Վարդերի հեղափոխություն

Վարդերի հեղափոխություն (վրաց.՝ ვარდების რევოლუცია — «վարդեբիս ռևոլյուցիա»), գունավոր հեղափոխություն Վրաստանում2003 թվականի նոյեմբերին։ Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Հեղափոխության ընթացքում Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ:


Image result for Վարդերի հեղափոխություն
Նախադրյալներ
Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը։ Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով։ Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայիպարագայում։

Image result for Վարդերի հեղափոխություն

Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայումհակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով։ Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին։

Ընտրություններ և դրանց բողոքարկում

Նինո Բուրջանաձե

Շևարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» և Աբաշիձեի «Վրաստանի ժողովրդավարական վերազինման միավորում» քաղաքական բլոկներին հակոտնյա էին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը» և Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակներ Նինո Բուրջանաձեի և Զուրաբ Ժվանիայի[Ն 1] «Բուրջանաջեի դեմոկրատները»:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2003 թվականին նոյեմբերի 2-ին և պաշտոնական տվյալներով ավարտվեցին Շևարդնաձեի և նրա դաշնակիցների հաղթանակով։ Բայց հրապարակված արդյունքները չճանաչվեցին միջազգային դիտորդների և Շևարդնաձեի հակառակորդների կողմից։ Միխեիլ Սաակաշվիլին, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, հրապարակայնորեն հայտարարեց իր հաղթանակի մասին։ Նրա պնդումները հաստատեց Ազատ ընտրությունների միջազգային միավորումը՝ տեղի դիտորդների կազմով։ Հիմնվելով ներկայացված տվյալների վրա՝ Սաակաշվիլին նոր ընտրություններ անցկացնելու պահանջ առաջ քաշեց և կոչ արեց վրացի ժողովրդին փողոց դուրս գալ և աջակցել իրեն։

Image result for Վարդերի հեղափոխություն

Նոյեմբերի կեսերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք արդյունքում տարածվեցին երկրի մյուս քաղաքներում և գյուղերում։ «Քմարա»[Ն 2] երիտասարդական կազմակերպության մարդկանց խմբերը վանկարկում էին իրենց կարգախոսները։ Շատ հասարակական կազմակերպություններ (օրինակ՝ Վրաստանի ազատությունների ինստիտուտը) աղմկոտ ցույցերում ցուցաբերեցին ցանկալի ակտիվություն։ Ընդ որում, Շևարդնաձեի կառավարությունը ստացավ Ասլան Աբաշիձեի աջակցությունը։

Հիմնական ամսաթվեր

Նախագահ Սաակաշվիլիի երդմնակալությունը, 2004

  • նոյեմբերի 22 — ցուցարարների կողմից խորհրդարանի շենքի գրավում։
  • նոյեմբերի 23 — Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը համոզեց Շևարդնաձեին լքել Վրաստանը՝ հետագայում արյունահեղությունից խուսափելու համար։ Նոր ընտրությունները նշանակված են 2004 թվականի հունվարի 4-ին. դրանցում հաղթեց Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։

Իշխանափոխություն

Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան նոյեմբերի 22-ին՝ վրացական նոր խորհրդարանի, որի օրինականությունը կասկածի տակ էր, առաջին նիստի առաջին օրը։ Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին վարդեր[Ն 3], գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը։ Այնուհետև նախագահը երկրում Արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ։ Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան։ Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ Սուրբ Գեորգիի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին։ Սա իսկական էյֆորիա առաջացրեց Թբիլիսիի փողոցներում։ Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հանդիպումը Նինո Բուրջանաձեի, Զուրաբ Ժվանիայի և Թեդո Ջափարիձեի հետ (Թբիլիսի, 2003 թվականի դեկտեմբերի 5)

Նինո Բուրջանաձեն՝ վրացական խորհրդարանի խոսնակը, դարձավ նախագահի պաշտոնակատար այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցկացվել քվեարկության նոր փուլը։ Միաժամանակ երկրի Գերագույն դատարանը չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները։ 2004 թվականի հունվարի 4-ին Վրաստանում անցկացվեցին նոր նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Սաակաշվիլին. երդմնակալությունը տեղի ունեցավ նույն թվականի հունվարի 25-ին։ 2004 թվականի մարտի 28-ին անցկացվեցին նաև խորհրդարանական նոր ընտրություններ, որտեղ հաղթեցին Սաակաշվիլի աջակցությունը վայելող «նոր դեմոկրատները»

«Վարդերի հեղափոխությունից» հետո ձևավորված Վրաստանի կառավարությունից շատերը կրթություն էին ստացել արտերկրում[1]:

Պատմական գնահատականներ

2012 թվականի հուլիսին Էդուարդ Շևարդնաձեն «Ասավալ դասավալի» վրացական թերթին տված հարցազրույցում ներողություն խնդրեց Վրաստանի քաղաքացիներից «վարդերի հեղափոխության» ժամանակ իշխանությունը Սաակաշվիլիին հանձնելու համար՝ ընդգծելով, որ այն ժամանակ ինքն այլընտրանք չուներ, քան ժամանակից շուտ հրաժարական տալը։ Շևարդնաձեն ընդունեց իր սխալը, քննադատեց Սաակաշվիլիի քաղաքականությունը՝ պնդելով, որ նա ի վիճակի չէր լուծել Վրաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները[2]:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s