Архив рубрики: Գինեգործություն

Վան Արդի

<<Վան Արդի>>հին հայերենից թարգմանաբար նշանակում է Վանի Արև։ Ընկերության անվանումը արդեն խոսում է հիմնադրողի արմատների մասին։ Վարուժան Մուրադյանն արմատներով Վանեցի է։ Ծնվելով սովետական Հայաստանում 80-ականթվականներին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ։ Երկար տարիներ ապրելով ե աշխատելով օտարության մեջ ` Վարուժանը որոշում է իր կյանքն ու գործնեությունը շարունակել հայրենի երկրում։ Սեր առաջին հայացքից, սակայն այս անքամ հայացքըսևերված էր լինելու գինեգործությանը։ ԵՒ 2008 թվականին նրա նախաձեռնությամբ Արագած լեռան հովանու ներքո տնկվում են առաջին խաղողի վազերը։ Գործարանն արդեն 10 տարեկան է և այս տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել գինեգործությանն հարիր մշակույթը որով գրավեց եվրոպական ազգերի ուշադրությունը։ ԵՒ այն ազգի ինչպես Ֆրանսիացիներն են որոնց քիմքը հարյուրաոր տարիներ իբեր սովոր որ Կաներնե Սովինյոնի, Մեռլոի հանկարծ նրանց քիմքի մեջ մխրճվում է հայկական արենիով և հաղթանակով պատրաստված Հայաստանյան գինին։ Դա տեղի է ունենում Ֆրանսիայի գինու մայրաքաղաք Բորդոյում։ Այնուհետև հայկական գինու <<վարակը>>արագ տարածվում է Բելգիայի , Հոլանդիայի , Ֆինլանդիայի ,Լիտվայի ,ԱՄՆ-ի և Ռուսական դաշնության վրա։ Երկրների անունները թվարկելու շատ հեշտ է սակայն նրանց ճաշակը ու ուշադրությունը գրավելու համար հարկավոր է աշխատասիրություն և բանասիրություն, անվերջ ներդրումներ և փորցեր , ձգտում և համբերատարություն արդյունքում արժանանում ես լավագույն գինի արտադրող կոչմանը։ Ես շեշտում եմ գինի արտադրող և ոչ թէ գործարար ։ Որովհետև Վարուժանի հիմնական նպատակն է վերականգնել Հայկական ավանդական գինեգործությունը։ Գործարանում տիրում է ընտանեկան և ընկերական մթնոլորտ ինչը իր ձևով դրական ազդեցություն է ունենում գինու արտադրության վրա ։ Ամռան կեսից հետո խաղողի հասունացման շրջանում այգիներում հնչում է դասական երաժշտությունը։ Խաղողի հատիկը 80 տոկոսով բաղկացած է բեղուկից, իսկ մենք գիտենք որ ջուրը կամ հեղուկը ունի հիշողություն և լավ տրամադրություն ներքո այն լիցքավորվում է դրական էնէրգիայով։ ԵՒ եթե մի պահ երաժշտությունը դադարում է նրան լրացնում է այգում կառուցված զանգակատան բրոնզաձյուլ հզոր զանգի ղողանջը, որի ձայնային տեմբռները իրենց ձևով դրական ազդեցություն են թողնում խաղողի ողկույզ որի վրա։ Հաշվի առնված նաև այգու թեքությունը արևի ճառագայթների նկատմամբ որոնք ուղիղ առճակատումով հարվածում եմ խաղողին։ ԵՒ այսպես մինչև աշնան բերքահավաքը ։ Խոր աշնանը արդեն պատրաստի գինին տեղափոխվում է կաղնու տակառների մեջ։ Նորաստեղծ, տաքարյուն և երիտասարդ գինուն խելամտություն և խոհեմություն է հաղորդում արդեն մառանում հնչող դասական երաժշտությունը։ ԵՒ այսպես ամբողջ հնացման ընթացքում։ Այս ամենը արվում է հավատքով և սիրով Մուրադյանների ընտանիքի մասնակցությամբ։ Միայն հավատքով և սիրով արված գործը կարող է երկար տարիների կյանք ունենալ, ինչը որ մենք ցանկանում ենք այդ ընտանիքին։ Այս ամենի սկիզբը եղել է սեր առաջին հայացքից