Կոկո Շանել

Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին, չնայած պնդում էր, որ ծնվել է 10 տարի ուշ Օվերնիում։ Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ։ Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերի ու եղբայրների հետ միայնակ է թողնում։ Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամակալության տակ, ինչպես նաև մանկատանը։

Շանելի առաջին գլխարկներից, 1912, մայիս

18 տարեկանում Գաբրիելը տեղավորվում է աշխատանքի հագուստի խանությում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu’a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո։ Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը (անգլ.՝ Etienne Balsan). Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի (անգլ.՝ Arthur Capel) մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով։

1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։

Image result for koko chanel

Շանելը իր ընկերուհու՝ Միսիա Սերթի հետ եղել են վերջին մարդիկ, որ այցելել են Սերգեյ Դյագիլևին իր մահից առաջ (1929 թվական, օգոստոսի 19)։ Հենց նրանք էլ կազմակերպում են թաղումը Սան-Միկելե կղզում, քանի որ ոչ մահացածի, ոչ էլ նրա նախկին կնոջ՝ Լիֆարյայի մոտ գումար չկար։

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Սրա ստեղծման գործում Շանելին օգնել է Էռնեստ Բոն, ով առաջարկել է ընտրել Կոկոյին դուր եկած բույրը (1-ից 20 պիտակներով շշերից). Կոկոն ընտրեց № 5-ը։

Image result for koko chanel

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Վոգ»ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ֆորդ» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։

Պատերազմի տարիներին

1939 թվականին, պատերազմի սկզբի հետ, Շանելը փակում է իր նորաձևության տունը և իր բոլոր խանութները։ 1940 թվականի հունիսին նրա զարմիկ Անդրե Պալասեն գերի է ընկնում գերմանացիների մոտ։ Փորձելով նրան ազատել, Շանելը դիմում է իր հին ծանոթին՝ գերմանական դեսպանատան աշխատակից (ատաշե) բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեին։ Արդյունքում Անդրե Պալասը ազատ է արձակվում, իսկ 56-ամյա Շանելը կապի մեջ է մտնում ֆոն Դինկլագեի հետ։ Համաձայն Վենսենում պահվող դոսյեի, Շանելը եղել է «բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը» 1942-1943 թվականներին։

Կոկո Շանելը և Հյու Գրոսվենորը՝ Վեսթմինսթերի դուքսը

Հել Վոգանը իր «Անկողնում թշնամու հետ. Կոկո Շանելի գաղտնի պատերազմը» (անգլ.՝ Sleeping with the Enemy: Coco Chanel’s Secret War) գրքում փաստում է, որ Շանելը համագործակցել է գերմանական կառավարության հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատմաբանի խոսքերով, նա ոչ միայն տեղեկություններ է հայտնել գերմանացիներին Ֆրանսիայիմասին, այլև պաշտոնապես դասվել է նրանց շարքերում, ունենալով մի շարք գաղտնի հանձնարարություններ։[8][9] 1943թվականի նոյեմբերին Շանելը ցանկանում էր հանդիպել Ուինսթոն Չերչիլի հետ. նա ցանկանում էր համոզել Չերչիլին, որ վերջինս համաձայնվի անգլո-գերմանական գաղտնի բանակցությունների սկզբունքներին։ Գաբրիելը այս հարցը քննարկել է Թեոդոր Մոմի հետ, ում հետ ծանոթացել էր ֆոն Դինկլագեի շնորհիվ։ Թեոդոր Մոմը պատասխանատու էր օկուպացված Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության համար։ Մոմը առաջարկ է ուղարկում Բեռլին, 6-րդ կառավարության ղեկավար, արտաքին հետախուզության կառավարիչ Վալտեր Շելենբերգին։ Վերջինս առաջարկությունը հետաքրքիր համարեց. «Մոդելխուտ» օպերացիան (գերմաներենից «Նորաձև գլխարկ») հնարավորություն տվեց ուղևորություն դեպի Մադրիդ (որտեղ Շանելը մտադրված էր հանդիպել Չերչիլին)։ Հանդիպումը, սակայն, չկայացավ. Չերչիլը հիվանդ էր և Շանելը ոչնչով վերադարձավ Փարիզ: Պատերազմի ավարտով Շանելին բոլորը հիշում էին որպես թշնամի, ով օգնել էր գերմանացիներին։ Նա մեղադրվեց գերմանացիների հետ համագործակցության մեջ և ձերբակալվեց։ 1944 թվականին Չերչիլի խորհրդով նրան ազատ արձակեցին, սակայն պայմանով, որ նա կլքի Ֆրանսիան: Շանելը ստիպված հեռանում է Շվեյցարիա, որտեղ նա ապրում է մինչև 1953 թվականը։

Վերադարձ դեպի նորաձևություն

Շանելը իր գլխարկների խանութում, կարիկատուրա, 1919

1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք շրջան անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։ 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը։ 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին ՀեփբորնըԲրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը։

Image result for koko chanel

 

Հետաքրքիր փաստեր[խմբագրել 

  • Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։
  • Կոկոն համարում էր. «Զարդը՝ ամբողջական գիտություն է, գեղեցկությունը՝ վտանգավոր զենք, իսկ համեստությունը շքեղության գագաթնակետն է»:
  • Նա երբեք չի նկարել պատրաստվող հագուստը, նա աշխատել է «կենդանի», քանի որ համարել է, որ զգեստը պետք է շարժվի։ «Նրան ճոխության համար անհրաժեշտ էին մկրատ և մի քանի շարժվող ձեռք»:
  • Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուն ասել է. «Երբ կինս հագնվում է Կոկոյի մոտ, ես ինձ ապահով եմ զգում»:
  • Կոկո Շանելը սիրել է գրպաններ։ Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը։ Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների։ Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը։
  • Շանելը երբեք ամուսնացած չի եղել։ Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել։ Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր։
  • Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ։
  • Image result for koko chanel

Կոկոյի հայտնի մտքերը

  • Եթե դուք ծնվել եք առանց թևերի, մի խանգարեք նրանց աճել։
  • Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով։
  • Կանայք ընկերներ չունեն. նրանց կամ սիրում են, կամ՝ ոչ։
  • Կան մարդիկ, ովքեր փող ունեն, իսկ կան նաև հարուստ մարդիկ։
  • Ես թքած ունեմ, թե դուք ինչ եք մտածում իմ մասին։ Ես ձեր մասին բացարձակապես չեմ մտածում։
  • Ոչ ոք ինձ ոչինչ չի սովորեցրել։ Ես ամեն ինչ սովորել եմ ինքնուրույն, միայնակ։
  • Սեն Լորենը հիասքանչ ճաշակ ունի։ Որքան շատ է նա ինձ կրկնօրինակում, այնքան լավ ճաշակ է հայտնաբերում։
  • Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել։
  • Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես դա շքեղություն չէ։
  • Մենք երբեք երկրորդ հնարավորություն չենք ունենա՝ թողնելու առաջին տպավորություն։
  • Image result for koko chanel
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s