Աղայանի մտքերից, մտքեր Աղայանի մասին

Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության։ Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով։
Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում։
Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։
Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ։
Բավական չէ ազգասեր և հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն, այդ սերմը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխութունը, նրա նրբությունը և քաղցրութունը։
Տե՜ր աստված, ինչե՜ր ես դրել մարդու հոգում քո մի եռատառ բառովդ, որ է՝ Սեր։ Դիփ սուտ է, դիփ, բացի սիրուց:

Մեծերը Աղայանի մասին
Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։
Աղայանը խորքով լավատես էր. վիշտն ու տխրությունը չափազանց կարճատև պահեր էին նրա մոտ։ Կարելի էր ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված, հավատով։ Միտքը վառ էր միշտ, հարցասեր, հետաքրքրվող, ականջը միշտ նորության՝ գրական, հասարակական և գիտական գյուտերի, նվաճումների։  Ավետիք Իսահակյան

Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։ Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքան բան ուներ նա ու ինչքան բան տարավ իր հետ։
Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը՝ ահագին:
Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական Հովհաննես Թումանյան

Ժողովրդայնությունը Աղայանի մայրենի լեզվի բովանդակ ոգին է, որով այդ լեզուն դառնում է հոգեկան կյանքի, արյան լեզու։
Ամբողջ սերունդներ Աղայանից սովորեցին խոսել և սիրել մայրենի լեզուն: Դերենիկ Դեմիրճյան

Նրա կյանքն ու գրականությունը միաձույլ էին. թերևս մեկը լրացնում էր մյուսին։ Երկար տարիների մանկավարժը հոգեբանորեն իրեն կոչված էր համարում ժողովրդական ուսուցիչ լինելու։ Ստեփան Զորյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s