և անկենդան աշխարհի վերաբերյալ, որպեսզի երեխայի մոտ ի վերջո ձևավորվի հասկացություն, որ Երկիր մոլորակը իր տունն է, որը անհգրաշեշտ է պահպանել:
Բացի այդ ներկայացրեցինք թե ինչ խնդիրներ են դրվում դաստիարակի առջև բնագիտական և էկոլոգիական պատկերացումները ձևավորելու գործնթացի ժամանակ: Ոչ պակաս կարևոր գործոն է համարվում այդ հասկացությունների ձևավորմանը նպաստող միջավայրը:
Հաշվի առնելով այն փաստը, որ կատարվող աշխատանքների հիմնական նպատակն է նպաստել երեխայի բնագիտական գիտելիքների ձևաավորումը, մենք կատարեցինք մի շարք ուսումնասիրություններ նախադպրոցական տարիքի 5-6 տարեկան խմբի երեխաների մոտ: Մեր խնդիրն էր առաջարկել նախակրաթարանների դաստիարակներին այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ անցկացնել խմբում կատարվող ուսումնական գործնթացը:
Այնուհետև համագործակցելով ծնողների հետ Ընտանեկան նախագծերի շրջանակներում առցանց բնագիտական փորձեր կատարեցինք և առաջարկեցինք երեխաներին նկարագրել իրենց զգացողությունները, փորձել բացատրել այս կամ այն երևույթը իրենց տեսնկյունից: Փորձերի կատարման հիմնական նպատակը ոչ միայն փորձերի փաթեթ հավաքածու ստեղծելն էր, այլ նաև համապատասխան գործիքների և առարկաների մի հավաքածու ստեղծելն էր, որը կառաջարկենք առկա լինի ցանկացած նախակրթարանի խմբում: Այդ հավաքածուն անվանեցինք <<Կախարդական արկղիկ>>: Արկղիկի պարունակությունը ինչպես նշեցինք կախված կլինի տարիքային խմբից և չափորոշիչներից:
Այսպիսով եզրակացնենք, որ բնագիտական դաստիարակությունը մեր օրերում հանդիսանում է մարդկության առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Քանի որ միայն ունենալով գրագետ գիտակ սերունդ մարդկությունը կկարողանա պահպանել ոչնչացման շեմինբ կանգնած մեր Երկիր մոլորակը: