ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Նախադպրոցական կրթության օրենքում օգտագործված երկրորդ գլխի բոլոր հասկացությունները որպես մանկավարժական բառարան գրել բլօգում

Գ Լ ՈՒ Խ  2
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 6. Նախադպրոցական կրթության համակարգը

 

  1. Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է`

1) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.

2) նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունները,

3) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները:

 

 Հոդված 7.Նախադպրոցական տարիքը

 

  1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է և յուրաքանչյուր տարիքի համար այն հաշվարկվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:
  2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ մանկության տարիք` 0- 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

3.Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ   —    մինչև 1 տարեկան

2) վաղ մանկության տարիքի երկրորդ  խումբ  — մեկից մինչև երկու տարեկան

3) կրտսեր առաջին խումբ —   երկուսից մինչև երեք տարեկան

4) կրտսեր երկրորդ   խումբ —  երեքից մինչև չորս տարեկան

5) միջին խումբ  —   չորսից  մինչև հինգ տարեկան

6) ավագ խումբ – հինգից մինչև վեց տարեկան։

 

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:

 

Հոդված 8. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն,  տարիքայինխմբերի համալրումը

 

  1. 1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է  երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի ցանկի և հաստատության  ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանա­գրի հիման վրա. լիազոր մարմնի սահմանած կարգով.
  2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):
  3. Օտարերկրյա քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն  դեպքում,  երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի  ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է ծնողը (նրանց օրինական ներկայացուցիչը)՝ անկախ  ազգային պատկանելու­թյու­նից:
  4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարունակության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:
  5. Տարիքային խմբերի համալրումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Տարվա ընթացքում ազատված տեղերը համալրվում են ազատման պահից:
  6. Հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s