Ջրի աղտոտման տեսակները որոնք են

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։

Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

Картинки по запросу Ջրի աղտոտման տեսակները որոնք են

Աղտոտման մեխանիկական մաքրում

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ․ մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը (բուսական և կենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի, կավի մասնիկներ և այլն)։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ։

Աղտոտման քիմիական մաքրում

Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։

Աղտոտման կենսաբանական մաքրում

Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։

Աղտոտման օդավորման մաքրում

Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով կիրառվում Է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով։

Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում, փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային միացություններից և այլն։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s