Архив рубрики: բառարանական աշխատանք

Բառարանային աշխատանք

Հ
համբակ- Թերուս, թերավարժ, տգետ, իմաստակ:
համշարի-Իրանցի, պարսիկ:
հանապազ-Միշտ, շարունակ:
հավատորս-հավատորսի, հավատորսներ:
հարիր-Հարմար, պատշաճ, համապատասխան:
հարսնալոշ-հարսի տանը թխված լավաշ:
հեղգ-Ծույլ, պղերգ, ալարկոտ:
հեղհեղուկ- Դյուրափոփոխ, փոփոխական, խախուտ, անհաստատ:
հեռասեր-կռվարար:
հյուլե-Քիմիական տարրի փոքրագույն մասնիկ, որ բաղկացած է միջուկից և Էլեկտրոններից, ատոմ:
հոնեղ-Թավ հոնքեր ունեցող:
հոռի-Վատ, անպիտան:
հտպիտ-Խեղկատակ, միմոս:
հուռթի-Ջրով ոռոգվող, ոռոգովի:
հուսկ-Հետո, ապա, վերջում:
հուրի-Մահմեդականների հավատալիքների համաձայն՝ երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին:
հրոսել-Հրոսակային հարձակում գործել:

Ձ
ձայնարկու-Լալկան, ողբասաց (կին):
ձանձիր-Ձանձրալի:
ձար-Ձիու բաշի ու պոչի մազ:
ձեղուն-Շինության ծածկը, տանիք:
ձեռնասուն-Մեկի ձեռքի տակ սնված՝ խնամված՝ դաստիարակված:
ձեռնաքաշ-Գողանալու հակում՝ սովորություն ունեցող:
ձետ-Կենդանիների մազոտ պոչ:
ձիր-Պարգև, ընծա:
ձկնամիս-Ոլոքի փափուկ միսը:
ձնահեղձ-ձնից հալված
ձորձ-Ցնցոտի, քուրձ, փալաս:
ձրիատուր-Ձրի տրված՝ պարգևված:
ձուղպ-Ձկնկիթ, խավիար:
Ղ
ղազազ-Մետաքսագործ:
ղազուխ-Ցցափայտ:
ղալ-Փարախ:
ղամա-Դաշույն:
ղամբար-Լապտեր:
ղանթափա-դեղաբույս:
ղենջակ-Գոգնոց:
ղողել-Թաքնվել:

Ճ

ճաթ-Եգիպտացորենի հաց:
ճախին-ճահիճ
ճակատախոս-Համարձակ և շիտակ խոսող:
ճակատել-Ճակատամարտ տալ, կռվել:
ճաշելիք-Ուտելեղեն:
ճապուկ-Դյուրաթեք, դյուրաշարժ, ճկուն, արագաշարժ:
ճաքուլ-ջուր կրելու ուսափայտ:
ճեմել-Ման գալ, զբոսնել:
ճեպել-Շտապել, փութալ, աճապարել:
ճիգ-Ջանք, ուժերի լարում:
ճիլոպ-Տե՛ս Խսիր:
ճիվաղ- Առասպելական հրեշ:
ճլեզ-Նիհար, վտիտ:
ճղճիմ- Մանրախնդիր, փոքրոգի:
ճողոպրել-Փախչել, ծլկել:
ճոռոմ-Փքուն, վերամբարձ: Ճոռոմ լեզու՝ ոճ:
ճրագու-Որոճող կենդանիների փորի ճարպ:
ճուռակ-Որձ բազե:

 

 

 

Առաջադրանք

Կ
Կապարճ-Նետ պահելու փայտե կամ կաշվե աման, նետաման:
Կառաչ-Ողբի և լացի բարձր ձայն, հեծեծանք, ճիչ, հառաչ:
կառափն-գանգ,գլուխ
Կասկարա-Կաթսայի տակ դրվող եռոտանի:
կարեվեր- Ծանր վերքեր ստացած՝ հասցրած:
կարկառ- Իրար վրա դիզված քարերի կույտ, քարակույտ:
կարմրոտի-կարմրագույն
կափուլ- Դարան, արգելարան:
կթղա-Փոքրիկ բաժակ, գավաթ:
կինճ-Վայրի խոզ, վարազ:
կշկուռ-Հանգույց, կապ:
կոթառ-էլեկտրական սարք, որի մեջ լամպը պտուտակելով մտցնում են՝ էլեկտրական հոսանքին միացնելու համար:
կողիկ-Անասունի կող, պառակ:
կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
կորեխ-Չղջիկ
կորնակ-Բորենու ձագ:
կռուփ-Բռունցք:
կտտանք-Մարմնական տանջանք՝ ցավ, խոշտանգում:
կուռտիկ-կանացի երկար վերնազգեստ
կուրաքուշ-կույր մարդուն առաջնորդող շուն
կքել-Ծռել, կորացնել, ճկել:

Հ
հակակիր- Հակակրող, չհամակրող:
հաղթակ-հաղթակ
հաճո-Հաճելի, ախորժելի, դուրեկան:
համադամ-Համեղ, ընտիր: Համադամ կերակուրներ:
համադեն-Միևնույն դեն 2)-ին՝ կրոնին պատկանող:
համազույգ-Միասնական, անբաժան:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆԵԼ ՏՐՎԱԾ ՍԱԿԱՎԱՁԵՒ ԲԱՌԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծ

ծակուռ — ծակուռի, [գոյական] (արհամարհական)
1. Խղճուկ հյուղ, խուց:
2. Բույն, որջ:
3. Նեղ անցք՝ ծակ՝ ճեղք:
4. Ծառի փոքրիկ խոռոչ, փչակ:

ծաղկանույշ — ծաղկանույշի, [գոյական] (դիցաբանություն)
1. Ծաղկունքի հավերժահարս, ծաղկահարս:
2. Տե՛ս Ծաղկանուշ:
ծանակ — ծանակի, [գոյական] (առանձին՝ հազվադեպ)
Վիրավորական՝ չարամիտ՝ կծու ծաղր:


ծապան — ծապանի, [գոյական]
1. Արհեստական կամ բնական դարավանդ բարձունքի լանջին, դարատափ (տերրաս):
2. Առհասարակ՝ բարձունք, լեռ, սար:
ծավիծեղ —
ծիղ — ծիղի, [գոյական]
1. Նույնն է՝ Ծիլ 1)-ի:
2. Տե՛ս Ծեղ:
ծլանգ — 1)

ծլանգի, [գոյական]
1. Հագուստի պատռված ու կախ ընկած ծվեն:
2. Կտորը ձևելուց մնացած մանր կտոր:
3. Կտոր, կտորտանք, բրդուճ, պատառ:
4. Սեխի՝ խնձորի՝ վարունգի ևն շատ բարակ շերտ:
5. Մսի ծվեն՝ փոքրիկ պատառ:

2)

(բնաձայնություն)
Զանգի և մետաղյա այլ իրերի թույլ ձայն, ծլնգոց:
ծխնի —

ծխնու, [գոյական]
1. Հնատիպ դռների ներքևում և վերևում հատուկ ելուստ, որ ներքևից ագուցվում էր շեմի փոսիկի, իսկ վերևից դրանդիի մեջ, ճխան:
2. Իրար ագուցվող երկու շարժական մասից բաղկացած հարմարանք, որ մի թևով ամրացվում է դռանը, մյուսով շրջանակին և որի օգնությամբ բացվում և փակվում է փեղկը (դուռը, պատուհանը ևն):
3. Նույնն է՝ Դարձահեղույս:

ծղան — ծղանի, [գոյական]
Կացնով ճեղքած և վառելու համար մանրացրած փայտի կտորներից յուրաքանչյուրը:
ծյուրել — 1. [ներգործական բայ] Խիստ նիհարեցնել, հյուծել:
2. Կենսունակությունից զրկել, թուլացնել, թառամեցնել, ծերացնել:
3. Մաշել:
4. (փոխաբերական) Հալել-սպառել:
5. [չեզոք բայ] Նույնն Է՝ Ծյուրվել (2-6):
ծործոր — 1)

ծործորի, [գոյական]
1. Ձոր, ձորակ:
2. Խորշ, խոռոչ, ծերպ:
3. Լեռների վրա գոյացած նեղ հեղեղատ:

2)

[ածական]
Ծոր տվող, ծորացող:
ծրորել — ժողովրդական)
1. Մաշել, մաշելով ծվեն-ծվեն անել, քրքրել:
2. Նեխել, փտեցնել:
3. [չեզոք բայ] Մաշվել, ծվեն-ծվեն լինել:
4. Նեխվել, փտել, քայքայվել:
ծփի — ծփիի կամ ծփու, [գոյական]
Թեղու մի տեսակը:
կաթուկ — կաթուկի, [գոյական] (գավառական)
Շատ հասած և ծառից վայր ընկած պտուղ, կաթիլք:

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱԸՈՑ ԼԵԶՎԻՑ

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆԵԼ ՏՐՎԱԾ ՍԱԿԱՎԱՁԵՒ ԲԱՌԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ:

Խ

խազմուզ — խազմուզի, [գոյական] (ժողովրդական)
Խաղողից քամված հյութ:
խալվաթ — [ածական] (գավառական)
Անցուդարձը՝ շարժումը դադարած, հանգիստ, խաղաղ:
Խակի — 1. [ածական] Կանաչավուն-հողագույն, կանաչին տվող բաց դեղին:
2. [գոյական] Նույն գույնի կտոր, նաև զգեստ (առավելապես՝ զինվորական):
խային —1. Նախանձ:
2. Նենգ:


խանձարուր-խանձարուրի, [գոյական]
1. Կրծքի երեխային փաթաթելու փոքրիկ սավան, բարուր:
2. Առհասարակ՝ փաթույթ:
3. (փոխաբերական) Մանկություն, երեխայական հասակ:
4. (փոխաբերական) Որևէ բանի սկզբնավորման վիճակ, սաղմնային վիճակ:
5. (փոխաբերական, հնացած) Օրրան:
խաշամ —խաշամի, [գոյական] (ժողովրդական)
Նույնն Է՝ Խազալ:
խաշն — խաշնի, [գոյական] (հին, բանաստեղծական)
1. Ոչխարների կամ այծերի հոտ:
2. Ոչխար:
խաչդուռ —խաչդռան, խաչդռներ, [գոյական] (եկեղեցական)
1. Խաչ կրող դուռ, եկեղեցու դուռը:
2. Եկեղեցի:
խասփուշ —խասփուշի, խասփուշներ, [գոյական]
Ապադասակարգայնացած ունելուրկ մարդ՝ Պարսկաստանում:
խավարտ —1. [ածական] Աղվամազ՝ խավ ունեցող, թավոտ (բույսերի՝ պտուղների մասին):
2. [գոյական] Աղվամազով՝ խավով պատված բույս՝ բանջարեղեն՝ պտուղ:
3. (խորհարարական) Մսեղեն և ձկնեղեն ճաշերի ամոքանք (սովորաբար բանջարեղենի), գարնիր:
խարամանի-Թունավոր օձ:

խափշիկ-խափշիկի, [գոյական]
1. Հաբեշ, եթովպացի:
2. Աֆրիկյան սևամորթ, նեգր:

խեճեճ-խեճեճի, [գոյական] (գավառական)
1. Ընկույզի՝ նշի՝ կորիզի կճեպ:
2. Բամբակի կնգուղի պատիճը:
3. [ածական] Բարակ՝ դյուրաբեկ կեղև՝ կճեպ ունեցող (ընկույզի՝ նուշի ևն մասին):

խեչակ-խեչակի, [գոյական] (գավառական)
Երկճյուղ փայտյա ձող, որ իբրև նեցուկ դրվում է պտղատու ծառերի ճյուղերի կամ որթատունկի մատների տակ՝ չկոտրվելու կամ գետնին չտարածվելու համար, խեչամայր:

խզարուք-խզարուքի, [գոյական]
Փայտը խզարելուց գոյացող թեփը:

խզուզ —խզուզի, [գոյական] (գավառական)
1. Ծեծված օրանի մաղելուց հետո մնացած կիսածեծ հասկերը, ծղոտը ևն, որ հետո նորից ծեծում են, ծանծ:
2. Նույնն է՝ Խծուծ:

խծպել —[ներգործական բայ]
Խծիպ անել, վրակար անել, խծապել:

Խյուս — խյուսի, [գոյական]
1. Ջրալի խմոր, որ լցնում են ջրիկ ճաշերի մեջ իբրև որոշ չափով թանձրացնող նյութ:
2. Պտուղների կամ այլ նյութերի հյութը՝ ծեծված զանգվածի հետ միասին:
3. Շաղախ, հայս:
4. Խավիծ:
5. Մարսանյութ, խախաց, մամաց:
6. Ծեփելիք:
7. (երկրաբանություն) Նույնն Է՝ Ապարախյուս:
8. Տե՛ս Մածուկ:

խշրուկ —խշրուկի, [գոյական] (գավառական)
Աչքի վարակիչ հիվանդություն (տրախոմա):

խոզան —խոզանի, [գոյական]
1. Հացահատիկային բույսերի ցողունի արմատամերձ մասը, որ հնձելուց հետո մնում Է գետնի երեսին:
2. Հրնձված հացահատիկների արտը:
3. Չհերկած՝ անվար մնացած արտ:
4. (փոխաբերական) Սուր-սուր ցցված մազեր:
5. (հնացած) Խոզի մազ՝ ստև:
6. [ածական] Խոզի ստևների նմանվող մազ:

 

 

խոլ-Կատաղի, մոլեգին

Խոլ-խոլ-Աժդահա, վիթխարի

խոկալ— Մտածել, խորհել

խորակ-Շատ մանր ալյուր, գերմակ

խռչակ-Շնչափողի վերին մասը, կոկորդ

խրախ-Խրախճանք, ուրախություն

խռչակ-Շնչափողի վերին մասը, կոկորդ

խուղ-Խրճիթ, հյուղ