Հունաստան

Image result for hunastan flag

Հունաստան  պաշտոնապես՝ Հունաստանի Հանրապետություն պետություն Հարավարևելյան Եվրոպայում։[8] Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է, որի վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 11 միլիոն մարդ։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիայի Հանրապետությանը և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի ափերը արևելքից ողողվում է Եգեյան, արևմուտքից՝ Հոնիական, իսկ հարավից՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Հունաստանն ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1,400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադները և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80%-ը լեռնային է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։

Ժամանակակից Հունաստանն իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության բնօրրանը։ Այն ժողովրդավարության[9], արևմտյան փիլիսոփայության,[10] Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, արևմտյան թատրոնի[11] բնօրրանն է։ Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում գտնվող 17 հուշարձաններով․ այդ ցուցանիշով Հունաստանը 13-րդն աշխարհում և 7-րդը Եվրոպայում։

Related image

Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թվականին՝ Հունական անկախության պատերազմից հետո, երբ երկիրը ստանալով եվրոպական պետությունների օգնությունը կարողացավ դուրս գալ թուրքական դարավոր լծից և հռչակվել անկախ պետություն՝ Հունաստանի թագավորություն։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001 թվականից՝ Եվրոգոտու անդամ է[12]։ ՆԱՏՕ-ի անդամ է[13] և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է՝ բարձր շահութաբեր տնտեսությամբ, ինչպես նաև բնակչության բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թվականի տվյալներով, ըստ կյանքի որակի այս երկիրը աշխարհում 21-րդն է[14][15]:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s