Архив рубрики: Առողջապահության հիմունքնեը

Ամփոփում

Թեստ 1

  1. Աչքի կառուցվածքը և ֆունկցիան:

Image result for աչքի կառուցվածք

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

2.Անգիտակից տուժած:

Image result for Անգիտակից տուժած

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝

Читать далее Ամփոփում

Реклама

Ոջլոտություն

Pediculus humanus var capitis.jpg

Ոջլոտություն (լատ.՝ pediculosisլատ.՝ pediculus — «ոջիլ» բառից) ոջիլներով[3][4] մարդու վարակվածություն։ Ոջիլներն արյունածուծ միջատներեն, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։ Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին:

Դասակարգում

Ոջլոտությունը կարող է առաջացնել երեք տեսակի ոջիլներ[6].

  • Գլխի ոջիլ (Pediculus humanus capitis)
  • Հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis)
  • Ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)

Բազմացում և զարգացում

Pediculus humanus capitis.JPG

Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը: Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։

Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով: Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։

Ոջլոտության տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով։ Ոջլոտության սոցիալական և բնական աղետների ուղեկիցն է։

Պաթոգենեզ

Գլխի մազածածկ մասի ոջլոտության ժամանակ առաջանում է ուժեղ քոր, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել։

Հագուստի ոջիլները (ապրում և ձվադրում են հիմնականում սպիտակեղենի վրա և մաշկի վրա են անցնում սնվելու նպատակով) ախտահարում են առավելապես անութափոսերը, աճուկները, մեջքը և այլն՝ առաջացնելով քոր, հնարավոր են թարախակույտերով և ֆուրունկուլներով ուղեկցվող քերծվածքներ և այլն։ Երկարատև ոջլոտության հետևանքով տվյալ հատվածի մաշկը կոշտանում է և գունակավորվում։

Ցայլքի ոջիլն ախտահարում է ցայլքը և շեքը (վարակվում են սեռական ճանապարհով), երբեմն՝ անութափոսերը, հոնքերը և թարթիչները։

Կանխարգելում

Կանխարգելումը, բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքա-լվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում։ Անհատ, կանխարգելման համար պետք է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց։

Բուժում

LouseBuster[7]

Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին[8] (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։

Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։

Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։ Ցայլքի ոջիլի առկայության դեպքում՝ սափրել ցայլքի և անութների մազերը, իսկ մաշկի ախտահարված հատվածին քսել սպիտակ սնդիկային 10 %-անոց քսուք։

Վարակիչ դեղնախտ

Վարակիչ դեղնախտ
London Scruffy Rat.jpg

Տեսակ հիվանդություն_1-0″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1]
Ենթադաս primary bacterial infectious disease_1-1″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1] և spirochetal diseases
Պատճառ Leptospira interrogans serovar Lai str. 56601
Բուն պատճառ C84825_2-0″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[2]_1-2″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1] և C84825_1-3″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1]
Բժշկական մասնագիտություն համաճարակաբանություն
Հիվանդությունների բազա 7403
MedlinePlus 001376
eMedicine 220563788751 և 965698
MeSHID D014895D007922D014895 և D007922
Disease Ontology DOID:2297 և DOID:2297
NCI Thesaurus C84825_2-1″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[2]_1-4″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1] և C84825_1-5″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap; font-weight: normal; font-style: normal;»>[1]
Անվանվել է Adolf Weil
Leptospirosis Վիքիպահեստում

Читать далее Վարակիչ դեղնախտ

Կարմրուկ

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով,ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով):

Պատմական տեղեկություններ.
Հիվանդությունը հայտնի է արդեն 2 հազարամյակ: XVIII դարում միայն այն անջատվեց ցանային հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր: 1911թ. Անդերսոնը և Գոլդբերգը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թվին Ջ. Էնդերսը և Տ. Կ. Պիբլսը ստացան կարմրուկի վիրուսը: Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի`1/ մինչև հակաբակտերիային բուժումը, 2/ հակաբակտերիային բուժման շրջան և 3/ ակտիվ պատվաստային շրջան: Առաջին փուլը բնորոշվում էր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ:Զարգացման երկրորդ շրջանը նշանավորվեց մահացության էական իջեցմամբ,սակայն դեռևս բարձր հիվանդացությամբ: Կարմրուկի պատմության զարգացման մեջ խիստ կարևորագույն էտապ էր 1967 թվականին գործնական կիրառություն ստացած շճականխարգելումը, որը հնարավորություն տվեց էապես նվազեցնել հիվանդացությունը և այդ վարակը դարձրեց կառավարելի:

Читать далее Կարմրուկ

Ջրծաղիկ

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը -հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդա-կաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով:

Պատմական տվյալներ
Համեմատաբար վերջերս է ջրծաղիկը տարանջատվել այլ ցանային հիվանդություններից: Ջրծաղիկի առաջին նկարագրությունը որպես առանձին հիվանդություն վերագրվում է William Heberden-ին, որը 1802թ-ին ջրծաղիկը որպես ինքնուրույն հիվանդություն առանձնացրեց բնական ծաղկից: Կապը ջրծաղիկի և գոտևորող որքինի միջև առաջինը նկարագրել է Bokay-ն 1892թ-ին: Նա ենթադրեց, որ ջրծաղիկը և գոտևորող որքինը երկու տարբեր կլինիկական արտահայտություններ են, հարուցված միևնույն հարուցչով, որը մենք այժմ անվանում ենք VZV (varicella-zoster virus).

Վիրուսի տարրական մասնիկները բշտիկների պարունակությունից հայտնաբերել է Aragao-ն, 1911թ-ին: Վիրուսի կենսաբանական հատկությունները հետագայում ուսումնասիրվեցին վիրուսաբանական եղանակով:

Վիրուսը առողջ երեխաների մոտ հարուցում է առաջնային վարակ, որը բնութագրվում է տարածուն բշտիկավոր ցանով և համեմատաբար թույլ արտահայտված համակարգային ախտահարմամբ: Կլինիկական առողջացումից հետո վիրուսը կարող է պերսիստենցել օրգանիզմում տասնյակ տարիներ` ախտանիշների բացակայությամբ: Հետագայում լատենտ վիրուսի ակտիվացումը առաջացնում է միակողմանի բշտիկային ցան դերմատոմի շրջանում, որն անվանվում է գոտևորող որքին:

Читать далее Ջրծաղիկ

Տուբերկուլոզ (թոքային)

Image result for Տուբերկուլյոզ

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է:

Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:

Տարբերում են`
— թոքային տուբերկուլյոզ,
— արտաթոքային տուբերկուլյոզ:

Թոքային տուբերկուլյոզն իր հերթին լինում է`
— առաջնային
— երկրորդային

Պատճառներ

Մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլյոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:

Читать далее Տուբերկուլոզ (թոքային)

ՄԻԱՎ վարակ

Related image

Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ)նկատմամբ հետազոտումը առաջին անգամ ներկայացվել է 1985 թվականին որպես մի միջոց, որով արյան մեջ ստուգվում է HTLV-3-ի` հետագայում ՄԻԱՎ-ի առկայությունը: ՄԻԱՎ-ի թեստը սահմանվում է որպես անձի շիճուկի ստուգման գործողություն` ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար (կամ ՄԻԱՎ հակածին/ՄԻԱՎ-ՌՆԹ). այն առաջարկում է բուժաշխատողը, կատարվում է անձի ցանկությամբ, իրականացվում է հատուկ հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին օրենքով նախատեսված դեպքերում: ՄԻԱՎ հետազոտման կարևորագույն հանգամանքն է գաղտնիությունը և խորհրդատվությունը: Գոյություն ունի վարակի երկու տեսակ` ՄԻԱՎ 1 և ՄԻԱՎ 2, որը ցույց է տալիս 40- 60% ամինաթթվի հոմոլոգիա: ՄԻԱՎ 1-ը բաժանվում է երկու խմբի` M և O, M խումբն էլ իր հերթին բաժանվում է A-ից մինչև I ենթախմբերի:

Թեստի առաջնային նպատակներն են`

— Հայտնաբերել ՄԻԱՎ-ով վարակված անձանց:
— Այլ անձանց վարակելու վտանգը կանխելու համար` ՄԻԱՎ վարակման բարձր ռիսկի ՄԻԱՎ-բացասական, ինչպես նաև ՄԻԱՎ-դրական անձանց տրամադրել նախա- և ետթեստային խորհրդատվություն:
— ՄԻԱՎ-դրական անձանց զուգընկերներին խորհրդատվության հետ մեկտեղ հետազոտել ՄԻԱՎ/ՍՎ-ների նկատմամբ:

ՄԻԱՎ հետազոտման ցուցումներ
— ՄԻԱՎ վարակի ախտանշաններ ունեցող անձինք: ՄԻԱՎ վարակի մասին կարող են վկայել տենդը, ավշային հանգույցների մեծացումը (լիմֆադենոպաթիա), մաշկի բծային ցանը, լորձաթաղանթների խոցոտումը, լուծը, մկանացավերը և հոդացավերը:
— ՍՎ/ՄԻԱՎ-ի բարձր ռիսկի խմբի անձինք: ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը անախտանշան է:
ՄԻԱՎ-ի ընթացքը և ախտանշանները: Մինչև ախտանշանների ի հայտ գալն ընկած ժամանակահատվածում և հետո, կախված են հիվանդի բնութագրից (տարիք, սեռ, իմուն վիճակ, վարակի փոխանցումից հետո անցած ժամանակահատված, փոխանցման եղանակ և այլն) և վիրուսի տեսակից (վիրուսի շտամից, սինցիտիում առաջացնելու հատկությունից, հիվանդի վիրուսային ծանրաբեռնվածությունից ե, CD4 լիմֆոցիտների մակարդակից, հակավիրուսային բուժումից, և այլն):

Читать далее ՄԻԱՎ վարակ