Բնապահպանական ստուգատես 2018թ.

Էրոզիա տերմինը գալիս է հունարեն erode քայքայել բառից։ Հողերի էրոզիայի տակ հասկացվում է պրոցեսների ամբողջությունը, որ կապված է հողի մասնիկների պոկման, տեղափոխման և նստեցման հետ, որը տեղի է ունենում ժամանակավոր մակերևույթային հոսքերի և քամու շնորհիվ։ Մեկ այլ դասակարգմամբ էրոզիա անվանում են միայն հողերի դեգրադացիան ջրի ազդեցությամբ, իսկ քամու ազդեցությամբ առաջացած հողերի դեգրադացիան անվանում են դեֆլյացիա։

Ջրային էրոզիան տեղի է ունենում անձրևաջրերի, հալոցաքջրերի և ոռոգման ու ջրահեռացման ազդեցության տակ։ Քամու էրոզիան հաճախ անվանում են հողերի դեֆլյացիա։ Ջրի և քամու էրոզիաների պրոցեսները չնայած տարբերություններին, ունեն նաև շատ նմանություններ ինչպես պրոցեսների մեխանիզմներում, այնպես էլ արտահայտման ձևերում և հողերի պաշտպանության մեխանիզմներում։

Ջրային էրոզիայի առաջացման անհրաժեշտ պայման է հանդիսանում մակերևութային հոսքը։ Տարբերում են մակերևութային հոսքի երեք հիմնական տիպ՝ անձրևային հոսք, հալոցքի հոսք և ոռոգման ջրերի հոսք։ Համապատասխանաբար տարբերում են անձրևային էրոզիա, հալքի էրոզիա և ոռոգման էրոզիա։ Էրոզիայի նշված տիպերը տարբերվում են ոչ միայն հոսքի ծագմամբ, այլ նաև պրոցեսի մեխանիզմով և վնասի աստիճանով, որ նրանք պատճառում են։

Ձյան հալքի հետևանքով առաջացած էրոզիան տարբերվում է պակաս արտահայտվածությամբ, բայց ավելի երկարատև ազդեցությամբ քան անձրևային էրոզիան։ Ձնհալքի հետևանքով առաջացած էրոզիայի կորուստներն առավել հաճախ կազմում են մեկ հեկտարից մի քանի տոննա։

Անձրևի ժամանակ էրոզիայի տևողությունը զգալիորեն կարճ է, քան ձյան հալքի ժամանակ, սակայն տեղափոխվող հողի քանակն ավելի շատ է։ Այն կարող է հասնել տասնյակ տոննաների մեկ հեկտարից։ Այս դեպքում ողողվող հողի քանակը կախված է ոչ միայն ջրային հոսքի պարամետրերից, այլ նաև անձրևի կաթիլների պարամետրերից։ Ոռոգման էրոզիան բաժանվում է ենթատիպերի և կախված է ոռոգման տեսակից։

Ըստ մորոֆոլոգիական ցուցանիշների տարբերում են մակերևույթային էրոզիա և գծային էրոզիա։ Մակերևութային էրոզիան իր հերթին բաժանվում է հարթ և ալիքաձև էրոզիայի, չնայած այս բաժանումը պայմանական է։ Մակերևութային էրոզիայի անցումը գծային էրոզայի նույնպես պայմանական է։ Համարվում է, որ եթե էրոզիայի հետքերը դաշտում անհետանում են սովորական մշակման ժամանակ, ապա դա մակերևութային էրոզիա է, եթե ոչ՝ գծային։ Քամու էրոզիայի առաջացման անհրաժեշտ պայման է քամի, որի արագությունը բավարար է հողի մասնիկները տեղափոխելու համար։ Այնպիսի արտաքին ցուցանիշներով, ինչպիսիք են ինտենսիվությունը, տևողությունը և երևույթի մասշտաբը, ինչպես նաև վնասի չափը, առանձնացնում են առօրյա էրոզիա և փոշու փոթորիկներ։ Սակայն այս բաժանումը նույնպես պայմանական է։ Քանակական տեսանկյունից հողերի էրոզիան բնութագրվում է ողողման ինտենսիվությամբ, որն արտահայտվում է տ/հա միավոր ժամանակում (տարի), կամ կորսված հողի հաստությամբ միավոր ժամանակում (տարի) մմ/տարի։ Այս միավորներով են չափում նաև հողագոյացման արագությունը։ Էրոզիայի վտանգավորության մասին կարելի է դատել, համեմատելով հողագոյացման ինտենսիվությունը նրա կորստի ինտենսիվության հետ։ Եթե էրոզիայի ինտենսիվությունը փոքր է հողագոյացման ինտենսիվությունից, ապա էրոզիան համարվում է նորմալ, իսկ եթե մեծ է՝ արագացող։ Էրոզիայի հասցրած վնասները ոչ միայն պայմանավորված են նրանով, որ էրոզիայի արդյունքում կորչում է հողի վերին բերրի շերտը, այլ նաև նրանով, որ տեղատարված մասնիկները առաջացնում են նստվածքներ, ինչը կարող է բերել տարբեր բացասական հետևանքներ, մասնավորապես ջրատար և այլ ուղիների խցանումներ, տարբեր նստվածքների առաջացում և նաև թունավորումներ։ Էրոզիայի արդյունքում հողերի կորստի ինտենսիվությունը որոշելը լուծելի խնդիր է, չնայած շատ աշխատատար։ Առավել դժվար է չափել հողագոյացման ինտենսիվությունը։ Առավել հաճախ այդ նպատակով որևէ եղանակով (օրինակ ռադիոածխաջրային մեթոդով) որոշում են հումուսային շերտի առաջացման ժամանակը և չափում են նրա հաստությունը։ Բաժանելով հումուսի շերտի հաստությունը նրա առաջացման ժամանակի վրա, ստանում են հողագոյացման պրոցեսի միջին արագությունը մմ/տարի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s