Հմդկաստանի մշակույթը

Image result for հնդկաստանի

Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է, որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը: Նրանք են մեծապես պատասխանատու հնդկական փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության, արվեստի և երաժշտության ձևավորման համար: Հնդկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ասիական երկրների վրա Մետաքսի ճանապարհով ճանապարհորդների և ծովային վաճառականների միջոցով տարածելով հինդուիզմը, բուդդիզմը, ճարտարապետությունը, վարչակազմը, գրի համակարգը ասիական այլ երկրներ: Արևմուտքում հնդկական մշակույթը համընկնում է պարսկական մշակույթի հետ Հինդուկուշի և Պամիրի լեռներում: Դարեր շարունակ եղել է մշակույթների զգալի միաձուլում բուդդիստների, հինդուիզմի հետևորդների, մուսուլմանների, ջայնիզմի հետևորդների և տարբեր ցեղային ժողովուրդների միջև Հնդկաստանում: Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է: Հավաքական հայտնի որպես հնդկական կրոններ: Հնդկական կրոնները համաշխարհային կրոնների մեջ մեծ տեղ են գրավում աբրահամյան կրոններին զուգահեռ: Այսօր հինդուիզմը և բուդդիզմը աշխարհի երրորդ և չորրորդ ամենամեծ կրոններն են, համապատասխանաբար, 2 միլիարդ և 2,5-2,6 միլիարդ հետևորդներով: Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի հետևորդները Հնդկաստանում կազմում են բնակչության 80-82%-ը: Հնդկաստանը կրոնապես և էթնիկապես ամենաբազմազան երկրներից մեկն է աշխարհում, որոշ մոլի կրոնական հասարակություններով և մշակույթներով: Կրոնը խաղում է կենտրոնական և վերջնական դեր շատ մարդկանց կյանքում: Չնայած Հնդկաստանում մեծ է հնդիկ բնակիչների քանակությունը, այտեղ նաև բնակվում են մեծ քանակությամբ մուսուլմաններ: Հնդկաստանում կան նաև մեծ քանակությամբ սինգխեր և քրիստոնյաներ: Համաձայն 2011 թվականի մարդահամարի բնակչության 79,8%-ը հինդուիզմի հետևորդներ են, 14,2%՝ իսլամի, 2,3%-ը՝ քրիստոնեության, 0,7%-ը՝ բուդդիզմի, 0,4%-ը ջայնիզմի: Հնդկաստանում կան շատ ցեղային կրոններ, բայց դրանք հիմնականում կրում են հինդուիզմի, բուդդիզմի, իսլամի, ջայնիզմի, քրիստոնեության ազդեցությունը: Հետազոտությունների համաձայն 2050 թվականին Հնդկաստանը կունենա հինդուիստների և իսլամիստների ամենամեծ բնակչությունը: Աթեիզմը և ագնոստիցիզմը նույնպես ունեն իրենց հետևորդները Հնդկաստանում: Հնդկաստանի փիլիսոփայությունը իր մեջ ներառում է Հինդուստան թերակղզու փիլիսոփայական սովորույթները: Կան օրթոդոքսյան փիլիսոփայության 6 դպրոց — Նյայա, Վայշեշիկա, Սամխյա, Յոգա, Միմամսա և Վեդանտա, և 4 հեթերոդոքսյան դպրոցներ — Ջային, Բուդդիստ, Աջիվիկա և Կառվակա, վերջին 2-ը նաև հինդուիզմի դպրոցներ են: Հնդկաստանի փիլիսոփայության դպրոցները հիմնականում ձևավորվել են մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. միջին դարեր: Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 200 թվականները փիլիսոփայական դպրոցների միջև ուժեղ հակամարտություն էր ընթանում, որի արդյունքում որոշ դպրոցներ գոյատևեցին իսկ որոշները կամ միաձուլվեցին կամ ոչնչացան:

Image result for հնդկաստանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s