Հայկական հարսանեկան ավանդույթներ և ծեսեր

armyanskaya-svadba

«Խնամախոսություն» — Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք. «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Ըստ ավանդույթի, եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերի` մամեների, միջոցով լուր էին ուղարկում այդ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխվան:  Խնամախոսության ժամանակ, եթե
տղայի կողմը ջուր էր ուզում և այն բերում էր աղջիկը, ապա նշանակում էր, որ համաձայն են:
«Խոսքկապը»  համաձայնությունը ստանալուց հետո  էր   լինում:
«Նշանադրություն»
«Հղե կտրել»  ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ:
«Հալավօրհներքի» ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:
«Բոյչափեքի» ծեսը. հարսնացուի հարսանեկան շորերը ,  քողը, կարմիր ոտնամանները  փեսացուի կողմն էր պատրաստում ու տանում, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում էին
«Շորձևքի»-ի  ավանդույթը` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:
«Ազբանստում»  հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես  ընտրում է հարսանիքի մակարապետին:
«Հինատանենք»  ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
«Փեսացուի շնորհօրհնեք»   փեսայի  սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը , որը  հինա տանելուց անմիջապես հետո  էր  տեղի  ունենում:
«Տաշտադրեքի»  ծես՝  բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը  հարսանիքի հացն էին թխում:
«Նաղարազուռնայով հարսանիքը  անցկացնելու թույլտվություն», երբ  փեսացուի ազգականներից  մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
«Եզմորթեքի» ծեսը հաց թխելու հաջորդ առավոտյան  էր տեղի  ունենում. փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու համար:
Նույն օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
«Հարսնառ» (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, նաղարազուռնայի և մի երկու շամլի (ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա նաղարայի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
Հնում հարսանեկան թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից», որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր:  Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:
«Կոխ բռնելու» ավանդույթ՝  փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
Հարսին «մեղրը հրամցնում» էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»:
«Հարսանեկան  երգեր ու պարերգեր» — թեմաները վերաբերել են փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին. լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր  թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր»  երգերը, խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի»հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։
«Հարսի կոշիկի մի զույգի  գողություն»  հարսի ազգականներից մեկն է անում , որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո:
«Դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը:
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելըմեղր հյուրասիրելընրանց գլխին ցորենքաղցրավենիք շաղ տալն ուափսե կոտրելը:
«Մատանիներ» , որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են
«Վառվող մոմեր» հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհ:
«Թագերը» ողջախոհության նշան են, քանզի Պսակը սուրբ է:
«Գինի խմելը» նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն:
«Մեղրը» խորհրդանշում է կյանքի քաղցրությունը:
«Կոտրում են նաև ափսեներ», որպեսզի խափանվի չարը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s