ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (V Դ.) ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Այս Հայկը… վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը… մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր

են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։ Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին։

Читать далее ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (V Դ.) ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Реклама

Առաջադրանքներ

1.Տրված   տեղեկատվական   տեքստը  փոխադրե՛ք որպես  նամակ:

Ֆրանսիայի Կանն  քաղաքում  բացվել է  մանկության թանգարան, որտեղ ցուցադրվում  են տարբեր դարաշրջանների ավելի  քան  3500  խաղալիքներ, խաղեր և տիկնիկներ: Այստեղ կա  հին եգիպտական մի տիկնիկ, որը  շարժում  է ձեռքերն ու ոտքերը: Տիկնիկը 4000 տարեկան է:

Կա  նաև  մի  ինքնաթիռ,  որ  պատրաստված  է 1870 թվին,   այսինքն`  առաջին  իսկական  ինքնաթիռից  մի  քանի  տասնյակ  տարի  հետո:  Այն  գնել  է  թանգարանի  հիմնադիր   Ժան  Կլոդ   Բոդոն  հնավաճառների  շուկայից  10  ֆրանկով: Նման  հնությունների  կողքին  կան  նաև  խիստ  ժամանակակից  էլեկտրոնային  խաղալիքներ:  Մանկության  թանգարան   ստեղծելու  գաղափարը  ծնվեց  այն  օրը,  երբ  Բոդոն  աղբարկղում  գտավ  մի  հին  խաղատիկնիկ:   Այժմ  խաղալիքների  հավաքածուն  փոքրիկ  քաղաքի  գլխավոր  տեսարժան  վայրերից  մեկն  է:

Читать далее Առաջադրանքներ

Երգը պատերազմի: Դինո Բուցատի

0_b9fa8_d9395780_xlԱրքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:

-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց  նա:

Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում,  նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն  ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական  ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:

-Դա նրանց երգն է, Ձերդ Մեծություն,-պատասխանեց առաջին խորհրդականը, ով նույնպես պատված էր զենք ու զրահով` ըստ պատերազմական ժամանակի կանոնների: Եվ արքան ասաց.

-Բայց մի՞թե ավելի ուրախ բան չունեն երգելու: Չէ՞  որ Շրոդերը իմ բանակի համար հոյակապ օրհներգեր  է գրել:  Ինքս եմ դրանք լսել: Ա՛յ, դրանք իսկական զինվորական երգեր են:

– Ի՞նչ եք ուզում ձերդ մեծություն, -պատասխանեց ծեր խորհրդականը` սովորականից ավելի  կռանալով զենք ու զրահի ծանրության տակ, -զինվորներն էլ երեխաների նման քմահաճույքներ ու  տարօրինակություններ ունեն: Եթե անգամ նրանց տանք աշխարհի ամենագեղեցիկ  օրհներգերը,  միևնույն է, նրանք գերադասելու են իրենց երգը:

Читать далее Երգը պատերազմի: Դինո Բուցատի

Հայաստանի առաջին հանրապետության կազմավորումը

 

Похожее изображениеՀայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել: 1920 թվականի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին` Զանգեզուր, օգոստոսին` Նախիջեւան, առանց հայկական զինված ուժերի դիմակայության:

Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների` իբրեւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը: Ուղիղ տասն օր հետո Փարիզի արվարձան Սեւրում առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:

Կարճ ժամանակ անց սակայն` օգոստոսի 24-ին, Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության` այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր: 20 թվականի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկյանից, հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով:

Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցինՍարիղամիշը, ապա` Կաղզվանը: Հայկական բանակը Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր գրավեց Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավեց նաեւ Կարսի բերդը: Շուրջ 3 հազար հայ զինվորներ եւ 120 սպաներ գերի ընկան:

Նոյեմբերի 7-ին ընկավ նաեւ Ալեքսանդրապոլը: Իսկ արդեն Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը: 1920-ի նոյեմբերի 24-ին կազմվեց է նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը:

Առաջադրանք

1)Շարունակել երկխոսությունը կես էջի չափով։

Բոլորը ուշադրությամբ դիտում էին լողացող մարմինը , որն ալիքների վրա տատանվում էր երեք մղոն հեռավորության վրա։

_Ինչ՞ կարող է լինել  , ասաց նավաստիներից մեկը։

Նավապետը ասաց , իմանալու համար պետք է մոտիկանանք այդ իրին , և նավաստիները կատարեցին նավապետի հրահանգը բայց մինչև այդ իրին հասնելը նրանք տեսնում են մի ուրիշ նավ որը նույնպես շարժվում էր այդ իրի ուղղությամբ ։ Նավաստիները վախից չգիտեին ինչ անեին , քանզի նրանք տեսել են որ այդ նավը մարտական նավ է և կարող  է նրանց պետք լինեն մարտիկներ ։ Վախով բայց նրանք մոտիկացան նավին , նավապետերը հանդիպեցին միմյանց և մարտական նավի նավապետը ասաց որ իր մարտիկները հիվանդ են և խնդրում է որ իրենց նավի բուժքույրը ստուգի հիվանդներին և ասի թէ ինչպես բուժել ։ Նավապետը համաձայնվում է և թույլ է տալիս որ բժիշկը գնա մյուս նավ և բուժի մարտիկներին , բայց այդ ամենը սուտ էր,  մարտական նավի նավապետը արդեն իսկ վերցրել էր այդ արկղիկը ։ Երբ բժիշկը ստուգեց և ասեց թե ինչպես բուժեն հիվանդներին  , նավապետը հրաման տվեց որպիսի թույլ չտան բժիշկին վերադառնա իր նավ ։ Նրանք հեռացան և այդպես էլ նավապետը չգտավ իր բժշկին ։ Իսկ այդ իրը որ նրանք գտել են ընդհամենը մի  խորտակված նավից պոկվամի հատված էր ։ Բժիշկը մի քանի որ հետո մահացավ որովհետև նա հրաժարվել էր և ջրից և հացից։

Հոքեբանություն

Կամքի դրսևորումներ

Կամային _ կամքի թելադրանքով ինչ որ  գործողությամբ զբաղվել։

Ոչ կամային _ մեր կամքից անկախ ինչ որ բանով զբաղվել։

Հետկամային _ մեր կամքին հակառակ կատարել գործողություն։

Նախադպչոցական  ուշադրություն

Նախադպրոցական տարիքը բաժանվում է , վաղ. (2,5_3,5)տարիք , միչին և ավագ։

Նախադպրոցականի ուշադրությունը կարելի է զարգացնել կարգ և կանոն հաստատելով մաքրություն սովորեցնելով և բազմաթիվ խաղերի միջոցով։

Էդիպյան (բարդություն)_խանդ ծնողի  նկատմամբ։