Все записи автора Գրետա Հովակիմյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քօլեջ, 3 կուրս

Պաշտպանություն

Բնագիտական փորձերի կատարման նպատակով մշակել ենք բնագիտական փորձեր կատարելու համար նախատեսված նյութերի և այլ պարագաների հավաքածու, որն առաջարկում ենք ունենալ յուրաքանչյուր խմբում:
Այն անվանել ենք «Կախարդական արկղիկ»: Այնտեղ կտեղադրվեն բնագիտական դիտարկումների, փորձերի, հետազոտությունների համար պիտանի ամենատարբեր իրեր, նյութեր և առարկաներ՝ կախված երեխայի տարիքային խմբից:
Նշենք, որ արկղիկի այսպես ասած «տարիքային համապատասխանությունը» որոշել և նյութերն ընտրել ենք՝ առաջնորդվելով նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման պետական չափոփոշիչներով:
Ներկայացնենք 5-6 տարեկանների տարիքային խմբի համար նախատեսված արկղիկի պարունակությունը բաժիններով.
Մանր առարկաներ, իրեր
Մանր տարբեր նյութերից պատրաստված առարկաներ (պլաստմասե, երկաթե, ռետինե գնդիկներ, ամրակներ, այլ մանր մասեր)։
Նյութեր
Նյութեր՝ ձեթ, ացետոն, նավթ, կալիումի պերմանգանատ, աղ, շաքարավազ, սովորական ավազ։
Գործիքներ
Փոքր և մեծ փորձանոթներ, խոշորացույց, կաթոցիկ..
Անվտանգության բաժին՝
Ձեռնոցներ, անձեռոցիկներ:

Առաջին գլխիս՝ “Բնագիտական փորձեր և դրանց դերը երեխայի զարգացման մեջ” վերնագրով առաջին ենթագլխում
“ԲՆագիտության ուսումնասիրությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար” վերնագիր անունով ներկայացրել եմ Կախարդական արկղիկի օարագաներից օգտվելու տարրական կանոնները, օրինակ, որ օգտագործվող նյութերն ու պարագաները պետք է պահել խելամտորեն պիտակավորված տուփերում: Մանր նյութերը (օրինակ՝ ընդեղեն, ավազ, քարերի տեսակներ, մանր կոճակներ, ուլունքներ և այլն), որոնք կարող են վտանգ ներկայացնել տարիքով ավելի փոքր երեխաների համար, անհրաժեշտ է պահել փակվող տուփերում և 3-5 տարեկան երեխաների հետ աշխատանքները կազմակերպել մեծահասակի պարտադիր հսկողությամբ:

Երկրորդ և այս գլուխը եզրափակող մասի “Փորձերի և խաղերի կազմակերպման գործընթացը” անվանումով բացատրում է, որ նախադպրոցական տարիքում արդեն պետք է սկսել երեխաներին ծանոթացել կենդանի և անկենդան բնության փոխհարաբերություններին, բնության մեջ կենդանի օրգանիզմների փոխազդեցության և փոխադարձ կապերին՝ նպաստելով երեխայի կողմից այն բանի ըմբռնմանը, որ երկիրը մեր ընդհանուր տունն է, իսկ մարդը բնության մի մասնիկը և այն պետք է պահպանել ու խնամել:

Երկրորդ գլխում ներկայացրել եմ արկղիկի համար նախատեսված պարագաները կախված տարիքային խմբից և այն միջավայրը, որում ավելի արդյունավետ կարելի փորձարկել դրանք։ Նախադպրոցականների բնագիտական, էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը պետք է կազմակերպվի կենդանի բնության մեջ, թանգարաններ, կենդանաբանական, բուսաբանական այգիներ այցելելու հիման վրա, քանի որ բնագիտական, էկոլոգիական դաստիարակությունը առաջին հերթին ենթադրում է
ձևավորել և զարգացնել երեխաների իմացական հետաքրքրությունները, ճանաչողական ընդունակությունները և բնապահպանական տարրական կարողությունները

Ըստ ինձ յուրաքանչյուր նախադպրոցական հաստատություն պետք է ունենա բնագիտական կենտրոն մանկապարտեզում կամ անկյուն՝ խմբասենյակում: Աշխատանքը բնագիտության կենտրոնում պետք է կազմակերպվի այնպես, որ երեխաները մասնակցեն բնագիտական դիտարկումներին ու փորձերին, քանի որ ուսումնառության այլ ոլորտներում և հետագա ողջ կյանքում չափազանց օգտակար են լինելու այս տարիքում գործնականում ձեռք բերված կարողություններն ու հմտությունները. դիտարկելու, համեմատելու, նկարագրելու, կանխագուշակելու, դասակարգելու, չափումներ կատարելու, գրանցելու և այլն:

Տվյալ փորձերը նպաստում են շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների նպատակաուղղված, պլանավորված ընկալումն է: Ճանաչողական այդ բարդ գործունեությանը մասնակցում են երեխայի՝ ընկալելու, մտածելու և խոսելու կարողությունները:

Այսպիսով ներկայացնում ենք մեր կողմից կատարված բնագիտական փորձերը, որոնց ընթացքում զարգանում է երեխայի տեսողական, լսողական, շոշափելիքի և հոտառական զգայարանները։

Գործնական աշխատանքի տեսնյութերը

Եզրակացություն

Դիտարկելով կատարված աշխատանքը, ուսումնասիրելով բնագիտական գիտելիքների ձևավորման խնդիրը վաղ տարիքում, մենք անդրադարձանք այն հարցին, թե որքան կարևոր դեր է խաղում բնագիտական և էկոլոգիական պատկերացումների ձևավորումը երեխայի մոտ դեռ վաղ տարիքում: Հասկացանք, թե որքան կարևոր է դեռ վաղ տարիքից ձևավորել երեխայի մոտ պատկերացում կենդանի և անկենդան աշխարհի վերաբերյալ, որպեսզի երեխայի մոտ ի վերջո ձևավորվի հասկացություն, որ Երկիր մոլորակը իր տունն է, որը անհգրաշեշտ է պահպանել:
Բացի այդ ներկայացրեցինք թե ինչ խնդիրներ են դրվում դաստիարակի առջև բնագիտական և էկոլոգիական պատկերացումները ձևավորելու գործնթացի ժամանակ: Ոչ պակաս կարևոր գործոն է համարվում այդ հասկացությունների ձևավորմանը նպաստող միջավայրը:
Հաշվի առնելով այն փաստը, որ կատարվող աշխատանքների հիմնական նպատակն է նպաստել երեխայի բնագիտական գիտելիքների ձևաավորումը, մենք կատարեցինք մի շարք ուսումնասիրություններ նախադպրոցական տարիքի 5-6 տարեկան խմբի երեխաների մոտ: Մեր խնդիրն էր առաջարկել նախակրաթարանների դաստիարակներին այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ անցկացնել խմբում կատարվող ուսումնական գործնթացը:
Այնուհետև համագործակցելով ծնողների հետ Ընտանեկան նախագծերի շրջանակներում առցանց բնագիտական փորձեր կատարեցինք և առաջարկեցինք երեխաներին նկարագրել իրենց զգացողությունները, փորձել բացատրել այս կամ այն երևույթը իրենց տեսնկյունից: Փորձերի կատարման հիմնական նպատակը ոչ միայն փորձերի փաթեթ հավաքածու ստեղծելն էր, այլ նաև համապատասխան գործիքների և առարկաների մի հավաքածու ստեղծելն էր, որը կառաջարկենք առկա լինի ցանկացած նախակրթարանի խմբում: Այդ հավաքածուն անվանեցինք <<Կախարդական արկղիկ>>: Արկղիկի պարունակությունը ինչպես նշեցինք կախված կլինի տարիքային խմբից և չափորոշիչներից:
Այսպիսով եզրակացնենք, որ բնագիտական դաստիարակությունը մեր օրերում հանդիսանում է մարդկության առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Քանի որ միայն ունենալով գրագետ գիտակ սերունդ մարդկությունը կկարողանա պահպանել ոչնչացման շեմինբ կանգնած մեր Երկիր մոլորակը:

Միջին մասնագիտական կրթական ծրագրիուսանողների հավաք

Ողջույն ես Գրետա Հովակիմյանն եմ ,սովորում եմ նախադպրոցական կրդություն բաժնի 3 կուրսում։ Ելնելով ներկայիս իրավիճակիս ինչպես հայտնի է արդեն մենք կատարել ենք գործնական աշխատանքը առցանց տարբերակով «Teams»հավելվածի միջոցով։ Իրականացրել ենք ընկեր Անահիտի 5_6 տարեկան երեխաների հետ։ Իմ ղեկավարը Նելլի Գեղամյանն է ով միշտ պատրաստ եր ինձ ոգնել և նյութեր տրամադրել։

Իմ դիպլոմաինի թեման է Հրաշալի արկղիկը  որը իր մեջ ներառում է բնագիտական փորձերի մի ամբողջ շտեմարան։ Փորձերը փնտրել ենք և գրքերից և համացանցից ,որոշները հաջող էին որոշները ոչ սակայն դա մեզ չեր տխրեցնում քանի որ չհաջողված փորձը նույնպես փորձ է։ Մենք արդեն հասցրել էինք նախակրդարանում իրականացնել մի քանի փորձ ,այսպրսով ուներիք դիպլոմաինի հիմքը, գործնականի միուս մասը կատարել ենք առցանց իսկ մեծամասնությունը տանը երեխաները իրականացրել են իրենց ծնողների հետ։

Շնորհակալ եմ բոլորին ով աջակցել է ինձ հատկապես Նելլի Գեղամյանինև Գայանե Թերզյանին , անհամբեր սպասում եմ մեր դիպլոմաինի պաշտպանության օրվան,բոլորին հաջողություն։

Հղումներ

mskh.am

qollege.mskh.am

Աշոտ Բլեյան

<<Դպիր>>

 

  1. Ղազարյան Ալյոնա (նախադպրոցական կրթություն)
  2. Ղևոնդյան Անահիտ (նախադպրոցական կրթություն)
  3. Գաբրիելյան Էմմա (նախադպրոցական կրթություն)
  4. Ասլանյան Էլեն (նախադպրոցական կրթություն)
  5. Հաջյան Մերի (նախադպրոցական կրթություն)
  6. Հովակիմյան Գրետա (նախադպրոցական կրթություն)
  7. Պետրոսյան Ինգա (նախադպրոցական կրթություն)
  8. Արփինե Աթալյան (նախադպրոցական կրթություն)
  9. Հասմիկ Հարությունյան (Նախադպրոցական կրթություն)
  10. Արփինե Աթալյան (Նախադպրոցական կրթություն)
  11. Այդինյան Նոնա (Նախադպրոցական կրթություն)
  12. Լուսինե Թահհան (Նախադպրոցական կրթություն)
  13. Ամալյա Կաթունյան (Նախադպրոցական կրթություն)