Առաջադրանք հայոց լեզվից, 07.03

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ, սոխակ, գնդակ,բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ, տունուտեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք-երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ:

3. Ընդգծված բառակապակցություններն ածանցավոր բառերով փոխարինի´ր:

Պոչ չունեցող(անպոչ)  այսպիսի  կենդանի չէի տեսել:

Իբրև հայր՝(հայրաբար)խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող(զորեղ) հսկա ես:

Կինը վեր կացավ թոնրի մոտից, խմորը վրան (խմորոտ)ձեռքերով մի քանի հաց փաթաթեց ու տվեց ճամփորդին:

Թշնամու նման (թշնամաբար)եք խոսում:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող (երկոտանի)արմանալի կեն­դանի են տեսել:

Եղբոր նման (եղբայրաբար)օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին(դեղնավուն):

Որպես մտերիմ՝(մտերմական) հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Կապույտին տվող (կապտավուն)աչքեր ուներ:

  1. Ուղղի՛ր սխալ գործածվող հայերեն բառաձևերն ու բառերի դիմաց գրի՛ր ճիշտ տարբերակները։
    • Ցրտից սառել- Ցրտից սառչել
    • գլխարկ հագնել- Գլխարկ դնել
    • ուզում եմ ինչ-որ բան անեմ- Ուզում եմ ինչ-որ բան անել
    • հրապարակի վրա հանդես է- Հրապարակում
    • ներկաների մեջ մեծ մասը ծափահարեցին- Ներկաների մեծ մասը ծափահարեցին
    • հիշացնել- Հիշեցնել
    • քայլելուց խոսում է- Քայլելիս խոսում է
    • միթե՞ այդպես է- Մի՞թե այդպես է
    • գույնավոր- Գունավոր
    • մտահաղացում- Մտահղացում
    • բանբասել- Բանբասել
    • ուղղարկել- Ուղարկել
    • զեղջ- Զեղչ
    • զիճել- Զիջել
    • ըստ ինձ- Ըստ իս
    • անձեռնոցիկ- Անձեռոցիկ
    • իմ համար- Ինձ համար
    • իրոքից- Իրոք
    • խոսալ- Խոսել
    • ձեր անունն ինչպես է- Ձեր անունն ինչ է
    • բուն դա կենդանի է- Բուն կենդանի էՓակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ անհրաժեշտության դեպքում ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

Հանկարծ դրսից լսվեցին անհասկանալի բացականչություններ, որոնք  որքան մոտենում են, այնքան ավելի սարսափազդու են դառնում(Դառնալ, մոտենալ, լսվել, բացականչություն)

Ես  ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե առանց բարեգործության ինչպես կարող է մարդ հանգիստ վայելել իր կարողությունը՝ բաժին չհանելով ուրիշներին:  (Ուրիշ, ինքը, բարեգործություն, պատկերացնել)

Մանուկ հասակում մորիցս լսել էի, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա՝ սատանա․ նրանք շարունակ կռվում են իրար հետ։  (Մայր, կռվել, մարդ, նստել)

Մեր բակում մի երկճյուղած հաստաբուն բարդի կար, որը կարծես իր ուսերի վրա է պահում կապույտ երկինքը։  (Պահել, երկճյուղել, բակ, ուս)

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s