Ռուսական հեղափոխություն (1917թ.)

Картинки по запросу Ռուսական հեղափոխություն (1917թ.)

Հոկտեմբերյան հեղափոխություն , պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։
Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։
Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։
Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։
1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանի շրջանները)։
1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Похожее изображение

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s