Սեվանա Լճի Հիմնախնդիրները

  1. Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Картинки по запросу սևանա Õ¬Õ³Õ« աղտոտումըԳիտնականները կանխատեսում են, որ2025 թվականին աշխարհի բնակչության2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը:
  2. 2. Սեւանա լիճը համարվում է ՀայաստանիՀանրապետության եւ ողջ Կովկասի 35միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը:Սակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէ,դրան խոչընդոտում են մի շարքհանգամանքներ` Սեւանի ավազանումհանքարդյունաբերական գործունեությանծավալումը, լճի մակարդակի անընդհատտատանումները, Похожее изображениеձկան արդյունաբերականպաշարների ոչնչացումը, ափամերձանտառների ջրի տակ մնալը, լճիհարեւանությամբ գտնվող քաղաքների,ինչպես նաեւ լճափերին կառուցվածօբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը:Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:
  3. 3. 1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում(էներգիայի արտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճի էկոլոգիականհավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործմանհետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիրծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից):Похожее изображение Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով:Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք: ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճիճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման(ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտգտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որհատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդպաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակիբարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:
  4. 4. «Ձկնային պաշարների առումով այսպիսի վատ վիճակամբողջ Սեւանի պատմության մեջ դեռ չի եղել, ամենավատ վիճակըմենք ունենք այսօր»: Այսպես է բնորոշում Սեւանումձկնապաշարների վիճակը ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: ԸստԲարդուխ Գաբրիելյանի, եթե 1990-ական թվականներին Սեւանիսիգի ձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էր հասնում, ապա այսօրայդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա: Շատկարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին, այսօր էլ նույնիսկասում են, որ սիգի վերացումը պետք է վերագրել խեցգետնին: Похожее изображениеԴա չիհամապատասխանում իրականությանը:Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանումափամերձ գոտու վերացումն էր, որտեղ գտնվում էին իշխանիհիմնական ձվադրավայրերը, հետագայում` որսագողությանավելացումը: Սեւանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը`ձմեռային բախտակը եւ բոջակը, անվերադարձ կորել ենհամաշխարհային կենսաբազմազանության համար, իսկգեղարքունին եւ ամառային բախտակը մնացել են` ի հաշիվարհեստական վերարտադրության:
  5. 5. Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահՎլադիմիր Մովսիսյանի տվյալների` Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր: Նրանցիցկանդրադառնանք ամենախոշորներին, որոնք ավելի շատ են վնասում լճին` Սոտքի ոսկուհանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին: Սոտքի ոսկուհանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանա լճիավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որն իր մեջպարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ:Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանրմետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջ: Картинки по запросу սևանա Õ¬Õ³Õ« աղտոտումըՁկնաբանները փաստում են, որձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել,որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը: 2007թ. Սոտքիոսկու հանքավայրի շահագործման կոնցեսիան ձեռք բերեց «GeoProMining» միջազգայինընկերությունը, որը 2008թ. ամռանից սկսեց բնապահպանական հասարակականկազմակերպությունների, ՀՀ իշխանությունների հետ քննարկել Սոտքի հանքավայրի կողքինոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցելու հարցը: Սակայն ընկերության այսառաջարկը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ Սեւանիավազանում վերամշակող ձեռնարկության եւ գործարանի թափոնների համար պոչամբարիկառուցումը մեծապես կվտանգեր Սեւանի գոյությունը:
  6. Նաև Սևանա լճում գտել են նավթի պաշարներ:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s